«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

19 նոյեմբերի 2020 | Նախագծեր | Цитата

Սույն օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է որպես վառելիք օգտագործելու համար նախատեսված հեղուկացված ածխաջրածնային գազերի շուկայահանման և իրացման պայմանների կարգավորմամբ, Օրենքով համայնքների վարչական տարածքում տվյալ վառելիքի վաճառքի համար նախատեսված թույլտվության սահմանմամբ, ինչպես նաև ԵԱՏՄ ՏԿ 036/2016) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (այսուհետ՝ Կանոնակարգ) 15-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։ Օրենքով ԵԱՏՄ ՏԿ 036/2016 տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ պատշաճ վերահսկողություն և վարչական պատասխանատվություն սահմանելու և իրականացնելու անհրաժեշտությամբ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 6-ի ՀՕ-337 օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում նավթային գազերի բառերը փոխարինել նավթային կամ ածխաջրածնային գազերի բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող քսաներորդ օրը:

Անհրաժեշտությունը.
Սույն օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է որպես վառելիք օգտագործելու համար նախատեսված հեղուկացված ածխաջրածնային գազերի շուկայահանման և իրացման պայմանների կարգավորմամբ, Օրենքով համայնքների վարչական տարածքում տվյալ վառելիքի վաճառքի համար նախատեսված թույլտվության սահմանմամբ, ինչպես նաև ԵԱՏՄ ՏԿ 036/2016) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (այսուհետ՝ Կանոնակարգ) 15-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։ Օրենքով ԵԱՏՄ ՏԿ 036/2016 տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ պատշաճ վերահսկողություն և վարչական պատասխանատվություն սահմանելու և իրականացնելու անհրաժեշտությամբ։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
«Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 6-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանվում են համայնքների վարչական տարածքում վառելիքի վաճառքի թույլտվության պահանջները, որում բացակայում են ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության սահմանման պահանջը։

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Տեխնիկական կանոնակարգման ոլորտը ՀՀ-ում համակարգում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որը տեխնիկական կանոնակարգերի կիրարկման ընթացքում առաջացած խոչընդոտները վերացնելու նպատակով մշակել է սույն նախագիծը:

Կարգավորման նպատակը և բնույթը
Սույն նախագծի ընդունմամբ կկարգավորվեն հեղուկացված ածխաջրածնային գազերի վաճառքի/իրացման ժամանակ առաջացած օրենսդրական բացերը և անհամապատասխանությունները։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Սույն իրավական ակտի նախագծի մշակումն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

Ակնկալվող արդյունքը
Նախագծի մշակման/ընդունման արդյունքում ակնկալվում է ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ առկա բացերի վերացում։

e-draft.am

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն