• Armenianeconomy.com

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

30 սեպտեմբերի 2020 | Օրենսդրություն, Նախագծեր | Цитата

Որոշման նախագծի համաձայն քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության գործընթացի պատշաճ իրականացումը, հետազոտման և փորձաքննության ուղեգրման կարգերի հստակեցումը, հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինների միջև գործառությների տարրանջատումը, դրանց գործունեության կարգի հստակեցումը ու կանոնակարգումը, փորձաքննության եզրակացությունների ձևերը, բժշկական հետազոտությունների ծավալների հստակեցումը և բժշկական հաստատությունների աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով ցանկի ընդլայնումը, իրականացված ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգում տեղ գտած թերացումները վերացնելը և պատշաճ հատուցման կարգ հաստատելը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի

N 405-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Քաղաքացու առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, հետազոտման և փորձաքննության ուղեգրման կարգերը, հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինները և դրանց գործունեության կարգը, փորձաքննության եզրակացությունների ձևերը, բժշկական հետազոտությունների և բժշկական հաստատությունների ցանկերը, իրականացված ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 405-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված 1-ին հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.

2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված 2-րդ հավելվածում.

ա. 1-ին գլուխը լրացնել 2.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«2.1. Պահեստազորում հաշվառված քաղաքացիների բժշկական հետազոտությունները ներառում են`

1) միկրոպրեցիպիտացիայի ռեակցիան.

2) արյան խմբի և ռեզուս պատկանելության որոշումը (եթե բացակայում է գրառում զինվորական գրքույկում).

3) ֆլյուորոգրաֆիա կամ կրծքավանդակի օրգանների ռենտգեն հետազոտությունը.

4) մեզի և արյան ընդհանուր քննությունը.

5) էլեկտրասրտագրումը.

6) որովայնի օրգանների ՈՒՁ հետազոտությունը.

7) տուբերկուլինային մաշկային փորձը:»,

բ. 4-րդ գլխի 2-րդ կետի 2-րդ ենթակետում «21 մմ» բառերը փոխարինել «17 մմ» բառերով,

 գ. 4-րդ գլխի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց մոտ Տարածքային ստորաբաժանումների բժիշկների կողմից հիվանդության հայտնաբերման դեպքում առողջական վիճակի նկատմամբ հսկողությունը, համակարգումը և տեղեկատվության փոխանցումն սպասարկման տարածքի ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններ իրականացվում է համապատասխան Տարածքային ստորաբաժանման ավագ բժշկի կողմից, զորակոչային հանձնաժողովի նախագահի (Տարածքային ստորաբաժանման ղեկավարը) հսկողությամբ:»,

դ. 4-րդ գլխի 16-րդ կետում «զինվորական կոմիսարիատ» բառերը փոխարինել «Տարածքային ստորաբաժանում» բառերով,

ե. 5-րդ գլխի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Քաղաքացիական բժշկական հաստատություններին, ըստ մասնագիտացման ուղղություն­ների, կցվում են Տարածքային ստորաբաժանումներ՝ համապատասխան Տարածքային ստորաբաժանումում զինվորական հաշվառման վերցված նախազորակոչային և զորակոչային տարիքի քաղաքացիների հետազոտումը կամ բուժումն իրականացնելու նպատակով՝ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, յուրաքանչյուր տարվա համար՝ մինչև տվյալ տարվա փետրվարի 28-ը:».

3) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված 3-րդ հավելվածի 3-րդ կետում «8» թիվը փոխարինել «11» թվով:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• ԿԱՅԱՑԵԼ Է ԵԱՏՄ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ• ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ• ««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ • ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ` ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ• ՊԵԿ ՀՈՐԴՈՐՆ ԱՇԽԱՐՀԱՍՓՅՈՒՌ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ• Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին• Ֆիննախ. Հայաստանի բջույեն պատերազմի պատճառով կարող է վերանայվել• Ամբողջությամբ մարվեց Հայաստանի եվրապարտատոմսերի դեբյուտային թողարկումը. Ֆիննախ• «Սնդիկի մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն