Հայկական ԱԷԿ-ի ռեակտորի վերականգնողական թրծաթողման համակարգը պատրաստ է շահագործման

25 դեկտեմբերի 2020 | Էներգետիկա | Цитата

Հայկական ԱԷԿ-ում ավարտվել են 2-րդ էներգաբլոկի ռեակտորի իրանի մետաղի վերականգնողական թրծաթողման համակարգի հավաքման աշխատանքը: Դրանք անցկացվեցին նոյեմբերի 25-ից՝ ԱԷԿ-ի ինչպես նաեւ «Նովովորոնեժատոմէներգոռեմոնտ» ու «ՑՆԻԻՏՄԱՇ» ընկերությունների աշխատակիցների հետ համատեղ եւ ավարտվել են ժամկետից շուտ: Աշխատանքները կազմակերպում է «Ռուսատոմ սերվիս» ԲԸ-ն՝ կայանի արդիականացման եւ անվտանգության մակարդակի բարձրացման պայմանագրի շրջանակում:

Թրծաթողման համակարգն անցել է համապատասխան բոլոր ստուգումները եւ ամբողջությամբ պատրաստ է շահագործման: Ռուսաստանցի մասնագետները կվերադառնան հայկական ԱԷԿ հաջորդ տարվա ապրիլ-մայիս ամիսներին՝ համակարգի  տեղադրման ու թրծաթողման նախապատրաստելու համար:

Բուն ընթացակարգը կիրականացվի 2021 թվականին՝ ԱԷԿ-ում 2021 թվականի պլանային-նախազգուշական նորոգման ժամանակ, դրանով էլ պայմանավորված 2021 թվականին ՊՆՆ-ն կտեւի սովորականից ավելի երկար՝ մոտ 140 օր:

Ռեակտորի թրծաթողումը ռեակտորի կորպուսի մետաղի ֆիզիկամեխանիկական հատկությունների վերականգնման ամենաարդյունավետ միջոցն է, կորպուսի մետաղի ֆիզիկամեխանիկական հատկությունները փոխվում են շահագործման ընթացքում՝ մշտական ռադիացիոն ճառագայթման ազդեցության տակ: Առաջին անգամ այդ տեխնոլոգիան կիրառվել է 1987 թվականին Նորօորոնեժսկի ԱԷԿ-ի 3-րդ էներգաբլոկում։ Այժմ այդ գործընթացն իրականացվում է բոլոր կայարաններում, որտեղ ընթանում է շահագործման ժամկետի երկարաձգում։ Վերականգնողական թրծաթողումներն արդեն անցկացվել են ВВЭР-440 տիպի ռեակտորներում այնպիսի ատոմակայաններում, ինչպիսիք են Կոլայի ատոմակայանը (Ռուսաստան), Ռովենի ԱԷԿ-ը (Ուկրաինա), «Կոզլոդույ» ատոմակայանը (Բուլղարիա) եւ «Լովիիսա» (Ֆինլանդիա):


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն