«Գույք հետ վերցնելու և ամրացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 168-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»

15 դեկտեմբերի 2020 | Նախագծեր | Цитата

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող քաղաք Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Դ. Անհաղթի փողոց 23/6 հասցեում գտնվող շենքի 4-րդ հարկից 214 085 ՀՀ դրամ սկզբնական արժեքով 425 քառ. մետր մակերեսով տարածքը հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին:
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, երկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահի հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման-ընդունման աշխատանքները:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի Երևան քաղաքի գործակալությանը տարածք տրամադրելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 168-Ն որոշման (այսուհետ` որոշում) 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունը.
«մինչև 2020 թվականի» բառերը փոխարինել «մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը» բառերով:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Իրավական ակտի հիմնավորումը

«Գույք հետ վերցնելու և ամրացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 168-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի Երևան քաղաքի վարչությանը 2021 թվականին գրասենյակային տարածքով ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել 2016 թվականի փետրվարի 25-ի N 168-Ն որոշման 1-ին կետով «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ից վարձակալած տարածքի վարձակալության սահմանված ժամկետը երկարաձգել մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Նշեմ, որ ՀՀ Վիճակագրական կոմիտեն 2016 թվականի մարտի 1-ից Տիգրան Մեծի պողոտա 4 հասցեում գտնվող «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի շենքից զբաղեցնում է 350 քառ. մետր մակերեսով գրասենյակային տարածք:

Պետական հիմնարկների կողմից զբաղեցվող տարածքների վարձակալության նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացվող գումարների տնտեսման նկատառումով Պետական գույքի կառավարման կոմիտեն 19.11.2020թ.-ի թիվ 01/11.13/8064-2020 գրությամբ ՀՀ վիճակագրական կոմիտեին առաջարկվել է  Տիգրան Մեծի պողոտա 4 հասցեում գործունեություն իրականացնող ստորաբաժանման տեղակայման համար դիտարկել պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի 23/6 հասցեում գտնվող 425 քառ. մետր տարածքը (գրությունը կցվում է), որին ի պատասխան Վիճակագրական կոմիտեն 03.12.2020թ.-ի թիվ Ե/1691-20 գրությամբ տեղեկացրել է առաջարկի վերաբերյալ իրականացված տեղազննության արդյունքների մասին, ըստ որի առաջարկվող տարածքի ընդհանուր հիմնական պայմանները (տարածքը հանդիսանում է պետական սեփականություն, տարածքի գտնվելու վայրը, մակերեսը) բավարարում են Վիճակագրական կոմիտեի Երևան քաղաքի վարչության կողմից տեղակայվելու համար: Սակայն առկա են խնդրահարույց հարցեր, այն է` առաջարկվող տարածքն ապահովված չէ ջեռուցման համակարգով, օդափոխման սարքավորումներով (օդորակիչներով), ինչպես նաև` շենքի վերելակը հանդիսանում է մասնավոր սեփականություն, և վերելակից օգտվելն իրականացվում է քարտերի միջոցով` միաժամանակ հայտնելով առաջարկվող տարածքում վերոհիշյալ բացակայող պայմանների հնարավորինս ապահովման դեպքում տեղափոխության առաջարկի ընդունելի լինելու մասին (գրությունը կցվում է): Հավելեմ նաև, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայիս պարագայում ջեռուցման համար ծախսերը նախատեսված են Տիգրան Մեծի 4 հասցեի տարածքի վարձակալության պայմանագրով սահմանված վարձավճարի մեջ՝ առաջարկվել է Վիճակագրական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Երևան քաղաքի Դավիթ Անհաղթ 23/6 հասցեում գտնվող շենքի 4-րդ հարկում 425քմ մակերեսով տարածքում տեղակայումը կազմակերպել 2021 թվականի հունիսի 1-ից և Երևան քաղաքի վարչության կողմից զբաղեցրած Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող 350քմ տարածքի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2021 թվականի հունիսի 1-ը:

Տեղեկացնեմ, որ ՀՀ կառավարության 25.02.2016թ.-ի N 168-Ն որոշման 1-ին կետի համաձայն՝ Երևան քաղաքի Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող շենքից վարձակալած 350քմ մակերեսով գրասենյակային տարածքի վարձավճարը սահմանված է մեկ քառակուսի մետրի համար 4934 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը): 2021 թվականում պետական բյուջեից ծախսը Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող շենքից վարձակալած 350քմ տարածքի վարձակալության համար (2021 թվականի հունվարի 1-ից – հուլիսի 1-ը ընկած ժամանակահատվածի համար) կազմելու է  10 361,4 հազ.դրամ: 2021 թվականի հուլիսի 1-ից առաջարկվող տարածք տեղափոխվելու արդյունքում կտնտեսվի 10 361,4 հազ.դրամ, որի հաշվին էլ հնարավոր կլինի իրականացնել առաջարկվող տարածքի ապահովումը բացակայող պայմաններով, ինչը չի առաջացնի լրացուցիչ ծախսեր պետական բյուջեից:

Հիմք ընդունելով ՀՀ Վիճակագրական կոմիտեի պատասխան գրությունը, Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից նախատեսվում է 2021 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի Երևան քաղաքի վարչությանը գրասենյակային տարածքով ապահովելու նպատակով շարունակել Տիգրան Մեծի պողոտա 4 հասցեում գտնվող «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի շենքից զբաղեցրած 350 քառ. մետր մակերեսով տարածքի վարձակալությունը, որի ընթացքում Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի 23/6 հասցեում գտնվող շենքի 4-րդ հարկի 425 քմ մակերեսով տարածքում իրականացնել վերանորոգման, ինչպես նաև ջեռուցման և օդափոխման սարքավորումներով (օդորակիչներ) ապահովման  աշխատանքներ` Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի Երևան քաղաքի վարչությանը և Երևան քաղաքի վարչական շրջաններում գործող (Կենտրոն, Ավան, Շենգավիթ, Արաբկիր) բաժանմունքներին գրասենյակային տարածք տրամադրելու նպատակով:

Հավելեմ նաև, որ վերանորոգման նպատակով նախագծանախահաշվային աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ է գույքը հետ վերցնել Պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել ՀՀ վիճակագրական կոմիտեին` զուգահեռ կատարելով փոփոխություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 168-Ն որոշման 3-րդ կետում և  սահմանված վարձակալության ժամկետը երկարացնել մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Գործունեության ծավալման նպատակով պետական մարմիններին գրասենյակային տարածքով ապահովումը:

Կարգավորման նպատակը և բնույթը
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կլուծվի Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի Երևան քաղաքի վարչությանը մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը տարածքով ապահովելու խնդիրը:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագծի մշակմանը այլ ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել:

Ակնկալվող արդյունքը:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի բնականոն գործընթացը:

Այլ տեղեկություններ
Չկան:

«Գույք հետ վերցնելու և ամրացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 168-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք

Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը
Չկա:

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը
Ստանձնած պարտավորություններ չկան:

Տեղեկանք հասարակության մասնակցության մասին

Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

Որոշման նախագիծը կհրապարակվի  www.e-draft.am կայքում

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն 

«Գույք հետ վերցնելու և ամրացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 168-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ։

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն