Մեկնարկում է արցախցիներին հյուրընկալողների աջակցության ևս մեկ ծրագիր

22 դեկտեմբերի 2020 | | Цитата

Եթե նախկին ծրագրով աջակցություն է տրամադրվում ռազմական գործողությունների հետևանքով Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքերում հաշվառված չափահաս քաղաքացիներին հյուրընկալողներին, ապա այս ծրագրով աջակցություն կստանան նաև Արցախի վերահսկողության ներքո գտնվող համայնքների բնակելի անշարժ գույքը ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողները։

Ծրագիրը եռամսյա է․ յուրաքանչյուր չափահաս հյուրընկալվողի համար ՀՀ հյուրընկալ ընտանիքին կտրամադրվի 30,000 դրամ, իսկ ԱՀ հյուրընկալ ընտանիքին՝ 45,000 դրամ:

Ծրագրի շահառու կարող են դառնալ նրանք, ովքեր հյուրընկալվողին տրամադրում են կացարան 2020 թվականի դեկտեմբեր, 2021 թվականի հունվար-փետրվար ամիսների համար:

Միջոցառումից օգտվելու համար քաղաքացին պետք է դիմումը ներկայացնի էլեկտրոնային եղանակով՝ կցելով նաև հյուրընկալվողի անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը:

Շահառուն կարող է դիմել էլեկտրոնային եղանակով՝

1)  2020 թվականի դեկտեմբեր ամսվա համար՝ դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունվարի 12-ը ներառյալ,

2) 2021 թվականի հունվար-փետրվար ամիսների համար՝ յուրաքանչյուր ամսվա 25-ից մինչև հաջորդ ամսվա 5-ը ներառյալ։

Դեկտեմբեր ամսվա համար աջակցության տրամադրումը կմեկնարկի հունվարի սկզբից։

mlsa.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն