• Armenianeconomy.com

600 մլն դրամ արժողությամբ ներդրումային ծրագիր, 30-40 նոր աշխատատեղեր. «Արզնի տոհմային թռչնաֆաբրիկա» ԲԲԸ-ն վերազինվել է նորագույն սարքավորումներով

28 դեկտեմբերի 2020 | Գյուղատնտեսություն | Цитата

Այսօր տեղի է ունեցել «Արզնի տոհմային թռչնաֆաբրիկա» ԲԲԸ-ի նոր մասնաշենքերի բացման արարողություն, որին ի թիվս այլ հյուրերի, ներկա են եղել նաև Կոտայքի մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանը և Կոտայքի մարզպետարանի Գյուղատնտեսության, բնապահպանության վարչության պետ Մհեր Եղիազարյանը:

 Հյուրերը շրջել են նոր բացված մասնաշենքերում, ծանոթացել վերազինված ֆաբրիկայի աշխատանքային պայմաններին ու հնարավորություններին:

 Շուրջ 600 մլն դրամ արժողությամբ ներդրումային ծրագրի շրջանակներում տեղադրվել են նոր հոսքագծեր, թռչնաֆաբրիկան համալրվել է Գերմանիայից ներմուծված ձվարտադրության նորագույն և բարձրակարգ սարքավորումներով, ինչի արդյունքում արտադրանքի ծավալները կավելանան100 %-ով:

 Ծավալների աճով պայմանավորված՝ Արզնի տոհմային թռչնաֆաբրիկայի արտադրանքը շուտով նաև կարտահանվի:

 Ներդրումային ծրագիրը կապահովվի 30-40 նոր աշխատատեղեր համայնքի բնակիչների համար:

 Այս պահին ընկերության աշխատակիցների թիվը 200 է:

kotayk.mtad.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Գյուղատնտեսություն
• ԵՄ աջակցությամբ հայտարարվել է Կանաչ և օրգանական գյուղատնտեսական նախագծերի մրցույթ• Այսուհետ գյուղապահովագրության ծրագիրը կգործի հանրապետության բոլոր մարզերում• Առաջարկվում է սահմանել գյուղատնտեսական հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները• Հաստատել Հայաստանի Հանրապետությունում գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին• Քննարկվել են թռչնաբուծության ոլորտի զարգացման հնարավորությունները• 20 մլն ԱՄՆ դոլար կուղղվի ՓՄՁ-ների և գյուղոլորտի ֆինանսավորմանը• Մեկնարկել են 2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրերի կնքման աշխատանքները• ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (EU-GAIA) հայտարարում է ԿԱՆԱՉ և ՕՐԳԱՆԱԿԱՆ գյուղատնտեսական նախագծերի աջակցության երկրորդ և վերջին բաց մրցույթը• «Գյուղատնտեսության զարգացումը Լոռու մարզի առաջնային խնդիրներից է. կանենք ամեն ինչ ոլորտի զզարգացմանը նպաստելու համար». Գոռ Ասրյան

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն