2020թ. ընթացքում ավելացել են հօգուտ տնտեսավարողների կայացված որոշումները

15 դեկտեմբերի 2020 | Հարկային-մաքսային | Цитата

Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի նիստը։ Հանձնաժողովը քննության է առել հարկ վճարողների ներկայացրած բողոքները, որոնք վերաբերել են հարկային և մաքսային ծառայողների գործողություններին կամ անգործությանը, եթե, ըստ  տնտեսավարողների, կայացվել են ոչ արդարացի որոշումներ: 

ՀՀ ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը նշել է, որ բողոքարկման հանձնաժողովում որոշումները կայացվում են բազմակողմանի քննման արդյունքում։  «Հանձնաժողովը բացի ֆորմալ առումով որոշումների կայացումից նույնիսկ մերժումների դեպքում փորձում է հարկ վճարողներին բացատրել իրենց խնդիրները», -ասել է Թամազյանը։ 

2020 թվականի նիստերի արդյունքները ցույց են տալիս, որ ավելացել են հօգուտ տնտեսավարողների կայացված որոշումները և, հետևաբար, աճել է ՊԵԿ-ի հանդեպ վստահությունը։ 
Հունվար-նոյեմբեր ամիսներին բավարարվել է հարկ վճարողների մոտ 1015 բողոք, ինչը 42 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից։ 70 բողոք բավարարվել մասնակի, կարճվել է 422-ը, մերժվել 682 բողոք, իսկ 4 բողոքի դեպքում կասեցվել է վարույթը։ 

petekamutner.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն