ՀՊՏՀ-ն միջազգային նախագիծ է իրականացնում

22 հունվարի 2021 | | Цитата

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը 2020թ․ տարեվերջին  դարձել է միջազգային՝ «Վիշեգրադյան քառյակի փորձի յուրացումը գիտելիքի և տեխնոլոգիաների փոխադրման բնագավառում» նախագծի համակարգող։ Նախագիծն ունի 1,5 տարվա տևողություն և համաֆինանսավորվում է Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի կառավարությունների կողմից՝ Վիշեգրադի միջազգային ֆոնդի դրամաշնորհների միջոցով: Նախագծի նպատակն է խթանել ձեռնարկություն-գիտահետազոտական ենթակառուցվածք համագործակցության մշակույթը Հայաստանում և Վրաստանում` հիմնվելով վիշեգրադյան գործընկեր երկրների հաջողված փորձի վրա։

Այսօր առցանց ձևաչափով կայացել է նախագծի մեկնարկային հանդիպումը, որին մասնակցել են ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը,  «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը,  «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի ինժեներատեխնոլոգիական բաժնի ղեկավար Վլադիմիր Դեխտյարյովը, «Հաթերք Ֆուդ» կազմակերպության հիմնադիր-տնօրեն Սամվել Միրզախանյանը, ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Սոնա Մատինյանի գլխավորությամբ, ԿԳՄՍ և ԲՏԱ նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև ՓՄՁ-ների և հետազոտական ինստիտուտների ու ակադեմիական կառույցների հետաքրքրված ներկայացուցիչներ:

Մասնակիցներին ողջունել է ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, ապա անդրադարձել է նախագծի կարևորությանը և ընդգծել, որ ՀՊՏՀ գործընկերները սույն նախագծի շրջանակներում հեղինակավոր բուհեր և ինստիտուտներ են, մասնավորապես Մասարիկի համալսարանը (Չեխիա), Սիլեզիայի տեխնոլոգիական համալսարանը (Լեհաստան), «ՔԵՆԴԼ» Սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը, Իվանե Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանը (Վրաստան) և Կոշիցեի տեխնիկական համալսարանը (Սլովակիա):

«Կարծում եմ, որ նախագիծը կարևորություն ունի Հայաստանի համար նաև այն պատճառով, որ նպատակ ունի խթանել ձեռնարկություն-գիտահետազոտական ենթակառուցվածք համագործակցության մշակույթը` հիմնվելով վիշեգրադյան գործընկեր երկրների հաջողված փորձի վրա։ Սա հատկապես կարևորում եմ հետպատերազմյան ժամանակաշրջանում, քանի որ նախագծի շրջանակում հնարավոր է լինելու բարձրացնել հայկական ՓՄՁ-ների, գիտահետազոտական ինստիտուտների իրազեկվածությունը համատեղ տեխնոլոգիական ծրագրեր իրականացնելու գործում, ընդլայնել և ամրապնդել համապատասխան աշխատակիցների գիտելիքներն ու կարողությունները տեխնոլոգիաների փոխանցման գործում և այլն»,-նշել է ՀՊՏՀ ռեկտորը։

Այնուհետև մասնակիցները հանդես են եկել նախագիծը ներկայացնող  շնորհանդեսներով։

Հավելենք, որ նախագծի նպատակն է բարձրացնել Հայաստանի և Վրաստանի ՓՄՁ-ների, գիտահետազոտական ինստիտուտների իրազեկվածությունը համատեղ գիտահետազոտական գործունեության առավելությունների վերաբերյալ, ընդլայնել և ամրապնդել գիտելիքի և տեխնոլոգիայի փոխադրման համար պատասխանատու աշխատակազմի գիտելիքներն ու կարողությունները Արևելյան գործընկերության թիրախավորած երկրներում, մշակել ՓՄՁ-ների և գիտահետազոտական ենթակառուցվածքների միջև համագործակցության հայեցակարգ Արևելյան գործընկերության թիրախավորած երկրներում:

b24.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն