ՊԵԿ-ի պարզաբանումը՝ մետաղական հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների կողմից վճարվող շահութահարկի վերաբերյալ

21 հունվարի 2021 | | Цитата

Պետական եկամուտների կոմիտեն, մետաղական հանքարդյունաբերության ոլորտում թույլտվություն ստացած հարկ վճարողների գործունեության վերաբերյալ վերջին շրջանում ՀՀ Ազգային ժողովում և ԶԼՄ-ներում լայն հնչեղություն ստացած հրապարակումների առնչությամբ, անհրաժեշտ է համարում հայտնել հետևյալը.

Հանքարդյունաբերության ոլորտում գործունեության թույլտվություն ունեցող 28 հարկ վճարողներից տվյալ ոլորտում փաստացի ակտիվ գործունեություն են ծավալում 2019 թվականին՝ 8, իսկ 2020 թվականին՝ 9 հարկ վճարողներ:

Չնայած այն հանգամանքին, որ նշված տնտեսվարող սուբյեկտներից ոչ բոլորն են աշխատում շահույթով, սակայն հանքարդյունաբերական գործունեությամբ զբաղվող ակտիվ (փաստացի գործունեություն իրականացնող) հարկ վճարողները 2018 թվականին հայտարարագրել են բոլոր հարկ վճարողների կողմից հայտարարագրված շահութահարկի 10,9, իսկ 2019 թվականին՝ 11,1 տոկոս շահութահարկի գումար: Իսկ 2020 թվականի համար տվյալներ չեն ներկայացվել, քանի որ նախորդ տարվա շահութահարկի հաշվարկը հարկ վճարողները  ներկայացնում են մինչև 2021թ. ապրիլի 20-ը ներառյալ: Հաշվի առնելով այդ հանգամանքը, այս պահի դրությամբ շահութահարկի հաշվարկ ներկայացրել է միայն մեկ հարկ վճարող:

Ինչ վերաբերում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումներին՝ ՊԵԿ-ն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ ընկերությունն ինչպես 2018 թվականին, այնպես էլ  2019թ. հանդիսացել է հանրապետության ամենամեծ շահութահարկի գումար հայտարարագրած հարկ վճարողը: Հետևաբար, ենթադրությունները, որ ձեռնարկությունն  աշխատում է վնասով, չեն համապատասխանում իրականությանը:

petekamutner.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն