«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի N 1335-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության կառուցվածքում կատարված փոփոխություններով և Լիազոր մարմնի հստակեցման անհրաժեշտությամբ:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
_______________________ 2020 թվականի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում` անասնաբուժության բնագավառում օգտագործվող պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների պետական գրանցման կարգը և դրանց պետական գրանցման փորձաքննության վարձի չափերը հաստատելու մասին» N 1335-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) Որոշման նախաբանում և որոշման 1-ին կետի ա) ենթակետով հաստատված N 1 հավելվածի 1–ին կետում` «15-րդ հոդվածին» բառերը փոխարինել «16-րդ հոդվածի 2–րդ մասին» բառերով,
2) Որոշման 1-ին կետի ա) ենթակետով հաստատված N 1 հավելվածի՝
ա. 4–րդ կետում «գյուղատնտեսության» բառը փոխարինել «էկոնոմիկայի» բառով.
բ. 11–ին կետում «գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն» բառերը փոխարինել «սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին» բառերով.
գ. 19–րդ, 21–րդ և 30–րդ կետերում «www.minagro.am» բառերը փոխարինել «www.mineconomy.am» բառերով:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի N 1335-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման վերաբերյալ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի N 1335-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության կառուցվածքում կատարված փոփոխություններով և Լիազոր մարմնի հստակեցման անհրաժեշտությամբ:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
2019 թվականի մայիսի 8-ին ընդունված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո անհամապատասխանություն է առաջացել ՀՀ կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի N 1335-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի անվանման հետ։
Ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջանում որոշ փոփոխություններ կատարել «ՀՀ կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի N 1335-Ն որոշման մեջ:
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Հայաստանի Հանրապետության տարածքում թույլատրվում է արտադրել, ներմուծել, պահպանել, բաշխել, իրացնել և կիրառել այն անասնաբուժական դեղամիջոցները, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետությունում:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի N 1335-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում` անասնաբուժության բնագավառում օգտագործվող պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների պետական գրանցման բնականոն գործունեությունը։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Սույն նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը
Սույն որոշման նախագծի ընդունմամբ հնարավոր կդառնա Հայաստանի Հանրապետությունում` անասնաբուժության բնագավառում օգտագործվող պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների պետական գրանցման բնականոն գործունեությունը։
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться