Սույն որոշման ընդունմամբ առաջարկվում է ժամանակավորապես արգելել Հայաստանի Հանրապետություն մի շարք թուրքական ծագման ապրանքների ներմուծումը

16 հոկտեմբերի 2020 | Տեսչական մարմիններ | Цитата

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը խորհրդակցության էր հրավիրել Հայաստանի ագրարային համալսարանը, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն», «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն», «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության» ՊՈԱԿ-ները, «Սմարթ Ագրո» ՓԲԸ-ն, ՍԱՏՄ անասնաբուժության վարչությունը ներկայացնող անասնաբույժ-մասնագետների, ինչպես նաև ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ մասնագետների՝ համատեղ քննարկելու պատերազմական դրության պայմաններում Հայաստանի անասնահամաճարակային իրավիճակի վերահսկողության համար առաջացող խնդիրները, անասնաբուժական ծառայությունների առաջնահերթ քայլերը, ինչպես նաև այդ առումով Արցախի Հանրապետությանն աջակցելու հնարավոր տարբերակները:

Գեորգի Ավետիսյանն առաջարկել է ստեղծել ուղեցույց, որը համապատասխան անասնաբուժական ծառայություններ մատուցող կազմակերպությունների, ինչպես նաև պատկան մարմինների համար արտակարգ պայմաններում արագ գործողություններ ծավալելու, անասնահամաճարակային իրավիճակը վերահսկելու և բնակչությանը կենդանիներից փոխանցվող հիվանդություններից զերծ պահելու հիմք կհանդիսանա: Այն կտրամադրվի նաև Արցախի համապատասխան կառույցներին:

Խորհրդակցության մասնակիցները համակարծիք էին, որ հողային, բնական օջախային, զոոնոզ ինֆեկցիաների գլուխ բարձրացնելը, թունավորումները այս պահին լրջագույն սպառնալիք են, և անհրաժեշտ է ստեղծել բուֆերային գոտիներ, հնարավորինս համագործացել Արցախի անասնաբուժական կազմակերպությունների հետ՝ վերահսկելու համար կենդանիների շարժը:

Կարևորվել է սահմանամերձ բնակավայրերում իրազեկման և խորհրդատվական աշխատանքների անցկացումը՝ հորդորելով բնակչությունն անմիջապես տեղեկացնել հակամարտության գոտուց Հայաստան մտած կամ բերված չստուգված կենդանիների մասին:

Առաջարկվել է նաև, վերոնշյալ խնդիրների ուսումնասիրման ու համակարգման նպատակով, ստեղծել մասնագետների խմբեր, որոնք տեղերում կուսումնասիրեն իրավիճակը, ինչի հիման վրա կիրականացվի քարտեզագրում, առկա իրավիճակի ամրագրում և հետագա զարգացումների վերահսկողություն:

Առաջարկները կամփոփվեն և որպես ուղեցույց կներկայացվեն պատկան մարմիններին:

snund.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տեսչական մարմիններ
• Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ• ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից Արարատի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում 3 բենզալցակայանի շահագործումը դադարեցնելու որոշումներ են կայացվել• Կարսում մաքսանենգության կասկածանքով 2 հայաստանցիների կոշիկների մեջ 1 կգ ոսկի են հայտնաբերել. Hurriyet• ՀՀ-ում ձվի շուկան ինքնաբավ է, կան բավարար պաշարներ, առաջիկայում գնային էական փոփոխություններ չեն սպասվում• ՀԷՑ-ը տուգանվեց 20 միլիոն դրամի չափով• Մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները կվերադարձվեն ինքնաշխատ• ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 630մլն ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և այլ վճարներ չվճարելու դեպք• 2023 թվականի դեկտեմբերին 140 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 261 վարձու աշխատողի չձևակերպման դեպք. տուգանքը կազմել է 65.25 մլն դրամ • Շրջակա միջավայրի նախարարությունը կավելացնի Սևանում բաց թողնվող իշխանի մանրաձկան քանակը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն