• Armenianeconomy.com

ԱՀԿ քարտուղարությունում ներկայացվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ Ծառայությունների առևտրին առնչվող փաստաթուղթը

24 սեպտեմբերի 2020 | Տնտեսություն | Цитата

Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) քարտուղարության Տարածաշրջանային առևտրային համաձայնագրերի կոմիտեի 97-րդ լիագումար նիստի շրջանակներում սեպտեմբերի 22-ին կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ)՝ Ծառայությունների առևտրին առնչվող «Փաստացի ներկայացում» փաստաթղթի քննարկումը:

Փաստաթուղթը պատրաստվել է ԱՀԿ քարտուղարության կողմից, ԱՀԿ ընթացակարգերի համաձայն՝ հայկական և եվրոպական կողմերի ակտիվ մասնակցության և համագործակցության շնորհիվ։

Փաստաթուղթը ներառում է ՀԸԳՀ ծառայությունների առևտրի մասի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն և նպատակ ունի ապահովելու ՀԸԳՀ-ի՝ որպես առևտրի տարածաշրջանային համաձայնագրի թափանցիկությունը։

Նիստը, որին մասնակցել են ԱՀԿ անդամ երկրների ներկայացուցիչներ, ԱՀԿ քարտուղարության համապատասխան պաշտոնյաներ, ՀՀ և ԵՄ կողմի ներկայացուցիչներ, անցկացվել է տեսակապի միջոցով։

Նիստին հայկական կողմից մասնակցել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։ Նա հանդես է եկել համապատասխան զեկույցով։  

«Փաստացի ներկայացում» փաստաթղթի ներկայացման և քննարկման ընթացքում ելույթ են ունեցել ԱՀԿ մի շարք անդամ երկրների ներկայացուցիչներ, որոնք բարձր են գնահատել կատարված աշխատանքը և ներկայացված փաստաթուղթը։ Վերջիններս նաև շնորհակալություն են հայտնել հայկական և եվրոպական կողմերին՝ ներկայացված հարցադրումներին տրված պատասխանների համար։

mineconomy.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տնտեսություն
• «Ժողովուրդ». Սննդամթերքն էժանացել է• «Ժողովուրդ». Հայտնի է գերթանկարժեք հյուրանոցի աճուրդի գինը • Խաղաղ բնակավայրերի դիտավորյալ ոչնչացումը ծայրահեղ վնաս են հասցնում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը․ Ավագ Ավանեսյանի ելույթը ՎԶԵԲ նիստին• Սոցփաթեթի շահառուները կկարողանան իրենց սոցփաթեթի հաշիվներին կուտակված միջոցներն ուղղել «Համահայկական հիմնադրամին»• Երեւանի բյուջեից 1 մլրդ 825 մլն դրամ է տրամադրվել 100 ավտոբուս գնելու համար• Հայաստանի Հանրապետությունը կապիտալի միջազգային շուկայում 2013 թվականի սեպտեմբերին իրականացրել էր 700 մլն ԱՄՆ դոլար ծավալով արտարժութային պետական պարտատոմսերի (եվրապարտատոմսեր) դեբյուտային թողարկում։• Հարցազրույց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի հետ• Քննարկվել են ԱՄԷԳ-ի կողմից տեխնիկական աջակցության շրջանակներում իրականացվող ծրագրերը• Քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն