2020 թվականի հունիսին մեկնարկել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ իրականացվող «ԴԱՏԱ. տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագիրը, որն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և չորս գործընկեր կազմակերպությունների կողմից։ Ծրագրի նպատակն է. նպաստել ՔՀԿ-ների կողմից փաստերով հիմնավորված քաղաքականությունների մշակմանը՝ զարգացնելով ՔՀԿ-ների՝ հավաստի տվյալներ ուսումնասիրելու և վերլուծելու, դրանք շահագրգիռ կողմերին արդյունավետորեն փոխանցելու կարողությունները։
ԴԱՏԱ ծրագրի շրջանակում կազմակերպվելու են իրազեկման հանդիպումներ հետևյալ նպատակով.
Մարզային գործընկերներին ներկայացնել ԴԱՏԱ ծրագիրի շրջանակում պլանավորվող գործողություններն ու հնարավորությունները ՔՀԿ-ների համար։
Քննարկել ՔՀԿ-ների տվյալահեն գործողությունների խթանմանն ուղղված ԴԱՏԱ ծրագրի մոտեցումներն ու մեթոդը։
Ծանոթացնել ծրագրի դրամաշնորհային բաղադրիչի մասնակցության հիմնական պահանջները։
Իրազեկման հանդիպումներին կարող են մասնակցել քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, մեդիա և հաղորդակցության ոլորտի կազմակերպություններ, հետազոտական, վերլուծական աշխատանքներով և ջատագովությամբ զբաղվող կազմակերպություններ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, կրթական հաստատություններ:
Շիրակ, Լոռի, Գեղարքունիք, Կոտայք մարզերի կազմակերպությունների համար հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին, ժամը 14:00-16:00։
Հանդիպմանը մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել լրացնելով հետևյալ հարցաշարը։
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться