Պետբյուջեի հարկային եկամուտների մասին տվյալները հանգեցնում են մեկ ոչ մխիթարական եզրակացության: Թեեւ կա դրական միտում աճի երկնիշ տեմպի տեսքով, սակայն տարեց տարի պահպանվում են նաեւ «մինուսները», ընդ որում' արմատական: Մեզանում հարկային քաղաքականությունը պահպանողական է, վերջին տարիներին չեն իրականացվել արմատական բարեփոխումներ, որոնք կնպաստեն բիզնեսի զարգացմանն ու հասարակության բեւեռացման նվազմանը:
Սկզբում դրականի մասին: Պետբյուջեի հարկային եկամուտները հաշվետու տարում, նախորդ տարվա համեմատ, ավելացել են 93,9 մլրդ դրամով կամ 14,9%-ով: Ընդ որում, հիմնական բեռը ԱԱՀ-ի վրա է: Թեեւ աճի տեմպն ավելի ցածր է ընդհանուր ցուցանիշից' 12,5%, սակայն բացարձակ աճը կազմում է 41,2 մլրդ դրամ: Համեմատության համար նշենք, որ եկամտահարկն ապահովել է 20,8 մլրդ դրամ: Երրորդ տեղում են բնական ռեսուրսների օգտագործման եւ բնապահպանական վճարների մասով մուտքերը' 13,9 մլրդ դրամ բացարձակ աճով:
Հիմա «մինուսների» մասով: Դատելով պետբյուջե մուտքագրված հարկերի կառուցվածքից, կարելի է ասել, որ տնտեսության կոնցենտրացիան մեկ տարվա ընթացքում ոչ թե նվազել, այլ, ընդհակառակը, ավելացել է: Այսպես, 1000 խոշոր հարկատուները, անցած տարի վճարելով ընդհանուր առմամբ 558,5 մլրդ դրամ, հարկային եկամուտներում իրենց մասը հասցրել են մինչեւ 77,0%-ի' 0,4 տոկոսային կետով աճ արձանագրելով:
Համապատասխանաբար նվազել է այն հարկատուների տեսակարար կշիռը, որոնց թվում են նաեւ ՓՄՁ ներկայացուցիչները: Այսինքն, նրանց դերը տնտեսությունում նվազել է …
Զարգացած երկրներում եկամտային հարկը բավականին բարձր մասնաբաժին ունի, ընդհուպ մինչեւ 40%: Մեզանում անցած տարի այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 12,6%' ընդ որում նսխորդ տարվա համեմատ 0,2 տոկոսային կետով:
Եկամտահարկի ցածր ծավալը դժվար է բացատրել նրանով, որ երկրում մասշտաբային աղքատություն է, այսինքն, եկամուտները քիչ են: Սակայն միանգամայն օրինական հիմքով սեփականատերերը (բաժնետերերը) ազատված են ստացված շահույթից եկամտահարկ վճարելուց: Թե նման ֆենոմենալ արտոնությունից որքան գումար չի մուտքագրվում պետբյուջե, կարելի է միայն ենթադրել, քանի որ նման տեղեկատվությունը յոթ կողպեքի տակ է պահվում:
Լուսանկարը՝ dragobarzini.com
Աղբյուրը՝ news.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться