«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔ

21 դեկտեմբերի 2020 | Նախագծեր | Цитата

«Մաքսային ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է մաքսային մարմինների հանրային ծառայողների կողմից, ի թիվս այլ հատուկ միջոցների, ծառայողական շների կիրառման հնարավորությունը, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի 4 կետերով սահմանված են այն նպատակները, որոնց դեպքում մաքսային մարմինների հանրային ծառայողների կողմից կարող են կիրառվել այդ հատուկ միջոցները: Ընդ որում, տվյալ կետերով սահմանված չէ մաքսային մարմինների հանրային ծառայողների կողմից ծառայողական շների կիրառումը մաքսային հսկողության շրջանակներում: Հարկ է նշել, որ ներկայումս ՀՀ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Շնագիտական բաժնի (կենտրոնի) կինոլոգները և ծառայողական շները մշտապես հերթապահություն են իրականացնում «Ագարակ» պետական սահմանի անցման կետում, ինչպես նաև նախատեսվում է Շնագիտական կենտրոնի կինոլոգներ և ծառայողական շներ տեղակայել նաև ՀՀ պետական սահմանի մյուս անցման կետերում: ՀՀ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն են դիմում նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ՝ վերջիններիս կողմից իրականացվող քննչական գործողություններին Շնագիտական կենտրոնի կինոլոգներին և ծառայողական շներին մասնակից դարձնելու նպատակով: Հետևաբար, վերոնշյալ գործընթացներին իրավական կարգավորում տալու նպատակով էլ անհրաժեշտություն է առաջացել մշակել Նախագիծը:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 Օ Ր Ե Ն Ք Ը

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀO-402-Ն օրենքի  (այսուհետ՝ Օրենք) 28-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-ին և 22-րդ մասերով.

«21. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերից բացի մաքսային մարմնի հանրային ծառայողները ծառայողական շներ կարող են կիրառել նաև`

1) մաքսային հսկողության իրականացման շրջանակներում` Հայաստանի Հանրապետություն ապօրինի ներմուծվող կամ Հայաստանի Հանրապետությունից ապօրինի արտահանվող թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, պայթուցիկ սարքերի և յուրահատուկ հոտ ունեցող այլ ապրանքների որոնման ժամանակ.

2) քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման շրջանակներում` թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, պայթուցիկ սարքերի և յուրահատուկ հոտ ունեցող այլ ապրանքների որոնման ժամանակ:

    22. Ծառայողական շների կիրառումն արգելվում է հետևյալ դեպքերում՝

       1) մարդու կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնալու դեպքում.

       2)ծառայողական շան նպատակային նշանակությանը ոչ համապատասխան գործողության կատարման դեպքում.

      3)այն դեպքում, երբ առկա են այնպիսի պայմաններ, որոնք կարող են նպաստել շան աշխատունակության խաթարմանը և (կամ) կարող են վտանգել նրա առողջությունը:»:

Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածում 5-րդ մասում «զինամթերքի» բառը փոխարինել «ռազմամթերքի» բառով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը

Ամփոփաթերթ
«Մաքսային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ պետական սահմանի անցման կետերում մաքսային հսկողության տարբեր ձևերի անցկացմանը, ինչպես նաև երբեմն քննչական գործողությունների իրականացմանը կինոլոգների և ծառայողական շների մասնակցության ընդլայնմամբ, ինչպես նաև ՀՀ մաքսային օրենսդրությամբ նշյալ գործողությունները նկարագրող իրավական հիմքերի բացակայությամբ

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն