• Armenianeconomy.com

ԱԺ արտահերթ նիստում քննարկվել են ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանող եւ հարկային օրենսգրքում լրացումներ նախատեսող օրենքների նախագծեր

22 հոկտեմբերի 2020 | Օրենսդրություն | Цитата

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 21-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» եւ  «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերն են:

Մինչ նիստի օրակարգային հարցերի քննարկումը, ԱԺ պատգամավորներն ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի առաջարկով մեկ րոպե լռությամբ հարգել են թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով սկսված պատերազմում հայրենիքի պաշտպանության համար զոհված հայորդիների հիշատակը:

Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է արտահերթ նիստի օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին ԱԺ որոշման նախագիծ:

Առաջին ընթերցմամբ ընդունելու համար ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրել է «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագիծը: Զեկուցողը նշել է, որ նախագծի նպատակը ռազմական դրության ժամանակահատվածում ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծվող ապրանքների մասով հարկային արտոնություն սահմանելն է: Առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որ կազմակերպությունները եւ ֆիզիկական անձինք ԵԱՏՄ անդամ համարվող երկրներից ներմուծվող, այնուհետեւ երեք պետական կառավարման մարմիններին՝ այն է Պաշտպանության, Արտակարգ իրավիճակների եւ Առողջապահության նախարարություններին հանձնվող ռազմական, հումանիտար եւ առողջապահական նշանակության ապրանքները կարողանան հանձնել առանց հարկային պարտավորությունների: Պայմանն այն է, որ այս ապրանքները մինչեւ ռազմական դրության ավարտը հանձնվեն նշյալ գերատեսչություններին, եւ այդ հանձնումը փաստաթղթավորվի համապատասխան հաշվարկային փաստաթղթերով: Եթե ապրանք հանձնողը սովորական քաղաքացի լինի, ապա կարող է փաստաթղթավորումն իրականացվել նաեւ ոչ հաշվարկային փաստաթուղթ համարվող ցանկացած վավեր փաստաթղթով: Փոխնախարարի խոսքով՝ երբ ներմուծումը կատարվում է երրորդ, այսինքն՝ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից, այստեղ կա շատ կիրառական եւ արդյունավետ միջոց այս ապրանքների ներմուծումը հարկերից ազատելու համար. այս դեպքում ներմուծողը կարող է ներկայացնել «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգին համապատասխանող մաքսային հայտարարագիր եւ ազատվել ներմուծման հետ կապված հարկերից:

Այնուհետեւ քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի ներկայացմամբ՝ նախագծի նպատակն է ստեղծել հնարավորություն, որպեսզի առեւտրային բանկերը եւ վարկային կազմակերպություններն առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու ներեն ռազմական գործողությունների հետեւանքով զոհված կամ հաշմանդամ դարձած ֆիզիկական անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց որոշակի շրջանակի վարկային պարտավորությունները: Փոխկապակցված անձինք կարող են համարվել համատեղ ապրող ծնողները, ամուսինը եւ համատեղությամբ ապրող զավակները: Փոխնախարարը նշել է, որ կարգավորումը վերաբերելու է ոչ միայն տույժերին ու տուգանքներին, այլ նաեւ՝ վարկերի մայր գումարներին: Գործադրի առաջարկով վերոնշյալ կարգավորումը գործելու է նաեւ անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների դեպքում: Առաջարկվում է վարկի ներվող գումարները դիտարկել որպես նվազեցվող գումարներ, որպեսզի հարկային գործակալը ստիպված չլինի ներվող գումարի համար հաշվարկել ու եկամտային հարկ վճարել: Հնարավորություն է տրվում ներել ոչ միայն անհուսալի ճանաչված, այլ նաեւ՝ դեռեւս անհուսալի չճանաչված վարկերը: Արման Պողոսյանի խոսքով՝ Կառավարությունն առաջարկել է համապարփակ կարգավորումներ:

Խորհրդարանը քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է քննարկված օրենքների նախագծերը:

Նշենք, որ այս նախագծերի վերաբերյալ առաջարկ ներկայացնելու համար գործելու է երեքժամյա ընթացակարգ, որից հետո ԱԺ հանձնաժողովները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն նախաձեռնություններն ու դրանց վերաբերյալ իրենց եզրակացությունները կներկայացնեն Ազգային ժողովին: 
  
Օրվա ավարտին խորհրդարանն օրենսդրական նախաձեռնությունները քննարկել է երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար:

Ներկայացնելով «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագիծը՝ հիմնական զեկույցում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի եւ Կառավարության առաջարկների հիման վրա այն լրամշակվել է:

Հարակից զեկույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշել է, որ բացի ներմուծման դեպքերից պետությանն անհրաժեշտ ապրանքներ նվիրաբերելու դեպքում հարկային արտոնությունը տարածվելու է գրեթե բոլորի վրա:

«Անկախ 

 նրանից, թե այդ ընկերությունն այդ ապրանքը նախկինում գնել է, ներմուծել է, իր պահեստում պահել է, թե ներքին շուկայից է գնել, թե ինքն է արտադրել, հիմա կարող է  այդ արտադրանքը փոխանցել պետությանը, անհատույց նվիրաբերել եւ դրա դիմաց որեւէ հարկային պարտավորություն չի առաջանա»,-պարզաբանել է Բաբկեն Թունյանը:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ Կառավարությունն առաջարկել է պետական կառավարման մարմինների ցանկում ներառել նաեւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, իրենք էլ առաջարկել են ներառել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:

«ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով՝ Արման Պողոսյանը նշել է, որ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանի առաջարկով հստակեցումներ են կատարվել կարգավորումներում: Կառավարությունը եւս առաջարկներ է ներկայացրել՝ նպատակ ունենալով ընդլայնել նախագծի կարգավորումների շրջանակը եւ դրանք դարձնել առավել համապարփակ: Առաջարկվել է կարգավորումները տարածել նաեւ ռազմական գործողությունների հետեւանքով անհայտ կորած անձանց նկատմամբ: Առաջարկվել է արտոնյալ կարգավորումները կիրառելի դարձնել ոչ միայն վարկերի, այլ նաեւ այլ ֆինանսական գործիքների նկատմամբ, որոնք այլընտրանք են վարկերին: Փոխնախարարի տեղեկացմամբ՝ մեկ առաջարկ էլ ԲՀԿ խմբակցությունն է ներկայացրել, որը Կառավարությունն այս փուլում չի ընդունել:

Պարզաբանելով նախագծի էությունը՝  Արման Պողոսյանն ընդգծել է, որ խոսքը նպաստավոր հարկային միջավայրի ստեղծման մասին է, որպեսզի բանկերը ոչ պարտադրված, իրենց հայեցողությամբ, իրենց քաղաքականության շրջանակում կարողանան առանց

հարկային հետեւանքներ կրելու ներել այդ վարկային պարտավորությունները:

Հարակից զեկույցում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը նշել է, որ նախագծով գործընթացի իրականացման համար բանկերին տրվում են հավելյալ հարկային խթաններ, պետությունը նրանց հետ կիսում է հարկային բեռը:

Նիստի ավարտին պատգամավորները երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել են քննարկված օրենքների նախագծերը:

Ազգային ժողովը, սպառելով օրակարգը, ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը: 

parliament.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ• «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ• «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ• ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ• ՊԵԿ ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է ԹԵԺ ԳԻԾ• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի N 866-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1662-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշումների նախագծեր• ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ ՄԵԿ ՎԱՅՐՈՒՄ• «Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ• Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն