• Armenianeconomy.com

Նախարարի տեղակալները հանդիպել են հ/կ ներկայացուցիչներին և կամավորներին

28 դեկտեմբերի 2020 | Տնտեսություն | Цитата

Պատերազմական ու դրան հաջորդող ամիսների ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնել է ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքման մեխանիզմներ, մասնավորապես՝ թեժ գծի արդիականացման և կարիքի արագ գնահատման համակարգի մշակման աշխատանքներ։

Դրանցում իրենց ներդրումն են ունեցել նաև մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և անհատ կամավորներ։ Նրանք ընդգրկվել են թեժ գծի սպասարկման՝ կացարանների հայտերի լրացման, կարիքների գնահատման, օգնության բաշխման ու նմանօրինակ տարբեր աշխատանքներում։

Բարձր գնահատելով կատարված աշխատանքը՝ նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն ու նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը հանդիպել են հասարակական կազմակերպությունների ու նախարարության աշխատանքներում ներգրավված կամավորների՝ շնորհակալություն հայտնելու նրանց պատրաստակամության, կատարած անգնահատելի աշխատանքի և աջակցության համար։

Փոխնախարարները կարևորել են պատերազմի ընթացքում նախարարության առաքելության իրականացման գործում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու կամավորների ներդրած ջանքերը․ «Արցախից եկած մեր հայրենակիցներից որևէ մեկը դրսում չի մնացել, որևէ մեկն իրեն անուշադրության մատնված չի զգացել, և դա նաև Ձեր շնորհիվ։ Ճգնաժամային դրությունը բացահայտեց մեր ունեցած ռեսուրսները, ինքնակազմակերպվելու ունակությունը։ Խնդիրներ էլի լինելու են, բայց վստահ ենք՝ մեր համատեղ ջանքերով կկարողանանք դրանց հետևանքները մեղմել ու դրական արդյունք արձանագրել»։

Նախարարի տեղակալները հույս են հայտնել, որ քաղաքացիների լավագույն շահին ուղղված այսօրինակ համագործակցությունները կլինեն շարունակական։

mlsa.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տնտեսություն
• Նախորդ տարվա առաջին կիսամյակում պետբյուջեի ծախսերը կազմել են շուրջ 766 մլրդ դրամ• ՀՀ ֆինանսների նախարարությունը գնումների ոլորտը կարգավորող իրավական ակտերում փոփոխություններ է նախաձեռնում• «Բնական պաշարների օգտագործումը պետք է լինի խելամիտ». վարչապետը ծանոթացել է Շրջակա միջավայրի նախարարության ծրագրերին• Քննարկվել են տնտեսության ոլորտում հայ-բելառուսական համագործակցության հեռանկարները 23 Փետրվարի, 2021 • Նպատակը պատժելը չէ. ՏՄՊՊՀ անդամը վստահեցնում է՝ նոր նախագծով կփորձեն կանխել հակամրցակցային վարքագիծը• Ռեստորանների հայկական միության անդամների հետ քննարկվել են համագործակցության հետագա անելիքները• Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների խորհրդի աշխատանքի շրջանակում կայացել է հանդիպում Հայաստանի պետական հատվածի և գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ• Համավարակը՝ որպես հնարավորություն. հայ տնտեսավարողները պաշտպանիչ միջոցներ են արտահանում• Հայաստանը մեկ շնչի հաշվով միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր է. անցումային շրջանից հետո չի օգտվի «GSP+»-ից

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն