• Armenianeconomy.com

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ.ՊԵԿ-ը հարկ վճարողներին զգուշացնում է՝ 2021թ. մարտի 20-ից կգանձվեն մինչև 1.5 միլիոն դրամ պարտավորությունները

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ ԳԱՆՁՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿՈՄԻՏԵՆ ԿՎԵՐՍԿՍԻ ՄԱՐՏԻ 20-ԻՑ
Պետական եկամուտների կոմիտեն, համավարակի տարածմամբ պայմանավորված՝ դեռևս 2020թ․ ապրիլին հայտարարել էր, որ ընդառաջելով հարկ վճարողներին, արտակարգ դրության ժամանակ և դրանից հետո անորոշ ժամկետով չի իրականացնելու մինչև 1,5 միլիոն դրամ պարտավորությունների գանձման իր հայեցողական լիազորությունը, քանի որ այդ շրջանում արգելվել էր մի շարք տնտեսական գործունեության տեսակների իրականացումը: Տեղեկացվել էր նաև, որ հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ավարտից հետո մինչև 1,5 միլիոն դրամ պարտավորությունների գանձման վերաբերյալ փոփոխության մասին կներկայացվի լրացուցիչ տեղեկատվություն։

2020թ. սեպտեմբերի 11-ից ավարտվել է Հայաստանի  Հանրապետությունում  հայտարարված արտակարգ դրության ժամկետը։ Արտակարգ դրության ընթացքում մաս-մաս, իսկ դրա ավարտից հետո՝ ամբողջությամբ, վերացել են տնտեսական գործունեությունների իրականացման սահմանափակումները։ Չնայած դրան՝ Պետական եկամուտների կոմիտեն, հավատարիմ մնալով խոստմանը, 2020թ․ ապրիլի 27-ից ի վեր չի ձեռնարկել 1,5 միլիոն դրամը չգերազանցող հարկային պարտավորությունների հարկադիր գանձման միջոցներ։ Այսինքն, չեն կայացվել այդ պարտավորությունների վերաբերյալ գանձման որոշումներ և չեն ներկայացվել հարկադիր կատարման ծառայություն, որի պարագայում պետք է արգելադրվեին հարկ վճարողների դրամական միջոցները և գույքը, որից հետո միջոցներ ձեռնարկվեին դրանց վրա բռնագաձում տարածելու համար։

Ներկայումս առկա են տարբեր ժամանակաշրջաններում առաջացած՝  1,5 միլիոն դրամը չգերազանցող շուրջ 44․000 պարտավորություններ։ Դրանք վերաբերվում են շուրջ 27․400 հարկ վճարողների, այդ պարտավորությունների ընդհանուր գումարը կազմում է շուրջ 4,9 մլրդ․ դրամ։ 

Նկատի ունենալով, որ բազմաթիվ հարկ վճարողներ, օգտվելով ընձեռված հնարավորությունից, կամովին չեն կատարում իրենց պարտավորությունները և հաշվի առնելով հարկային պարտավորությունների հավաքագրման կարևորագույն հանրային նշանակությունը, Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2021թ. մարտի 20-ից վերսկսվելու են մինչև 1.5 միլիոն դրամ պարտավորությունների գանձման աշխատանքները: Մասնավորապես՝ չվճարված  պարտավորությունների առկայության դեպքում,  եթե այդ պարտավորությունների չափը կգերազանցի 200 հազար դրամը կամ այն չգերազանցելու դեպքում դրանց առաջացման օրվանից հետո անցած կլինի երկու ամսից ավելի,  ՊԵԿ-ի կողմից կհարուցվեն չվճարված  պարտավորությունների գանձման վարչական վարույթներ, կկայացվեն համապատասխան որոշումներ և դրանց հարկադիր կատարման ուղղությամբ կիրականացվեն օրենքով սահմանված համապատասխան գործողություններ:

Ինչ վերաբերում է 1.5 միլիոն դրամից ավելի պարտավորություններին, ապա,  ինչպես արտակարգ դրության ժամանակահատվածում, այնպես էլ դրանից հետո՝ ՊԵԿ-ը նրանց նկատմամբ իրականացրել և իրականացնում է օրենքով նախատեսված  գործողությունները: 

petekamutner.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• Կառավարությունը շարունակում է տնտեսավարողների մոտ առաջացած ֆինանսական խնդիրների մեղմմանն ուղղված գործընթացը• «Պետական գնումների մասին ընթացակարգում հակաճգնաժամային միջանկյալ մեխանիզմի կիրառման պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ• «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին• Կառավարությունը հարկային արտոնություն տրամադրեց կարագի արտադրության ներդրումային ծրագրին• ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Հայաստանում կգործի Բիզնեսի բարեվարքության ակումբ• ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ• «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծ• «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր
Հայտարարություններ
• Նախապատրաստական դասընթաց` մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննության թեմայով• ԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ ՄԱՐՏԻ 2-ԻՆ ՈՒ ՄԱՐՏԻ 4-ԻՆ• ՃՄՄԱ-ի գիրք ալբոմի ստեղծման համար ընդունվում են նախագծեր• «Դաբլթրի Բայ Հիլթն Երևան Սիթի Սենթր» հյուրանոցում փետրվարի 17-ից 18-ը կանցկացվի բարձր տեխնոլոգիաներին և ստարտափերին նվիրված իրանական ցուցահանդեսը• «Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն»-ը հայտարարում է դրամաշնորհների տրամադրման մրցույթ• Առևտրական կցորդի պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ հայտարարություն• ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԵԿ-Ը ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՑ ՍԿՍՈՒՄ Է ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ• Տեղեկատվություն ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիների համար• Մեկնարկել են 2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրերի կնքման աշխատանքները

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն