«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին»

21 դեկտեմբերի 2020 | Նախագծեր | Цитата

Որոշման նախագծի համաձայն 2020 թվականի համար նախատեսված հիփոթեքային վարկավորման ծրագրից օգտվելու ժամկետը երկարաձգվում է մինչև 2021թ. մարտի 31-ը ներառյալ:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 ՙ       ՚ ----------- 2020 թվականի N       -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1091-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

          Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի «Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերմանը կամ բնակելի տան կառուցմանը պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 1091-Ն որոշման 2-րդ կետով սահմանված հավելված 2-ի 10.1-ին կետի առաջին նախադասությունում «դեկտեմբերի 20-ը,» բառերից հետո լրացնել «իսկ 2020 թվականի համար տրված տեղեկանքը` մինչև 2021 թվականի մարտի 31-ը ներառյալ,» բառերը:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման

 

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
    Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է զինծառայողների հիփոթեքային վարկավորման ծրագրի շրջանակներում 2020թ. համար ծրագրին մասնակցելու իրավունք ստացած զինծառայողների կողմից այդ իրավունքը իրացնելու հնարավորություն ստեղծելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
   Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, ինչպես նաև հայտարարված ռազմական դրությունն էականորեն բացասական են անդրադարձել զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռք բերման իրավունքի լիարժեք իրացման գործընթացի վրա: Մասնավորապես` շահառուները ի վիճակի չեն եղել ժամանակին իրականացնել հաջորդական գործընթացը համագործակցող բանկի, կառուցապատող կազմակերպությունների, նոտարական գրասենյակների, բնակարանների առուվաճառքով զբաղվող կազմակերպությունների աշխատանքների ռեժիմի փոփոխման պատճառով: Սույն թվականի դեկտեմբերի դրությամբ ծրագրի մասնակից 500 շահառուից  միայն 124 զինծառայող է կարողացել կնքել հիփոթեքի պայմանագիր: Արդյունքում, 2020 թվականին համապատասխան հանգամանքների պատճառով շահառուների 2/3-ը չի կարողացել իրացնել իր իրավունքը:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
    Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման իրավունքի իրացման ամբողջական և զինծառայողների շահերից բխող գործընթաց:

Կարգավորման նպատակը և բնույթը
    Որոշման նախագծի համաձայն 2020 թվականի համար նախատեսված հիփոթեքային վարկավորման ծրագրից օգտվելու ժամկետը երկարաձգվում է մինչև 2021թ. մարտի 31-ը ներառյալ:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
      Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:

Ակնկալվող արդյունքը
    Որոշման նախագծի ընդունումը կապահովի զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման իրավունքի իրացման ամբողջական և զինծառայողների շահերից բխող գործընթացը:  

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի  N 1091-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ

     Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի  N 1091-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

     Որոշման նախագծի ընդունումը 2021 թվականի Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի ավելացման անհրաժեշտություն չի առաջացնում, երկարաձգված ժամկետում ծրագրի ապահովումը կիրականացվի այդ նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն