• Armenianeconomy.com

Կորոնավիրուսից ու պատերազմից տուժած հյուրանոցային տնտեսությունը ելքեր է փնտրում

24 դեկտեմբերի 2020 | COVID-19 | Цитата

Տարվա ընթացքում կորոնավիրուսից ու պատերազմից տուժած հյուրանոցները մեծ հույսեր են կապում ամանորի հանգստյան օրերի հետ: Եթե նախորդ տարիներին տոնական այս օրերից շաբաթներ առաջ հյուրանոցներում ամրագրումներ կատարված էին լինում, այժմ մի շարք տեղերում բոլորովին այլ իրավիճակ է: Ծաղկաձոր համայնքի ղեկավար Արթուր Հարությունյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այս տարվա հյուրանոցային շարժն ընդհանրապես նախորդ տարիների հետ համեմատելու չէ:

«Պատերազմի ընթացքում Ծաղկաձորի բազմաթիվ հյուրանոցներ հյուրընկալել էին արցախցի ընտանիքներին: Մենք 3 հազար 400 հոգի մարդ ենք ունեցել: Այս օրերին էլ դեռ ունենք մեզ մոտ Հադրութից հյուրընկալած ընտանիքներ: Դրանից առաջ էլ համավարակն էր: Հյուրանոցները, տնտեսության այս ճյուղը շատ տուժեց: Այս օրերին շարժ նկատվում է, կան պատվերներ, ամրագրումներ, որոշակի ակտիվություն նկատվում է հատկապես քոթեջների ամրագրումներում, սակայն բնականաբար այն չէ»,-ասաց Արթուր Հարությունյանը:

Համայնքի ղեկավարը նշեց, որ քաղաքում տոնական միջոցառումներ չեն լինելու: Ակնկալում են, որ ձյան գալուն պես դահուկային սպորտի սիրահարների այցը կակտիվանա: Քաղաքում ավելի շատ հույսը կապում են զբոսաշրջիկների մեկօրյա-երկօրյա այցերի, տեղում տարբեր ծառայություններից օգտվելու հետ:

Տոնական օրերի համար պատվերների խիստ սակավություն է նկատում Դիլիջանի «Ալպյան Ամրոց» հյուրանոցը: «Արմենպրես»-ի հետ զրույցում հյուրանոցից տեղեկացրեցին, որ շարժը 98 տոկոսով պակասել է: Սեպտեմբերի 27-ից հետո գրեթե չեն աշխատել, ամանորյա օրերին փորձում են աշխատել, գովազդներն ակտիվացնել:

«Զանգեր, նամակներ կան, սակայն բուն պատվերներ, ամրագրումներ շատ քիչ են: Օրինակ, 10 սենյակից նախնական պատվեր ունենք երկուսի համար, սակայն դա էլ դեռ վերջնական չէ: Թե կորոնավիրուսով, թե պատերազմով պայմանավորված շատ ենք տուժել, հիմա հույսներս Ամանորն է, փորձում ենք աշխատել, տեսնենք, թե ինչպես կստացվի»,-ասացին հյուրանոցից:

Լոռու մարզի «Թեժ լեռ» հանգստյան տունը պատվերների առումով ակտիվություն նկատում է, սակայն նշվում է, որ այն չէ: Նախորդ տարիներին շատ ավելի վաղ գրեթե բոլոր համարները ամրագրված էին լինում: Այսօր, երբ տոնական օրերին մնացել է մեկ շաբաթ, վաճառքի փաթեթները դեռ սպառված չեն: Այս տարի պատերազմով պայմանավորված փաթեթների կազմումը փոքր-ինչ ուշացավ:

Ի տարբերություն մյուս հյուրանոցների, ամրագրումներից դժգոհ չեն «Ջերմուկ հոթել»-ում: Այստեղ դեկտեմբերի 23-ի դրությամբ ամանորյա փաթեթները գրեթե սպառվել են: Հյուրանոցից տեղեկացրեցին, որ այս տարի որևէ համերգ, տոնական միջոցառում չեն անելու, փաթեթներում հիմնականում շեշտադրել են առողջարանային բաղադրիչը, մանկական ծրագրերը՝ կատարելով զեղչեր:

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ հյուրանոցներ կան, որոնք այցելուների պակաս չունեն, սակայն քիչ չեն այն հյուրանոցները, որոնք նույնիսկ ի վիճակի չեն աշխատել: Այսօր զբոսաշրջության դժվար իրավիճակը նկարագրելու կարիք էլ չկա: Նա ընդգծեց, որ ամեն ինչ պետք է անել զբոսաշրջության ոլորտը փրկելու համար: Բոլորը պետք է նպաստեն դրան:

«Չկա որևէ մեկը, որ ազդված ու դառնացած չլինի այս վիճակով, բոլորն այս ցավի կրողն են: Մենք անպայման պիտի ոգեկոչենք մեր բոլոր նահատակված հերոսների հիշատակը, մենք պիտի միշտ փառաբանենք մեր բոլոր հերոսներին, ովքեր կռվել ու շարունակում են մեր սահմանները պահել: Եվ պետք է ամեն ինչ անել, որ իրավիճակն արագ կարգավորվի, մեջքներս շտկենք, հզորանանք ու մեր եղածը վերադարձնենք, իսկ դրա համար աշխատել է պետք, ապրել է պետք:  Չափի մեջ կարելի է նշել Ամանորն ու հիշել, որ եթե մենք գնում ենք այլ վայր հանգիստը կազմակերպելու, նաև նպաստում ենք տուրիզմի ոլորտի փրկությանը»,-հավելեց Մեխակ Ապրեսյանը՝ ընդգծելով, որ խիստ բացասական վերաբերմունք պետք չէ ունենալ այն մադկանց նկատմամբ, որոնք որոշել են Հայաստանի տարբեր զբոսավայրերում դիմավորել Նոր տարին: Դա նաև փոքր ներդրում է տեղի բնակչությանը մի փոքր եկամուտով ապահովելու գործում:

b24.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

COVID-19
• Աշխատանքի Միջազգային Կազմակերպության (ILO) «10 քայլ ԿՈՎԻԴ 19–ի ժամանակներում առողջ և անվտանգ աշխատանքի վերադառնալու համար» ձեռնարկ• Աշխատանքի Միջազգային Կազմակերպության (ILO) «10 քայլ ԿՈՎԻԴ 19–ի ժամանակներում առողջ և անվտանգ աշխատանքի վերադարձ քաղաքականության համառոտագիր» ձեռնարկ• Տիգրան Սարգսյանը մանրամասներ հայտնեց «Ճանապարհորդություն առանց Covid-19-ի» ծրագրից• Հաստատվել է 25-րդ հակաճգնաժամային ծրագիրը․ աջակացություն կտրամադրվի զբոսաշրջային տրանսպորտային ընկերություններին• Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառում․0-ից բիզնես• Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շրջանակներում ՅՈՒՆԻՍԵՖ-ը միանվագ դրամական աջակցություն կցուցաբերի նպաստառու ընտանիքների հաշմանդամություն ունեցող 3110 երեխաների• Հակաճգնաժամային 24-րդ միջոցառումով Կառավարությունը կաջակցի մթերման շրջանը սահուն կազմակերպելուն• Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում• Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ ծրագրիր

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն