Հյուրընկալների ծրագրերի դիմումներն արդեն ընդունվում են

29 դեկտեմբերի 2020 | | Цитата

Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալների վեցամսյա և Արցախի վերահսկողության ներքո գտնվող համայնքներում բնակելի անշարժ գույքը կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալների եռամսյա աջակցության ծրագրերի 2020 թ․ դեկտեմբեր ամսվա համար դիմումներն արդեն ընդունվում են։

Արցախցիներին ժամանակավորապես հյուրընկալող ֆիզիկական անձը պետք է էլեկտրոնային դիմում լրացնի online.ssa.am կայքէջի «Արցախի Հանրապետության քաղաքացիների աջակցության միջոցառումներ» բաժնի «ԱՀ վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման վեցամսյա  աջակցության դիմում» կամ «ԱՀ վերահսկողության ներքո գտնվող համայնքներում բնակելի անշարժ գույքը կորցրած չափահաս քաղաքացիների ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման եռամսյա աջակցության դիմում»  դաշտում։

Հյուրընկալը պետք է լրացնի անուն-ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (կամ նույնականացման քարտի համարը), հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը և բանկային քարտի համարը։ Պարտադիր է նաև նշել հյուրընկալվողի (հյուրընկալվողների) անուն- ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (կամ նույնականացման քարտի համարը):

Հիշեցնենք, որ 2020 թ․ դեկտեմբեր ամսվա համար դիմումներն ընդունվում են դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունվարի 12-ը ներառյալ։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն