
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի ընթացքում արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված ՀՀ ողջ տարածքում կիրառվող սահմանփակումների և հետագայում պատերազմական դրության արդյունքում 2020 թվականին նախատեսված վիճակախաղերի հերթական խաղարկությունները հետաձգվել են, մինչդեռ կառավարության 30.04.2020թ. N650-Ն որոշմամբ սահմանված կարգի 2-րդ կետին համապատասխան՝ 2020 թվականի հունիսի 1-ից հետո վիճակախաղերի իրացվող տոմսերի վրա հսկիչ նշանների առկայությունը պարտադիր է՝ բացառությամբ մինչև 2020 թվականի հունիսի 1-ը թողարկված և իրացման ենթակա վիճակախաղերի տոմսերի, որոնց խաղարկությունները կայանալու են 2020 թվականին:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2020 թվականի ______ ____ N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N650-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի «Վիճակախաղերի կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտների հաշվառման ու դրա նկատմամբ հսկողության իրականացման կարգը սահմանելու մասին» N650-Ն որոշմամբ սահմանված կարգի 2-րդ կետում՝ «կայանալու են 2020 թվականին» բառերը փոխարինել «կայանալու են 2021 թվականին» բառերով։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
Վիճակախաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի համաձայն՝ վիճակախաղի կազմակերպիչը պարտավոր է յուրաքանչյուր խաղարկության տոմսերի թողարկումից առնվազն մեկ օր առաջ տեղեկացնել տվյալ վիճակախաղի խաղարկության համարի, հեռուստախաղարկության անցկացման տարեթվի, ամսվա, օրվա, ժամի մասին, ինչն արտացոլված կլինի նաև տվյալ խաղարկության տոմսերի վրա:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե ներկայացված տեղեկատվության համաձայն՝ վիճակախաղի կազմակերպչի կողմից 2020 թվականին անցկացվելիք վիճակախաղերի խաղարկությունները կորոնավիրուսային համավարակի և պատերազմական դրության արդյունքում երկու անգամ հետաձգվել են, և դրանք հնարավոր է անցկացնել 2021 թվականի փետրվարի 26-ին:
Խնդիրը կայանում է նրանում, որ շուկայում առկա է մինչև 2020 թվականի հունիսի 1-ը թողարկված և իրացման ենթակա վիճակախաղերի տոմսերի զգալի քանակ, և այդ տոմսերը հնարավոր չէ դուրս բերել շուկայից, քանի որ դրանք վաճառվում են բազմաթիվ վաճառքի կետերում։ Միաժամանակ, տեխնիկապես հնարավոր չէ արդեն թողարկված տոմսերի վրա փակցնել հսկիչ նշաններ, քանի որ տոմսերի սերիան և համարը վիճակախաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգերի և տոմսի աշխատանքային նմուշների համաձայն՝ թողարկված տոմսերում նշված են «ՉՋՆՋԵԼ» դաշտի տակ։
Նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ մինչև 2020 թվականի հունիսի 1-ը թողարկված և իրացման ենթակա՝ առանց հսկիչ նշանների առկայության վիճակախաղերի տոմսերի խաղարկությունները իրականացնել 2021 թվականի ընթացքում:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться