Նախագծով նախատեսվում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների համար սահմանել ռադիոհաճախականությունների օգտագործման վերաբերյալ տեղեկատվության տարեկան պարբերականությամբ (յուրաքանչյուր տարի մինչև հուլիսի 1-ը) ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնելու պարտավորություն:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
--------- 2020 թվականի №...Ն
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի №30Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի փետրվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի տեխնիկական նախագծում ընդգրկվող փաստաթղթերի և տեխնիկական նկարագրում ընդգրկվող տեղեկությունների ցանկերը հաստատելու մասին» №30Ն`
որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) յուրաքանչյուր տարի մինչև հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել՝
ա. տվյալ տարվան նախորդող տարվա ընթացքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կրած բոլոր փոփոխությունները (առկայության դեպքում)՝ տեխնիկական նախագծի կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա ունեցող անձի կողմից մշակված հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի տեխնիկական նկարագրի փոփոխությունների տեսքով,
բ. ռադիոհաճախականությունների օգտագործման վերաբերյալ տեղեկա-տվություն՝ համաձայն №3 հավելվածի:».
որոշումը լրացնել №3 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝
Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի փետրվարի 18-ի №30Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ
Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 10-ի №323Լ որոշմամբ հաստատված է ռադիոհաճախականությունների տիրույթն օգտագործելու թույլտվություն ունեցող անձանց գրանցամատյանի ձևը, որը լրացվում է հանձնաժողովի պարբերաբար հարցումների համաձայն՝ օպերատորների կողմից իրենց ռադիոհաղորդակցության սարքավորումների վերաբերյալ ներկայացվող տեղեկատվության հիման վրա:
Ելնելով ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ունեցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների կողմից օգտագործվող ռադիոհաճախականությունների վերաբերյալ տեղեկատվությունը մշտական հիմունքներով հանձնաժողով ներկայացնելու անհրաժեշտությունից՝ հանձնաժողովը մշակել է «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի փետրվարի 18-ի №30Ն որոշման մեջ փոխոխություն և լրացում կատարելու մասին» որոշման նախագիծը։
Կարգավորման նպատակը
Նախագծով նախատեսվում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների համար սահմանել ռադիոհաճախականությունների օգտագործման վերաբերյալ տեղեկատվության տարեկան պարբերականությամբ (յուրաքանչյուր տարի մինչև հուլիսի 1-ը) հանձնաժողով ներկայացնելու պարտավորություն:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների կողմից ռադիոհաճախականությունների օգտագործման վերաբերյալ տեղեկատվության մշտական հիմունքներով հանձնաժողովին ներկայացումը կնպաստի հանձնաժողովի կողմից արդյունավետ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 10-ի №323Լ որոշմամբ հաստատված է ռադիոհաճախականությունների տիրույթն օգտագործելու թույլտվություն ունեցող անձանց գրանցամատյանի վարմանը:
e-draft.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться