Հունվարի 22 - ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի ՄԱԽՊ (մարզային աշխատանքային խմբի պլատֆորմի) առաջին հանդիպում-քննարկումը: Ներկա էին Լոռու մարզպետարանի համապատասխան ոլորտային գերատեսչությունների, դոնոր և միջազգային կազմակերպությունների, գյուղատնտեսության ոլորտում ներգրավված ՀԿ-ների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, տեղական և միջազգային փորձագետներ, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:
Լոռու փոխմարզպետ, աշխատանքային խմբի նախագահ Գոռ Ասրյանը, հանդես գալով ողջույնի խոսքով, առանձնակի շեշտեց ոլորտի զարգացման կորևորությունը և հայտնեց արդյունավետ համագործակցություն ապահովելու ուղղությամբ մարզային իշխանության պատարաստակամության մասին:
-Վստահեցնում եմ՝ ջանքեր կգործադրենք ծրագրի հաջող ընթացքն ապահովելու, շահագրգիռ կառույցներին հնարավորինս ներգրավելու, իրազեկելու ուղղությամբ, Լոռու մարզպետարանի և մարզային աշխատանքային խորհրդի միջև բեղմանավոր գործակցությունն ապահովելու համար,-նշեց փոխմարզպետը:
Քաղաքականության և շահերի պաշտպանության փորձագետ, EU-GAIA ծրագրի ներկայացուցիչ Վադիմ Ուզունյանն իր հերթին շեշտեց՝ պլանավորում են իրականացնել տարատեսակ ծրագրեր, անցկացնել դասընթացներ կայուն և շուկայահեն ագրոբիզնեսի զարգացման գործում շահագրգիռ անձանց ու կազմակերպություններին ուղղորդելու և աջակցելու համար:
Հանդիպման ընթացքում ներկաները խոսեցին ոլորտի զարգացմանը խոչընդոտող խնդիրներից, հնչեցին դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ, ներկայացվեց քննարկումների ձևաչափն ու ժամանակացույցը:
Նմանատիպ հանդիպումները պարբերական բնույթ կկրեն:
«ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, համաֆինանսավորվում և իրականացվում՝ Ավստրիայի զարգացման գործակալության և մասամբ` Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից: Ծրագրի նպատակն է աջակցել մարզային իշխանություններին գյուղատնտեսական ոլորտում կարիքների, խնդիրների վերհանման, ռազմավարական զարգացման ծրագրերի և նախաձեռնությունների մշակման, համապատասխան ռազմավորության և կանոնակարգերի մշակման գործում:
lori.mtad.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться