• Armenianeconomy.com

Բոլոր տնտեսական ծրագրերը բնականոն շարունակվում են

21 հոկտեմբերի 2020 | Տնտեսություն | Цитата

Արդյունաբերություն, շինարարություն, զբոսաշրջություն՝ Հայաստանում ներդրումների ամենապահանջված ու հետաքրքրական ոլորտներն են։ Նույնիսկ այս օրերին տնտեսության մեջ կանգ չի եղել։ Գործարարների մտադրությունները, կապված Հայաստանի հետ, փոփոխություններ չեն կրել, իսկ պետական կառույցների պարբերաբար ակտիվ շփումները վերջիններիս հետ թույլ են տալիս արագ արձագանքել ցանկացած հնարավոր խնդրի։   

Հայաստանում գործունեություն ծավալող արտասահմանցի ներդրողը նշում է, որ իրենց գործունեության վրա պատերազմական գործողությունները բացասական ազդեցություն չեն ունենում։ Անընդհատ կապի մեջ են ներդրումների աջակցման կենտրոնի ու էկոնոմիկայի նախարարության հետ։  

«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Լևոն Օհաննեսյանն ասում է․ «Մարդիկ շարունակում եմ այն ծրագրերը, որոնք ընթացքում էին և ընթացք էին ստացել,  պատասխանում ենք մարդկանց հարցերին, նաև այլ գերատեսչությունների հետ շարունակում ենք մեր աշխատանքը, անգամ այս իրավիճակում ունեցել ենք նոր ներդրումային ծրագրերի առաջարկ»։

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանն էլ նշում է․ «Շատ կարևոր է, որ մեր արտադրող ձեռնարկությունները, հատկապես նրանք, որոնք արտահանում են իրականացնում, որևէ դեպքում, որևէ րոպե չկանգնեն։ Դա երևի ամենամեծ առաջնահերթություններից մեկն է, ինչպես նաև պարենային անվտանգության համակարգի մաս կազմող կազմակերպությունները, որոնց հետ մենք շարունակական մոնիտորինգ ենք իրականացնում և հիմնական ապրանքատեսակներով մեզ մոտ այս պահին որևէ խնդիր չկա»։

mineconomy.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն