• Armenianeconomy.com

Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ծրագրերի դիմումներն արդեն ընդունվում են

18 հունվարի 2021 | Արցախ | Цитата

Պատերազմի հետևանքով Հայաստանում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ծրագրերի դիմումներն արդեն ընդունվում են։

«Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագրում շահառուն կարող է ընդգրկվել մեկ անգամ՝ 3 ամիս ժամկետով: Միջոցառման շրջանակում ամսական կտրվի 100,000 դրամ մաքուր աշխատավարձ, իսկ եկամտային հարկը և պարտադիր վճարների գումարը կփոխհատուցվի գործատուին։

Միևնույն ժամանակ, գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետը ևս կվարձատրվի՝ ամսական 34,000 դրամի չափով:

Մյուս ծրագիրը «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում»-ն է, որի  շրջանակում արցախցիները հնարավորություն ունեն ընդգրկվել համայնքներում իրականացվող վարձատրվող հասարակական աշխատանքներում և մեկ աշխատանքային օրվա համար ստանալ 8,000 դրամ՝ ներառյալ եկամտային հարկը և պարտադիր վճարները:

Նույն անձը չի կարող ընդգրկվել միաժամանակ մեկից ավելի վարձատրվող հասարակական աշխատանքներում։ Ծրագրի առավելագույն տևողությունը երեք ամիս է:

Ծրագրերին դիմել կարող են պատերազմի հետևանքով տեղահանված և Հայաստանում փաստացի գտնվող այն անձինք, որոնք հաշվառված են և մինչև 2020 թ․ սեպտեմբերի 27-ն առնվազն վերջին 3 ամիսը փաստացի բնակվել են Արցախի վերհսկողությունից դուրս մնացած համայնքներում։

Երկու ծրագրի դեպքում էլ անհրաժեշտ է առձեռն դիմում ներկայացնել Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոն կամ դիմել էլեկտրոնային եղանակով՝ www.employment.am կայքում լրացնելով համապատասխան դիմումը։

mlsa.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Արցախ
• Արցախի խորհրդարանում շրջանառվում է ռուսերենին պաշտոնական և ոչ թե պետական կարգավիճակ տալու օրինագիծ• ՄԱԿ-ն աջակցություն է տրամադրում Արցախից տեղահանված անասնապահներին․ էկոնոմիկայի նախարարության անասնաբույժները սկսել են կենդանիների այս տարվա պատվաստումները• Ավելի քան 7 հազար արցախցի երեխաներ կրթությունը շարունակում են Հայաստանի դպրոցներում• Արցախում պետությունը գործատուներին կփոխհատուցի վարձու աշխատողների եկամտահարկը• Պատերազմի հետևանքով Արցախն ունեցել է 112,5 մեգավատ տրվածքային հզորությամբ ՀԷԿ-երի կորուստ• Դեկտեմբերի 29-ից նախադպրոցական տարիքի արցախցիները կստանան 20,000 դրամ աջակցություն• «Ավրորան» կրկնապատկում է Արցախի օգնության ծրագիրը• Արցախում պատվիրել են ՌԴ աջակցությամբ արագ կառուցվող հինգ տուն. ծրագիրը մտել է փորձնական իրագործման փուլ• Ստեփանակերտի խանութներում նախորդ տարվա համեմատ 32 ապրանքատեսակներից 17-ի միջին գներն աճել են

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն