Սույն նախագիծը մշակվել է վիճակախաղերի կազմակերպման բնագավառի կարգավորման մեխանիզմների կատարելագործման նպատակով: Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի N 987-Ն ՀՀ կառավարության որոշումը համապատասխանեցնել «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի պահահջներին (հոդված 5.2-րդ և 5.3-րդ) և ապահովել օրենքի կիրարկումը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 987-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերով, հիմք ընդունելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 5․2-րդ հոդվածի 1-ին մասը և 5․3-րդ հոդվածը ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 987-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 2-րդ կետով հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները`
3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժա» և «ժբ» ենթակետերով.
ժա) վիճակախաղի (վիճակախաղերի) կազմակերպման և անցկացման կանոնակարգում բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի՝ (այդ թվում ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման առկայության դեպքում՝ հայտարարագիր` «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5․3-րդ հոդվածով կիրառվող պահանջի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 17-ի N 1531-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված չափանիշներին համապատասխանության վերաբերյալ (նշելով գործունեության իրականացման վայրը, խաղասրահի մակերեսը (քառ. մետրերով), նախասրահի, դրամարկղի և սանհանգույցի տեղակայման առկայության մասին),
ժբ) վիճակախաղի (վիճակախաղերի) կազմակերպման և անցկացման կանոնակարգում բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի՝ (այդ թվում ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման առկայության դեպքում՝ հայտարարագիր` գործունեության իրականացման վայրի «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5․2-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 17-ի N 1531-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված վարչական սահմաններում գտնվելու և տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի՝ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռավորության համապատասխանության վերաբերյալ։։
Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7–րդ կետով․
7․ Լիազոր մարմինը սույն կարգի 3-րդ կետի «ժբ» ենթակետով սահմանված փաստաթուղթն ընդունելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հարցում է կատարում՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե` «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5․2-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 17-ի N 1531-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված վարչական սահմաններում գտնվելու և տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի՝ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռավորության և անշարժ գույքի (խաղասրահի տարածքի) նկատմամբ սեփականության և օգտագործման պետական գրանցման վերաբերյալ, որի մասին տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեն լիազոր մարմնին տրամադրում է հարցումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Մինչև սույն որոշման ընդունումը լիցենզիա ունեցող վիճակախաղի կամ անմիջականորեն տոտալիզատորի կազմակերպիչը՝ վիճակախաղի (վիճակախաղերի) կազմակերպման և անցկացման կանոնակարգում բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի՝ (այդ թվում ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման առկայության դեպքում մեկամսյա ժամկետում լիազոր մարմին է ներկայացնում սույն կարգի 3-րդ կետի ժա և «ժբ» ենթակետերով սահմանված փաստաթղթերն։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
ՏԵՂԵԿԱՆՔ – ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 987-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
Իրավական ակտերի հիմնավորումը
1. Անհրաժեշտությունը
Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2020թ. նոյեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի ՀՕ-186-Ն օրենքով (այսուհետ՝ Օրենք) և ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 17-ի N 1531-Ն որոշմամբ։
«Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.2-րդ և 5․3-րդ հոդվածների համաձայան 2020թ. նոյեմբերի 1-ից բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի) միջոցով տոտալիզատոր կազմակերպման գործունեություն կարող է իրականացվել կրթական և պատմամշակութային օջախներից, պետական հիմնարկներից, հիվանդանոցներից ՀՀ կառավարության կողմից սահմանված որոշակի հեռավորության վրա գտնվող տարածքներում, ինչպես նաև այդ տարածքների նկատմամբ կիրառվող չափանիշների համաձայն։ Նշված չափանիշները և պայմանները սահմանվել են ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 17-ի Վիճակախաղի կամ անմիջականորեն տոտալիզատորի յուրաքանչյուր կազմակերպչի բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի՝ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռավորությունը և չափանիշները հաստատելու մասին» N 1531-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում)։
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Մինչև վերը նշված փոփոխության ընդունումը բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի կազմակերպում իրակացնող կազմակերպություններին գործունեության իրականացման վայրի նկատմամբ չափանիշների և պահանջների (կրթական և պատմամշակութային օջախներից, պետական հիմնարկներից, հիվանդանոցներից ՀՀ կառավարության կողմից սահմանված որոշակի հեռավորության վրա գտնվող տարածքներում, ինչպես նաև այդ տարածքների նկատմամբ կիրառվող չափանիշների) վերաբերյալ սահմանված չէր և Որոշման մեջ ընդգրկված չեն Օրենքի 5.2-րդ և 5․3-րդ հոդվածներով գործունեության իրականացման վայրի նկատմամբ կիրառվող պահանջները: «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի ա կետի համաձայն վիճակախաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգում պետք է արտացոլվեն հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը։
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Վիճակախաղերի կազմակերպման բնագավառի կարգավորման մեխանիզմների կատարելագործում:
4. Կարգավորման նպատակը և բնույթը
Սույն նախագիծը մշակվել է վիճակախաղերի կազմակերպման բնագավառի կարգավորման մեխանիզմների կատարելագործման նպատակով: Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի N 987-Ն ՀՀ կառավարության որոշումը համապատասխանեցնել Վիճակախաղերի մասին ՀՀ օրենքի պահահջներին (հոդված 5.2-րդ և 5.3-րդ) և ապահովել օրենքի կիրարկումը:
Նախագծով սահմանվում է, որ վիճակախաղի (վիճակախաղերի) կազմակերպման և անցկացման կանոնակարգում բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի՝ (այդ թվում ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման առկայության դեպքում՝ Կազմակերպիչները ներկայացնում են հայտարարագիր` գործունեության իրականացման վայրի Օրենքի 5․2-րդ, 5․3-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 17-ի N 1531-Ն որոշմամբ սահմանված չափանիշներին, վարչական սահմաններում գտնվելու և տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի՝ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռավորության համապատասխանության վերաբերյալ։
Լիազոր մարմինը վերը նշված հայտարարգրերը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հարցում է կատարում՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե` Օրենքի 5․2-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 17-ի N 1531-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված վարչական սահմաններում գտնվելու և տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի՝ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռավորության և անշարժ գույքի (խաղասրահի տարածքի) նկատմամբ սեփականության և օգտագործման պետական գրանցման վերաբերյալ, որի մասին տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեն լիազոր մարմնին տրամադրում է հարցումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։
5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
6.Ակնկալվող արդյունքը
Վիճակախաղի վիճակախաղերի կազմակերպման բնագավառի բնականոն գործունեության ապահովում:
e-draft.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться