Կայացել է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի 21-րդ նիստը:

14 դեկտեմբերի 2020 | Հարկային-մաքսային | Цитата

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՈԼՈՐՏԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ԽՆԴԻՐՆԵՐ
2020 թվականի դեկտեմբերի 10-ին կայացել է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի` ՄԾՂԽ-ի, իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի 21-րդ նիստը: Նիստին մասնակցել է ԱՊՀ անդամ 8 երկիր: 
    Կորոնավիրուսի (COVID-19) համավարակով և մասնակից պետությունների միջև օդային հաղորդակցության սահմանափակմամբ պայմանավորված` Ուզբեկստանի Հանրապետության մաքսային պետական կոմիտեի առաջարկով նիստն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով: Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ, մաքսային ծառայության գնդապետ Վարդան Վարդանյանը: ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի 21-րդ նիստի մասնակիցներն անդրադարձել են ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների իրավապահ գործունեության զարգացմանն առնչվող խնդիրներին' հավանության արժանացնելով 2021 թվականի աշխատանքային ծրագրի նախագիծը:

petekamutner.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն