Ստեփանակերտի խանութներում նախորդ տարվա համեմատ 32 ապրանքատեսակներից 17-ի միջին գներն աճել են

17 դեկտեմբերի 2020 | | Цитата

Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի մասնագետների կողմից Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում նախորդ՝ դիտանցման համեմատ արձանագրվել է 11 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն՝ 9 գնաճ և 2 գնանկում: Այս մասին տեղեկացնում են Արցախի ՀԾՏՄ հանձնաժողովից:

Նախորդ դիտանցման համեմատ, Ստեփանակերտի սննդամթերքի շուկայում միջին գնաճ է արձանագրվել մասնավորապես՝  ձու 1 հատ` 7 դրամ (10%),  ալյուր «Բաղրամյան» 1 կգ՝ 16 դրամ (5%), թեյ «Ակբար» 100 գրամ՝ 26 դրամ (3,5%), հնդկաձավար 1 կգ՝ 19 դրամ (2,9%), բենզին «Ռեգուլյար» 1 լիտր՝ 10 դրամ (2,7%),  սուրճ՝ 100 գրամ` 4 դրամ (1,7%) և շաքարավազ 1 կգ` 2 դրամ (0,5%) ապրանքատեսակների համար:  Միջին գնանկում է արձանագրվել խնձոր 1կգ՝ 50 դրամ (15,4%) և ոսպ 1կգ՝ 32 դրամ (5,7%) ապրանքատեսակների համար:   Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դիտարկված 32 ապրանքատեսակներից 17-ի միջին գներն աճել են, 10-ի գները՝ նվազել, իսկ մնացած 5 ապրանքատեսակի գները մնացել են անփոփոխ կամ տատանվել են մինչև 1 տոկոսի միջակայքում:  Այս տարվա  նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում գնային փոփոխություն արձանագրած ապրանքային շուկաներից «Ձեթ», «Ձու», «Բենզին» և «Դիզվառելիք» ապրանքային շուկաներում առկա են գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ, որոնց գնային քաղաքականության հիմնավորվածությունը պարզելու նպատակով հանձնաժողովը դիմել է համապատասխան տնտեսվարող սուբյեկտներին:   Գնային փոփոխությունների դինամիկան և հիմնավորվածությունը պարզելու նպատակով հանձնաժողովը լրացուցիչ ուսումնասիրություն է իրականացրել նաև գնաճ արձանագրած ներմուծվող լայն սպառման ապրանքատեսակների մասով (շաքարավազ, ալյուր, հնդկաձավար, ձեթ, թեյ, սուրճ)՝ դիտանցումների արդյունքները համադրելով նախորդ դիտանցումների արդյունքների և Հայաստանի Հանրապետությունում գործող գների հետ: Ուսումնասիրության արդյունքների համաձայն Արցախի Հանրապետությունում նշված ապրանքատեսակների գնաճը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած գնաճով, որի հիմնական պատճառը հանդիսանում է ՀՀ դրամի արժեզրկումը:

Պայմանավորված՝  Արցախում  առկա իրավիճակով և ապրանքային շուկաներում տեղի ունեցած փոփոխություններով,   անհրաժեշտություն է առաջացել ուսումնասիրել նաև գործող տնտեսավարող սուբյեկտների մասնաբաժինների բաշխվածությունը տնտեսական պայմանների վրա ազդելու հնարավորության համատեքստում: Այս ուղղությամբ հանձնաժողովն այժմ  իրականացնում է համապատասխան աշխատանքներ:

b24.am

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն