Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 1-ի N 1009-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

13 հունվարի 2021 | Նախագծեր | Цитата

Սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ոլորտի Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը կդրվեն գործողության մեջ, որի արդյունքում վերջիններիս դրույթները կիրառելի կլինեն Հայաստանի Հանրապետությունում:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

______ ___________ 2021 թվականի N ______-Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ  1-Ի N 1009-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը, և 24-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 1-ի «Սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ոլորտների Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովիիրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ դնելու մասին» N 1009-Ն որոշման 1-ին կետը լրացնել նոր 26-35-րդ ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«26) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2014 թվականի մայիսի 26-ի «Այն արտադրանքի ցանկի հաստատման մասին, որի համար մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 023/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի կամ այդպիսի փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունների ներկայացման մասին» N 76 որոշումը՝ համաձայն N 26 հավելվածի,

   27) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի «Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 027/2012) պահանջները կիրառելու և կատարելու ու տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի մասին» N 168 որոշումը՝ համաձայն N 27 հավելվածի,

    28) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի «Այն արտադրանքի ցանկը հաստատելու մասին, որի համար մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 027/2012) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի կամ այդ փաստաթղթի մասին տեղեկությունների ներկայացման մասին» N 166 որոշումը՝ համաձայն N 28 հավելվածի,

    29) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի  2014 թվականի մարտի 6-ի «Այն արտադրանքի ցանկի հաստատման մասին, որի համար Մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթի ներկայացման մասին» N 29 որոշումը՝ համաձայն N 29 հավելվածի,

   30) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2014 թվականի փետրվարի 11-ի «Այն արտադրանքի ցանկը հաստատելու մասին, որի համար մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Հացահատիկի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 015/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հաստատման) մասին փաստաթղթի ներկայացման մասին» N 20 որոշումը՝ համաձայն N 30 հավելվածի,

    3              31) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2018 թվականի փետրվարի 7-ի «Այն միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում`ազգային (պետական) ստանդարտների ցանկի մասին, որոնց կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում ապահովվում է «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի
(ՄՄ ՏԿ 029/2012) պահանջների պահպանումը, և այն միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի մասին, որոնք պարունակում են «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 029/2012) պահանջները կիրառելու և կատարելու ու տեխնիկական կանոնակարգման օբյեկտների գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոնների մասին» N 21 որոշումը՝ համաձայն N 31 հավելվածի,

  32) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2014 թվականի մայիսի 26-ի «Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 033/2013) պահանջների պահպանումն ապահովող ստանդարտների ցանկի, և «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 033/2013) պահանջները կիրառելու և կատարելու ու տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող ստանդարտների ցանկի մասին» N 80 որոշում՝ համաձայն N 32 հավելվածի,

    33) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2019 թվականի հոկտեմբերի 8-ի «Այն արտադրանքի ցանկի հաստատման մասին, որի համար Մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջները» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 029/2012) պահանջներին համապատասխանության գնահատման փաստաթղթի (համապատասխանության գնահատման փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունների) ներկայացման մասին» N 172 որոշում՝ համաձայն N 33 հավելվածի,

   34) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 5-ի «Ստանդարտների ցանկի մասին, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» Եվրասիական  տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 044/2017) պահանջների պահպանումը, և «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 044/2017) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատումն իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող ստանդարտների ցանկի մասին» N 164 որոշումը՝ համաձայն N 34 հավելվածի,

  35) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 5-ի «Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի մասին» N 98 որոշումը՝ համաձայն N 35 հավելվածի,

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ

 1-Ի N 1009-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 1-ի N 1009-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի կատարմամբ: 

Ընթացիկ իրավիճակը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ընդունած ակտերը չեն համարվում միջազգային պայմանագիր, ուստի սահմանադրական ճանապարհով ներպետական օրենսդրության բաղկացուցիչ մաս դառնալու համար դրանք պետք է անցնեն որոշակի իմպլեմենտացման գործընթաց:

Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

Հայաստանի Հանրապետությունում Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը կիրառելու համար անհրաժեշտ է, որ  Կառավարությունն իր նորմատիվ իրավական ակտով գործողության մեջ դնի այդ ակտերը՝ համապատասխան «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի:

Նախագծերի ընդունման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

Ակնկալվող արդյունքը

       Սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ոլորտի Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը կդրվեն գործողության մեջ, որի արդյունքում վերջիններիս դրույթները կիրառելի կլինեն Հայաստանի Հանրապետությունում:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ

1-Ի N 1009-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ  ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 1-ի N 1009-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում  այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ

1-Ի N 1009-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

        «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 1-ի N 1009-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնի:

e-draft.am                                   


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն