Համաշխարհային բանկը Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտին տրամադրում է նոր դրամաշնորհ

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Համաշխարհային բանկի միջև «Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության դրամաշնորհի II ծրագիր» նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հիմնավորման մեջ նշվում է, որ հանքարդյունաբերության ոլորտում իրավահարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ գրեթե բոլոր օրենքները և այլ իրավական ակտերը ընդունված են, սակայն կարգավորման համակարգը տուժում է անորոշության և տարբեր օրենքների միջև անհամապատասխանության պատճառով, որը ոլորտի կազմակերպված ու կայուն զարգացմանը խոչընդոտող ամենակարևոր գործոնն է:

«Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի առկա վիճակի վերլուծությունից հետևում է, որ ոլորտը որպես արտահանումից ստացվող եկամուտների, արտարժութային ներհոսքի, օտարերկրյա ուղղակի ներդրումների և համեմատաբար բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծման աղբյուր, կարևոր կշիռ ունի ազգային տնտեսության մեջ՝ ապահովելով բարձր հարկային եկամուտներ:

Սակայն հանքարդյունաբերության ոլորտը ոչ ամբողջական կերպով է ապահովում շրջակա միջավայրի պահպանության, բարելավման և վերականգնման, բնական պաշարների ողջամիտ օգտագործման պահանջները՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով (բնապահպանական, սոցիալական ու տնտեսական հիմնահարցերի համակցման և համակարգված գործողություններ):

Այս առումով կարևորվում է հանքարդյունաբերության ոլորտը կարգավորող օրենսդրական ու ենթաօրենսդրական դաշտի կատարելագործումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոլորտի զարգացման ներկա փուլում չափազանց կարեւոր է ունենալ կայուն, պարզ եւ թափանցիկ իրավական դաշտ: Իսկ  ոլորտին առնչվող օրենքներում առկա բացերը նվազագույնի հասցնելու, միջազգային լավագույն փորձին մոտեցնելու եւ ոլորտի կայուն զարգացումը ապահովելու նպատակով անհրաժեշտ է ունենալ համապարփակ քաղաքականություն:

Այժմ բարենպաստ պահ է հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության մշակման համար: Սա կապահովի, որ զարգացման եւ ներդրումների հաջորդ ալիքի ժամանակ Հայաստանը լավ պատրաստված լինի այդ մարտահրավերներին:

Հարկ է նշել, որ  ռազմավարության մշակման անհրաժեշտությունը ամրագրված է նաեւ 2019թ. մայիսի 16-ի ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 – 2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» №650-Լ որոշման 127.2 կետում:

Համաշխարհային բանկից ստացվող  ֆինանսական միջոցների հաշվին 2019-2020 թվականներին նախատեսված էր եղել ռազմավարության մշակումը՝ երկու թեմատիկ ուսումնասիրությունների իրականացումից հետո: Սակայն Խորհրդատուների կողմից աշխատանքների կատարումները ուշացան, իսկ նախկին դրամաշնորհի հիմնական ֆոնդը փակվեց, որի արդյունքում հնարավոր չեղավ իրականացնել ռազմավարության մշակումը:

Հաշվի առնելով նպատակի կարեւորությունը, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը բանակցություններ սկսեց Համաշխարհային բանկի հետ՝ նպատակը անավարտ չթողնելու եւ նոր դրամաշնորհ ներգրավելու համար: Ուստի, ներկայացված դրամաշնորհային ծրագիրը կարեւորում ենք կառավարության վերոնշյալ ծրագրով սահմանված նպատակին հասնելու տեսանկյունից»,- ասված է հիմնավորման մեջ:

b24.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն