Ճարտարագիտական համալսարանում բացվել է քիմիական տեխնոլոգիաների առաջին հայկական ցուցահանդեսը

Ճարտարագիտական համալսարանում բացվել է քիմիական տեխնոլոգիաների առաջին հայկական ցուցահանդեսըՀայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում փետրվարի 11-ին առաջին անգամ բացվել է քիմիական տեխնոլոգիաների մեծամասշտաբ ցուցահանդես: Ցուցահանդեսին մասնակացում են ոլորտի մոտ 50 կազմակերպություններ, այդ թվում՝ «Նաիրիտը», «Էլբատը» (մարտկոցների արտադրություն), Կենցաղային քիմիայի գործարանը, դեղագործական ընկերություններ, Հրազդանի եւ Արարատի ցեմենտի գործարանները եւ այլն:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցում էին մեծ թվով դպրոցականներ եւ ուսանողներ: Համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ցանկանում են դպրոցականների մոտ հետաքրքրություն դրսեւորել քիմիայի ճյուղի նկատմամբ, քանի որ ոլորտն, ընդհանուր առմամբ, զարգացման մեծ հեռանկարներ ունի:

Ա. Ավետիսյանը նշեց, որ մի շարք քիմիական ընկերությունների հետ համատեղ հետազոտությունների պայմանագրեր ունեն, իսկ նման ցուցահանդեսները նաեւ կնպաստեն պրակտիկաների կազմակերպմանը: Նրա տեղեկացմամբ՝ քիմիական տեխնոլոգիաների եւ բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետը տարեկան մոտ 70 շրջանավարտ ունի, թեեւ կենսաբանության եւ քիմիայի գծով շրջանավարտների թիվը վերջին տարիներին նվազել է:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն