ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհանիսյանի հանձնարարությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ Պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի վերաբերյալ: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի գլխավորությամբ ղեկավար անձնակազմը և ծրագրով նախատեսված նախագծերի պատասխանատուները քննարկել են ռազմավարության առանձնահատկությունները, ներկայացրել ծրագրի ընթացիկ իրավիճակը:
ՀՀ ՊԵԿ զարգացման և վարչարարության ռազմավարական ծրագրով առաջադրված է ռազմավարական 5 նպատակ, որոնց իրագործման համար նախատեսված է 65 միջոցառում: Խորհրդակցությանը կարևորվել է ծրագրային միջոցառումների արդյունավետ իրականացումը: Ըստ գործառույթների՝ հստակեցվել ու պարզաբանվել են պատասխանատու ստորաբաժանումների փոխկապակցված անելիքները: Ընդգծվել է նաև կատարման ընթացքում ի հայտ եկած խնդիրներն ու թերացումներն օպերատիվ շտկելու անհրաժեշտությունը: Այդ նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմել հանդիպումների ժամանակացույց և պարբերաբար քննարկել ընթացիկ խնդիրները և հետևողական լինել դրանց լուծմանը:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться