• Armenianeconomy.com

Խաղողի մթերման գործընթացն Էկոնոմիկայի նախարարության ուշադրության կենտրոնում է. խաղողն այգում չի մնա

08 հոկտեմբերի 2020 | Գյուղատնտեսություն | Цитата

ՀՀ էկոնոմիկայի նախարարության ագրոպարենային ոլորտի պատասխանատուների ու Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մասնակցությամբ «Արարատի գինու գործարան» ՍՊԸ-ում կազմակերպվել է հանդիպում Արարատի մարզի համայնքների ղեկավարների հետ, որի հիմնական նպատակն էր քննարկել մարզում խաղողի մթերումների սահուն կազմակերպումն ու քայլեր ձեռնարկել մթերումների ընթացքում հերթերի գոյացումը կանոնակարգելու ուղղությամբ։

Քննարկումն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանի և Տիգրան Գաբրիելյանի ու մարզպետ Գարիկ Սարգսյանի նախաձեռնությամբ, ովքեր, մինչ այդ այցելել են մարզի մի շարք գործարաններ ու խաղողի մթերման կետեր, նախապես տեղեկացել առկա խնդիրների մասին և փորձել համատեղ ջանքերով միջամտել գործընթացին՝ առաջարկելով որոշ կարգավորումներ։ 

«Նախատեսվող մթերման ծավալն այս մարզում ավելի մեծ է, քան այս պահի դրությամբ խաղողի առկայությունը, սակայն հերթերն ու կուտակումները լրացուցիչ ծանրաբեռնվածություն են ստեղծում և ձեռնտու չեն ո՛չ խաղող արտադրողին, ո՛չ էլ մթերողին, քանի որ այդ ընթացքում խաղող մշակողը, մնալով հերթերի մեջ, վատնում է իր ժամանակը, իսկ խաղողը որակազրկվում է, մինչդեռ եթե բերքահավաքը և մթերումը արտադրողի և վերամշակողի միջև կազմակերպված լինի, ապա այդ օրվա հավաքած խաղողը նույն օրը կմթերվի, ինչի արդյունքում երկուսն էլ կշահեն», - շրջայցերի ընթացքում նշել է փոխնախարար Արման Խոջոյանը։

Այնուամենայիվ, փոխնախարարն ընդգծել է, որ ֆերմեր-վերամշակող արդյունավետ և սահուն համագործակցության, ինչպես նաև որակյալ գինեգործական արտադրանք ստանալու համար անհրաժեշտ է գործարաններ ներկայացնել բարձր որակի և համապատասխան սորտերի խաղող:

Քննարկման ընթացքում համայնքապետերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել յուրաքանչյուր համայնքի համար օրական կտրվածքով սահմանել խաղողի մթերման ստույգ քվոտա՝ ելնելով հավաքվող բերքի քանակից, ինչը թույլ կտա խուսափել մեքենաների կուտակումներից, առավել արդյունավետ կազմակերպել մթերումները, ինչպես նաև ապահովել մթերման գործընթացի վերահսկելիություն։

Պայմանավորվածության համաձայն՝ Արարատի մարզի համայնքների ղեկավարները գործարանի ղեկավարությանը տեղեկացնելու են, թե որքան կկազմի մթերման ենթակա այդ օրվա բերքը, իսկ գործարանն իր կողմից կպարտավորվի համայնքի ղեկավարի կողմից տրամադրված տեղեկանքի հիման վրա մթերել գործարան բերված խաղողի այդ խմբաքանակը։

Հավաքագրված տվյալներով գործարանում մթերումները կսկսեն իրականացվել հոկտեմբերի 9-ից, հոկտեմբերի 7-ին և 8-ին կշարունակվի հերթերում կուտակված մեքենաների բեռնաթափումն ու խաղողի ընդունումը։ Մինչ այդ մարզպետը հորդորել է համայնքապետերին հոկտեմբերի 8-ին այդ համայնքներում բերքահավաք չիրականացնել։

«Մեր հաշվարկով, տվյալ համայնքներում ներկա պահին եղած խաղողի բերքի ծավալը կազմում է ընդամենը 7,500 տոննա, իսկ միայն Արարատի գինու գործարանը այս պահին պատրաստ է մթերել 10 հազար և ավել տոննա, այսինքն, այն անհանգստությունը, որ կա ֆերմերների մոտ, իզուր է», - ամփոփելով հանդիպման արդյունքները՝ նշել է մարզպետ Գարիկ Սարգսյանը։    

Մարզպետը տեղեկացրել է, որ խնդրի նմանատիպ լուծում առաջարկվել է նաև Ոստան համայնքում, որտեղ նույնպես ներկա պահին առաջանում են խաղողով բեռնված մեքենաների կուտակումներ։

Արման Խոջոյանն ընդգծել է, որ եթե մթերումները կազմակերպվեն կանոնակարգված կերպով, ապա լարվածություն չի առաջանա։ Նրանց հավաստմամբ՝ խաղողն այգիներում չի մնա և ամբողջությամբ կմթերվի։

Ներկայում գործում է աշխատանքային խումբ, որում ընդգրկված են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Պետական եկամուտների կոմիտեի, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի և Ոստիկանության ներկայացուցիչներ, որոնք ապահովում են մթերումների կազմակերպման ամենօրյա մշտադիտարկում և վերահսկողություն։

 mineconomy.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Գյուղատնտեսություն
• Տիգրան Խաչատրյանն Արարատի մարզում հետևել է խաղողի մթերման գործընթացին. ձեռնարկվում են քայլեր առկա խնդիրների կարգավորման ուղղությամբ • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ընթանում են քննարկումներ՝ նվիրված ՀՀ-ում տնկանյութի հավաստագրման օրենսդրության մշակմանը• Էկոնոմիկայի նախարարություն. կոնյակի գործարանները ինքնարժեքից ցածր գնով խաղող չեն գնում• Հավաստագրված ցորենի սերմ գնելու դեպքում պետությունը գյուղացուն սուբսիդավորում է խոստանում• Տիգրան Խաչատրյանը և ԱՀ գյուղնախարար Աշոտ Բախշիյանն այցելել են ժամանակակից սարքավորումներով հագեցած ջերմատնային տնտեսություն և «խելացի» անասնաշենք• Արման Խոջոյանը Արարատի մարզում հետևել է խաղողի մթերումների ընթացքին• «Արմենիա Վայն» ընկերությունում մեկնարկել է խաղողի մթերումը․Տիգրան Խաչատրյանը հետևել է մթերման վերահսկման թվայնացված համակարգին• Խաղողագործները բողոքի ակցիայի են ելել. Խաղաղը մթերման գինը 150-ից դարձրել են 135 դրամ• Վերամշակողներին մթերման համար կհատկացվի մինչև 3 միլիարդ դրամ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն