Կկարգավորվեն ԵԱՏՄ ապրանքային նշանների և ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության և օգտագործման կապակցությամբ ծագող հարաբերությունները

13 հունվարի 2021 | | Цитата

Հունվարի 12-ին Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակում քննարկվել է «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը։   

Ներկայացնելով հարցը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը նշել է, որ Պայմանագիրը ստորագրվել է 2020թ․ փետրվարի 3-ին, Մոսկվայում։ Նա տեղեկացրել է, որ պայմանագրով նախատեսվում է ստեղծել իրավական դաշտ, որով կկարգավորվեն ԵԱՏՄ ապրանքային նշանների և ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության և օգտագործման կապակցությամբ ծագող հարաբերությունները:

Վարոս Սիմոնյանի ներկայացմամբ, պայմանագրի գործողության մեջ մտնելու դեպքում տնտեսվարող սուբյեկտները հնարավորություն կունենան հարկ եղած դեպքում, մեկ հայտ ներկայացնելով, իրականացնել իրենց ապրանքային նշանի գրանցումը ԵԱՏՄ տարածքում: «Դա հնարավորություն կտա  բոլոր տնտեսվարողներին օգտվել ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի պաշտպանության այն մեխանիզմներից, որոնք նախատեսված են ԵԱՏՄ անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ, քանի որ պայմանագրով նախատեսված գրանցումներն իրավական առումով հավասարեցված են ազգային գրանցումներին», - ասել է էկոնոմիկայի փոխնախարարը։

Քննարկված օրենքի նախագիծը ստացել է Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

mineconomy.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն