Բրյուսելում կայացել է Հայաստան-ԵՄ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների 4-րդ փուլը

Փետրվարի 4-ից 7-ը Բրյուսելում կայացավ ՀՀ-ԵՄ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների չորրորդ փուլըԲանակցություններին մասնակցող հայկական պատվիրակությունը գլխավորում էր գլխավոր բանակցող, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

Եվրոպական պատվիրակության ղեկավարն էր եվրոպական կողմի գլխավոր բանակցող, Եվրոպական Հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի պետ Լյուք Պիեր Դեվինյը:

Չորրորդ փուլի ընթացքում շարունակվել են բանակցությունները Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) բանակցային ուղղությունների տեքստերի նախագծերի շուրջ: Զգալի առաջընթաց է գրանցվել բոլոր ուղղություններով ընթացող բանակցություններում, իսկ պետական գնումներին, կայուն զարգացմանը, մաքսային հարցերին, առևտրի տեխնիկական խոչընդոտներին և կանոնակարգման թափանցիկությանն առնչվող մի քանի բանակցային տեքստեր համաձայնեցվել են եվրոպական կողմի հետ:

Էական զարգացումներ են գրանցվել նաև մաքսատուրքերի դրույքաչափերի վերացման փոխադարձ առաջարկների, ինչպես նաև ծառայությունների առևտրի ազատականացման առաջարկների բանակցություններում:

Բանակցային փուլի վերջում ստորագրվել է համապատասխան փաստաթուղթ, որում ամրագրվել են բանակցությունների հաջորդ փուլին նախապատրաստվելու վերաբերյալ կողմերի պարտավորություններն ու պայմանավորվածությունները:

ԽՀԱԱԳ բանակցությունների հինգերորդ փուլը կկայանա սույն թվականի ապրիլին' Երևանում: Բանակցային այս փուլի ընթացքում կշարունակվեն բանակցությունները դեռևս չհամաձայնեցված բանակցային տեքստերի նախագծերի, ինչպես նաև մաքսատուրքերի դրույքաչափերի վերացման և ծառայությունների առևտրի ազատականացման վերանայված փոխադարձ առաջարկների շուրջ:

Աղբյուրը՝ mineconomy.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն