Նախարար Հակոբ Արշակյանը ՌԴ աշխատանքային այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ

15 դեկտեմբերի 2020 | | Цитата

ՀՀ ԲՏԱ նախարար Արշակյանը ՌԴ աշխատանքային այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ:  Հանդիպումների ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիական ծրագրերում ներդրումների իրականացման հնարավորությունները ԱԹՍ֊ների և դրանց բաղկացուցիչների արտադրության,  ենթակառուցվածքների արդիականացման, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հենքի վրա մետաղամշակման մասնագիտական վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու և նոր մասնագետներ պատրաստելու, ինչպես նաև ռազմարդյունաբերության զարգացման այլ ծրագրերում: Նշված ուղղություններով արդեն իսկ ձեռք են բերվել պայմանավորվածություններ: 

Այցի ընթացքում Նախարարը աշխատանքային հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերության ոլորտի ռուս գործընկերների հետ, քննարկել զարգացման հեռանկարներն ու համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները, այցելել «Skolkovo» բիզնես դպրոց և Skolkovo ինովացիանների զարգացման կենտրոն:

“Skolkovo” ինովացիոն կենտրոնի նախագահ Արկադի Դվորկովիչի հետ ՀՀ ԲՏԱ նախարարը շրջայց է կատարել կենտրոնի տեխնոպարկում, ծանոթացել հիմնական գործունեությանը, իրականացվող ծրագրերին: 

“Skolkovo” բիզնես դպրոցի նախագահ Անդրեյ Շառոնովի հետ ճանաչողական հանդիպման ընթացքում նախարարին են ներկայացվել դպրոցի կառուցվածքը և իրականացվող կրթական ծրագրերը: 

Ինովացիոն կենտրոնի և բիզնես դպրոցի ղեկավարների հետ նախարարի գլխավորած պատվիրակությունը քննարկել է Հայաստանում համագործակցության հնարավորություններն ու ձևաչափերը: 

hti.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն