ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ` ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

12 հոկտեմբերի 2020 | Նախագծեր | Цитата

Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության կատարման անհրաժեշտությամբ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ` ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել`
   1) Անշարժ գույքի հարկի հաշվարկման նպատակով գյուղատնտեսական նշանակության հողերի 2021 թվականի կադաստրային արժեքները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 3-ի N 237, 2002 թվականի հուլիսի 25-ի N 1101-Ն որոշումներով հաստատված և 2016 թվականի սեպտեմբերի 2-ի N 898-Ն որոշմամբ սահմանված զուտ եկամտի և կադաստրային արժեքի չափերով,

   2) Անշարժ գույքի հարկի հաշվարկման նպատակով հողերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) 2021 թվականի կադաստրային արժեքները՝ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՕ-225-Ն օրենքով սահմանված գնահատման կարգով, բազային արժեքով և տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցներով հաշվարկված կադաստրային արժեքի չափերով,

   3) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ,   10-րդ, 12-րդ, 18-րդ և 19-րդ մասերով սահմանված դեպքերում հողերի 2021 թվականի կադաստրային արժեքները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1746-Ն որոշմամբ հաստատված բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգով, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցներով և սահմանված բազային արժեքով հաշվարկված կադաստրային արժեքի չափերով։

2. Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կադաստրային արժեքները հիմք են հանդիսանում պետության և համայնքային սեփականությանը պատկանող գյուղատնտեսական նշանակության հողերն օտարելու (ուղղակի կամ աճուրդով վաճառելու), ինչպես նաև վարձակալության իրավունքով տրամադրելու դեպքերում՝ վաճառքի կամ մեկնարկային նվազագույն գների հաշվարկման համար։
3. Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված կադաստրային արժեքները հիմք են հանդիսանում պետության և համայնքային սեփականությանը պատկանող հողերն (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) օտարելու (ուղղակի կամ աճուրդով վաճառելու), բացառությամբ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ, 12-րդ, 18-րդ և 19-րդ մասերով սահմանված դեպքերի, ինչպես նաև վարձակալության, կառուցապատման իրավունքով տրամադրելու դեպքերում՝ վաճառքի կամ մեկնարկային նվազագույն գների հաշվարկման համար։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ` ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
   Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության կատարման անհրաժեշտությամբ:

Առաջարկվող կարգավորման բնույթը․
   Կարգավորման բնույթը ՀՀ հարկային օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված անշարժ գույքի հարկման բազայի որոշման նպատակով ֆիզիկական անձանց և կազմակերպություններին պատկանող անշարժ գույքի կադաստրային գնահատման աշխատանքների արդյունքում ձևավորված հարկվող օբյեկտ հանդիսացող անշարժ գույքի հարկման բազաների ձևավորումն է և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի «Անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ու դրանց գնահատումների  (վերագնահատումների) վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկություններ ներկայացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի N 641-Ն և 2007 թվականի ապրիլի 19-ի N 465-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 388-Ն որոշմամբ սահմանված կարգի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի պահանջների համաձայն՝ անշարժ գույքի հարկ վճարողներին uեփականության կամ պետական սեփականություն հանդիսացող հողերի մշտական օգտագործման իրավունքով տրամադրված հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների ամփոփ ցուցակների ձևավորումն է:

 

Ակնկալվող արդյունքը․
   Իրավական ակտի ընդունմամբ կձևավորվեն Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի 2021 թվականի հարկման բազաները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի «Անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ու դրանց գնահատումների (վերագնահատումների) վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկություններ ներկայացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի N 641-Ն և 2007 թվականի ապրիլի 19-ի N 465-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 388-Ն որոշմամբ սահմանված կարգի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի համաձայն՝ անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի հարկ վճարողներին uեփականության կամ մշտական օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների ամփոփ ցուցակները, որը հնարավորություն կտա հաշվարկելու և գանձելու 2021 թվականի անշարժ գույքի հարկը համայնքային բյուջեներ ներգրավելու համար:

   Իրավական ակտի ընդունմամբ կհաստատվեն պետության և համայնքային սեփականությանը պատկանող հողերի օտարման (ուղղակի կամ աճուրդով վաճառելու), վարձակալության, կառուցապատման իրավունքով տրամադրելու դեպքերում՝ վաճառքի կամ մեկնարկային նվազագույն, ինչպես նաև ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ, 12-րդ, 18-րդ և 19-րդ մասերով սահմանված դեպքերում կադաստրային արժեքները։

-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն