• Armenianeconomy.com

ՁԻՀ-ը հրավիրում է ձեռներեց կանանց համար նախատեսված Բութքեմփ ծրագրի

Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ) հրավիրում է մասնակցելու «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչտեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» Բութքեմփ ծրագրին:

Ծրագրին կարող են դիմել այն կանայք, ովքեր ցանկանում են զբաղվել ձեռներեցությամբ կամ հիմնել  ընկերություններ՝ (1) գյուղատնտեսության, (2) բարձր տեխնոլոգիական և (3) արտադրական (օր․՝ թեթև արդյունաբերության, սննդի արտադրության և այլն) ոլորտներում:

Ծրագրի հիմնական նպատակն է՝ զարգացնել կանանց գործարար կարողությունները, բիզնես ցանցերի հասանելիությունը և նորարարությունների ներդրումը համապատասխան ոլորտներում:

Ծրագրում ընդգրկված մենթորների ուղղորդմամբ և մրցունակ կրթական ծրագրերի շնորհիվ կին մասնակիցները հնարավորություն կունենան բացահայտելու և կատարելագործելու իրենց ձեռնարկատիրական տաղանդը, հաղթահարելու բիզնես սկսելու և այն մեծացնելու անվստահությունը, հաղորդակից լինելու բարդ պայմաններում ռիսկերի կառավարման գործիքներին, տիրապետելու գործնական բանակցությունների արվեստին։ Ծրագրի արդյունքում ակնկալվում է` Հայաստանում ծրագրի մասնակից կին ձեռներեցների գաղափարների իրականացում, ընկերությունների հիմնում, մասնակիցների ընկերությունների ընդլայնում և հավելյալ ֆինանսական ու այլ ռեսուրսների ներգրավում, տեխնոլոգիական լուծումների կիրառում՝ ոչ տեխնոլոգիական բիզնեսներում։

Բութքեմփ ծրագրի տևողությունը 7 շաբաթ է, որը կիրականացվի առցանց ձևաչափով՝ ներառելով խմբային և դեմ առ դեմ հանդիպումներ, ինչպես նաև բաց դռների օրերի բաղադրիչ՝ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի/ՀՀ Կին ձեռներեցների ցանցի կառույցներ, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններ։

Բոլոր հետաքրքրված և պահանջներին բավարարող կանանց հրավիրում ենք դիմելու ծրագրին մինչև հունվարի 13-ը, ժամը 23:59՝ լրացնելով հայտաձևը այստեղ՝ docs.google.com

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի/ՀՀ Կին ձեռներեցների միջոցով` «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների աջակցությամբ։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

b24.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն