• Armenianeconomy.com

Աշխատավարձի ամենաբարձր աճը գրանցվել է մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտում

18 նոյեմբերի 2020 | Տնտեսություն | Цитата

Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2020-ի հունվար-սեպտեմբերին կազմել է 186 հազ. 967 դրամ (386.1 ԱՄՆ դոլար) և նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել  4.7%-ով. ընդ որում, պետական հատվածում այդ ցուցանիշները կազմել են 166 հազ. 361 դրամ և 7.4%, իսկ ոչ պետական հատվածում՝ 196 հազ. 815 դրամ և 3.2%։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից, միջին ամսական անվանական աշխատավարձի ամենաբարձր աճը՝ 11.2%, գրանցվել է մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտում՝   ընթացիկ տարվա առաջին ինն ամիսներին կազմելով 179 հազ. 723 դրամ, 11.1%, արձանագրվել է շինարարության ու տեղեկատվության և կապի ոլորտներում. առաջինում միջին աշխատավարձը կազմել է 202 հազ. 89 դրամ, տեղեկատվության և կապի ոլորտում՝ 474 հազ. 998 դրամ։

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձը ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում աճել է 10.4%-ով և կազմել 175 հազ. 534 դրամ, առողջապահության և սոցիալական սպասարկման ոլորտում  աճել է 9.1%-ով և կազմել 183 հազ. 460 դրամ, իսկ կրթության ոլորտում աճել է 7.1%-ով և կազմել 126 հազ. 871 դրամ։

b24.am

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն