• Armenianeconomy.com

Հայաստանն ու Չինաստանը շահագրգռված են համագործակցության զարգացմամբ. վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՉԺՀ դեսպանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին ակտիվ գործունեությամբ հայ-չինական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար և նշել, որ նրա պաշտոնավարման տարիներին երկու պետությունների համագործակցությունը տարբեր ուղղություններով եղել է սերտ ու արդյունավետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է Չինաստանի հետ գործակցությունն ընդլայնել ու առավել ամրապնդել: Վարչապետի խոսքով՝ դրա համար լավ հիմք են նախորդ տարի Պեկինում ունեցած իր քննարկումները ՉԺՀ նախագահի և վարչապետի հետ:

Թիան Էրլունը շնորհակալություն է հայտնել վարչապետին և ՀՀ կառավարությանը համագործակցության համար՝ հավելելով, որ չինական կողմը ևս հետաքրքրված է Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական և հումանիտար կապերի ընդլայնմամբ: Դեսպանի խոսքով՝ անցած տարիների ընթացքում երկու պետությունների միջև աճել է առևտրաշրջանառությունը, ընդլայնվել են հումանիտար կապերը: Նա վստահություն է հայտնել, որ երկկողմ համագործակցության մեծ ներուժը կիրացվի առաջիկա տարիների ընթացքում, ինչի հիմքը Հայաստանի և Չինաստանի կառավարությունների կամքն է:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև ճանապարհաշինության, ենթակառուցվածքների զարգացման, զբոսաշրջության, առողջապահության, կրթական ոլորտներում համագործակցությանը և նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել չինական կողմին մեր երկրին 200 շտապ օգնության ավտոմեքենաներ նվիրաբերելու համար:

primeminister.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ• Հայաստանի եւ Վրաստանի սեւծովյան նավահանգիստների միջեւ բեռնափոխադրումներն իրականացվում են սահմանված կարգով. ՀԿԵ• Կայացել է Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստի առցանց խորհրդակցությունների բազմաոլորտ համագործակցության վերաբերյալ նիստը• ԱՄՆ Եվրոպական հրամանատարության կողմից բժշկական պարագաներ են հատկացվել Արմավիրի մարզպետարանին• Տնտեսական համագործակցության և այլ հարակից ոլորտների ենթակոմիտեի նիստ ՀՀ և ԵՄ միջև• ՎԶԵԲ-ը Հայաստանին 10.6 միլիոն վարկ կտրամադրի` Մեղրիում նոր անցակետի կառուցման համար• Նոր համաձայնագիր. Ղազախստանից Հայաստան նավթամթերքների առաքումը կազատվի մաքսատուրքից• Սփյուռքահայ չորս երիտասարդներ, «իԳործ» ծրագրի շրջանակներում, աշխատանքի կանցնեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում• Փոխնախարար Արման Խոջոյանն ու ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել են «Արմբերրի» ընկերություն

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն