Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդն ամփոփել է Հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Պահուստային ծրագրի երրորդ վերանայումը

14 դեկտեմբերի 2020 | | Цитата

Արժույթի միջազգային հիմնադրամի Գործադիր խորհուրդը դեկտեմբերի 11-ին ամփոփել է հիմնադրամի աջակցությամբ իրականացվող եռամյա Պահուստային ծրագրի երրորդ վերանայումը։ Արդյունքում Հայաստանի Հանրապետության համար հասանելի են դարձել 25.714 միլիոն ՀՓԻ (շուրջ 36.7 մլն ԱՄՆ դոլար) ծավալով բյուջետային միջոցներ։ Այսպիսով՝ Պահուստային ծրագրի ներքո հասանելի են 231.657 մլն ՀՓԻ (շուրջ 315 մլն ԱՄՆ դոլար) ընդհանուր ծավալով վարկային միջոցներ։

ԱՄՀ գնահատմամբ` դրամավարկային քաղաքականությունը արդարացիորեն եղել է հարմարվողական՝ աջակցելով տնտեսությանը և պահպանելով բանկային համակարգի իրացվելիությունը։ Գնաճը շարունակում է մնալ ցածր՝ այս տարվա մեծ մասի ընթացքում փոխարժեքի համեմատաբար կայուն մակարդակով։ Այնուամենայնիվ, ըստ  ԱՄՀ Գործադիր խորհրդի, ՀՀ կենտրոնական բանկը պետք է ուշադիր հետևի շուկայի զարգացումներին և պատրաստ լինի մակրոտնտեսական կայունությունը պահպանելուն, ինչպես նաև ըստ անհրաժեշտության, ճշգրտելու դրամավարկային քաղաքականությունը` միաժամանակ գնաճի նպատակադրման շրջանակներում պահպանելով փոխարժեքի ճկունությունը ցնցումները կլանելու համար։

Ըստ ԱՄՀ-ի, չնայած Հայաստանի ֆինանսական համակարգը սթրեսի նշաններ ցույց չի տվել, այդուհանդերձ, ԿԲ-ն պետք է շարունակի բացահայտել բանկային համակարգի խոցելի կողմերն ու ռիսկի գործոնները և պատրաստ լինի ձեռնարկել համապատասխան կարգավորիչ գործողություններ:

Հիմնադրամի ներկայացուցիչները դրական են արձագանքել այն հանգամանքին, որ սոցիալ-տնտեսական ցնցումները նշանակալի բացասական ազդեցություն չեն ունեցել ֆինանսական համակարգի վրա։ Վերջիններիս դիտարկմամբ՝ ֆինանսական ոլորտի բարեփոխումները, որոնց մի մասը դեռևս ընթացքի մեջ են, կնպաստեն տնտեսական վերականգնմանը և երկարաժամկետ աճին: Ռազմական գործողությունների և համավարակի պայմաններում, հանդիպելով սոցիալ-տնտեսական և անվտանգային լուրջ մարտահրավերների, ՀՀ իշխանություններին հաջողվել է անհապաղ առողջապահական և հակաճգնաժամային միջոցներ ձեռնարկել դրանց ազդեցությունը սահմանափակելու համար՝ միաժամանակ պաշտպանելով խոցելի խմբերին և պահպանելով  կայունությունը, այդ թվում՝ մակրոտնտեսական և ֆինանսական ոլորտում` այդպիսով մեղմելով սոցիալ-տնտեսական և առողջապահական շոկի հետևանքները:

Ըստ ԱՄՀ զեկույցի` իշխանությունների կառուցվածքային բարեփոխումների օրակարգի իրականացումը շարունակում է մնալ առանցքային` տնտեսական վերականգնմանը աջակցելու և ներառական աճը խթանելու համար:

minfin.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն