• Armenianeconomy.com

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ

22 հոկտեմբերի 2020 | Օրենսդրություն, Նախագծեր | Цитата

Սույն օրենսդրական փաթեթի նախագծերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է որպես վառելիք օգտագործելու համար նախատեսված հեղուկացված ածխաջրածնային գազերի շուկայահանման և իրացման պայմանների կարգավորմամբ, իրացման վայրերում սպառողներին հեղուկացված ածխաջրածնային գազի տեսակի մասին (կոմունալ-կենցաղային և արտադրական սպառման համար կամ որպես ավտոմոբիլային տրանսպորտի շարժիչային վառելիք) տեղեկատվության ցուցադրման պահանջի սահմանմամբ, տեղական տուրքեր և դրանց դրույքաչափեր սահմանող Տեղական տուրքերի և վճարների մասին ՀՀ օրենքով համայնքների վարչական տարածքում ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության տեղական տուրք սահմանելու, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի օգոստոսի 9-ի N 68 որոշմամբ հաստատված «Որպես վառելիք օգտագործելու համար նախատեսված հեղուկացված ածխաջրածնային գազերին ներկայացվող պահանջներ» (ԵԱՏՄ ՏԿ 036/2016) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (այսուհետ՝ Կանոնակարգ) 15-րդ կետի կատարումն ապահովելու, ինչպես նաև Օրենքով ԵԱՏՄ ՏԿ 036/2016 տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ պատշաճ վերահսկողություն և վարչական պատասխանատվություն սահմանելու և իրականացնելու անհրաժեշտությամբ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) ողջ տեքստում նավթային գազեր բառերն իրենց հոլովաձևերով փոխարինել նավթային կամ ածխաջրածնային գազեր բառերով և համապատասխան հոլովաձևերով:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 17.1-րդ մասով.

«17.1. Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում վաճառողը պարտավոր է սպառողին տրամադրել տեղեկատվություն վառելիքի անվանման, նպատակային նշանակության (կոմունալ-կենցաղային և արտադրական սպառման համար կամ որպես ավտոմոբիլային տրանսպորտի շարժիչային վառելիք) վերաբերյալ, որը պետք է տեղադրվի սպառողների համար տեսանելի վայրում: Վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա տեղադրվում է վառելիքի անվանման և նպատակային նշանակության մասին տեղեկատվությունը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող քսաներորդ օրը:

 ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) ողջ տեքստում նավթային գազեր բառերը՝ համապատասխան հոլովաձևերով փոխարինել նավթային կամ ածխաջրածնային գազեր բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:

Հոդված 2․ Օրենսգրքի 158-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասերով.

«Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում վաճառողի կողմից վառելիքի անվանման, նպատակային նշանակության (կոմունալ-կենցաղային և արտադրական սպառման համար կամ որպես ավտոմոբիլային տրանսպորտի շարժիչային վառելիք) վերաբերյալ տեղեկատվությունը վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա չտեղադրելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 244.7 հոդվածի 1-ին մասում «և 26-րդ մասերով» բառերը փոխարինել «,26-րդ, 39-րդ և 40-րդ մասերով» բառերով:

Հոդված 4․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող քսաներորդ օրը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը

«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական տուրքերի և վճարների մասին» 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ և 12-րդ հոդվածներում նավթային գազեր բառերն իրենց հոլովաձևերով փոխարինել նավթային կամ ածխաջրածնային գազեր բառերով՝  համապատասխան հոլովաձևերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող քսաներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Անհրաժեշտությունը.
Սույն օրենսդրական փաթեթի նախագծերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է որպես վառելիք օգտագործելու համար նախատեսված հեղուկացված ածխաջրածնային գազերի շուկայահանման և իրացման պայմանների կարգավորմամբ, իրացման վայրերում սպառողներին հեղուկացված ածխաջրածնային գազի տեսակի մասին (կոմունալ-կենցաղային և արտադրական սպառման համար կամ որպես ավտոմոբիլային տրանսպորտի շարժիչային վառելիք) տեղեկատվության ցուցադրման պահանջի սահմանմամբ, տեղական տուրքեր և դրանց դրույքաչափեր սահմանող Տեղական տուրքերի և վճարների մասին ՀՀ օրենքով համայնքների վարչական տարածքում ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության տեղական տուրք սահմանելու, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի օգոստոսի 9-ի N 68 որոշմամբ հաստատված «Որպես վառելիք օգտագործելու համար նախատեսված հեղուկացված ածխաջրածնային գազերին ներկայացվող պահանջներ» (ԵԱՏՄ ՏԿ 036/2016) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (այսուհետ՝ Կանոնակարգ) 15-րդ կետի կատարումն ապահովելու, ինչպես նաև Օրենքով ԵԱՏՄ ՏԿ 036/2016 տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ պատշաճ վերահսկողություն և վարչական պատասխանատվություն սահմանելու և իրականացնելու անհրաժեշտությամբ։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Ուսումնասիրելով Կանոնակարգը, ինչպես նաև ՀՀ տարածքում հեղուկացված ածխաջրածնային գազերի մանրածախ իրացման վայրերը պարզվել է, որ Կանոնակարգում առկա չէ իրացման վայրերում սպառողներին հեղուկացված ածխաջրածնային գազի տեսակի մասին (կոմունալ-կենցաղային և արտադրական սպառման համար կամ որպես ավտոմոբիլային տրանսպորտի շարժիչային վառելիք) տեղեկատվության ցուցադրման պահանջը, ուստի ՀՀ տարածքում շատ հաճախ վարորդները տեղեկացված չլինելով տրանսպորտային միջոցները լիցքավորում են կենցաղային հեղուկացված ածխաջրածնային գազով, ինչն իր բացասական հետևանքը կարող է ունենալով տրանսպորտային միջոցի աշխատանքի վրա, միաժամանակ բացակայում էր տնտեսավարող սուբյեկտների կողմից տեխնիկական կանոնակարգման ոլորտում գործող իրավական ակտերով սահմանված պահանջների նկատմամբ պետական վերահսկողական գործառույթների իրականացմանը և պատասխանատվության միջոցների կիրառմանն ուղղված իրավական հիմքը։ Օրենսդրական բացն առկա էր նաև Տեղական տուրքերի և վճարների մասին ՀՀ օրենքում՝ համայնքների վարչական տարածքում ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության տեղական տուրք սահմանելու տեսանկյունից։

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Տեխնիկական կանոնակարգման ոլորտը ՀՀ-ում համակարգում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որը տեխնիկական կանոնակարգերի կիրարկման ընթացքում առաջացած խոչընդոտները վերացնելու նպատակով մշակել է սույն նախագիծը:

Հեղուկացված ածխաջրածնային գազերի շրջանառության և ԵԱՏՄ ՏԿ 036/2016 տեխնիկական կանոնակարգով և ոլորտում գործող իրավական ակտերով սահմանված պահանջների նկատմամբ պետական վերահսկողական գործառույթներն իրականացվում են ՀՀ ԿԵ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից, որի կողմից և ներկայացվել է օրենսդրական փոփոխության առաջարկը, որի համար հիմք են հանդիսացել ԵԱՏՄ ՏԿ 036/2016 տեխնիկական կանոնակարգի կիրառման ընթացքում առաջացած խոչընդոտները։

Կարգավորման նպատակը և բնույթը
Սույն նախագծով նախատեսված դրույթների ընդունմամբ կկարգավորվեն հեղուկացված ածխաջրածնային գազերի իրացման ժամանակ առաջացած անհամապատասխանությունները, ինչպես նաև կկարգավորվեն սպառողներին տվյալ արտադրանքի վաճառքի (աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) ժամանակ ծագող հարաբերությունները, պատշաճ որակի անվտանգ արտադրանքի վերաբերյալ համապատասխան տեղեկատվության ձեռքբերումը և կսահմանվի համայնքների վարչական տարածքում ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության տեղական տուրքը:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Սույն իրավական ակտի նախագծի մշակումն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

Ակնկալվող արդյունքը
Նախագծի մշակման/ընդունման արդյունքում ակնկալվում է ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ առկա բացերի վերացում, ԵԱՏՄ տվյալ ոլորտը կարգավորող իրավական ակտով հաստատված պահանջի համապատասխանեցում։

Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ• «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ• «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ• ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ• ՊԵԿ ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է ԹԵԺ ԳԻԾ• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի N 866-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1662-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշումների նախագծեր• ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ ՄԵԿ ՎԱՅՐՈՒՄ• «Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ• Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն