«Պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

17 սեպտեմբերի 2020 | Նախագծեր | Цитата

Պետական գույքի վաճառքի (օտարման) կազմակերպման արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկվում է պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը և օգ­տագործմանը հանձնված (ամրացված), պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին, հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող և կազմակերպություններին սեփականություն հադիսացող գույքի վաճառքի գործընթացը՝ հրապարակային սակարկություններով (մրցույթ կամ աճուրդ (նաև էլեկտրոնային) կամ ուղղակի եղանակով իրականացնել մեկ միասնական կանոնա­կար­­գով և մոտեցմամբ, թափանցիկ ու հրապարակային։

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«......» «........................» 2020 թվականի N ...... -Ն

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ (ՎԱՃԱՌՔԻ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 882-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ կետի, 22-րդ հոդված 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի, 2-րդ և 3-րդ մասերի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի ու «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ   է

Հաստատել՝
1) պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված), պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) կարգը՝ համաձայն N 1 հավելվածի,

2) պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականություն հանդիսացող  գույքի օտարման (վաճառքի) կարգը՝ համաձայն N 2 հավելվածի,

3) պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված), պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին, հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթի կազմակերպման և անցկացման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի,

4) պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված), պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին, հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող  գույքի օտարման (վաճառքի)  աճուրդի կազմակերպման և անցկացման կարգը՝ համաձայն N 4 հավելվածի։

Պետական կառավարման համակարգի մարմինների (այսուհետ՝ պետական մարմիններ) տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքը (բա­ցա­ռությամբ՝ պաշտպանական, սահմանային, քաղաքացիական պաշտպանության ռազ­մ­արդյունաբերության, ինչպես նաև ազգային անվտանգության բնագավառի պե­տական կառավարման լիազորված մարմնի տիրապետմանը և օգտագործմանը հանձ­ն­ված պետական գույքը, որն իր նշանակությամբ նախատեսված է գաղտնի աշխա­տանք­ների կատարման համար), պետական ոչ առևտրային կազ­մա­կեր­պություն­ներին (այսուհետ՝ կազմակերպություն), պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ ընկերություն) և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող և կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքը (այսուհետ՝ պետական գույք) օտարվում է (այսուհետ՝ վաճառք) հրապարակային սակարկություններով (մրցույթ կամ աճուրդ (նաև էլեկտրոնային) կամ ուղղակի եղանակով։
Սահմանել, որ պետական գույքի կառավարման մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին) պետական գույքի վաճառքն իրականացնում է ելնելով հետևյալ սկզբունքներից.
պետական գույքի վաճառքի գործընթացում բոլոր մասնակից գնորդների համար հավասար հնարավորությունների ապահովում,
պետական գույքի վաճառքի գործընթացի թափանցիկության և հրապարակայնության ապահովում, ինչպես նաև հանրային լայն շերտերին վաճառքի ենթակա գույքի վերաբերյալ տեղեկատվությունների իրազեկման արդյունավետ կազմակերպում,
պետական գույքի վաճառքի բնագավառում միասնական գնային քաղաքականության իրականացում,
վաճառքի կազմակերպման արդիական միջոցների ներգրավման շնորհիվ պետական գույքի վաճառքի գործընթացի արդյունավետության բարձրացում։
Պետականգույքը ներկայացվում է վաճառքի հետևյալ պայմանների դեպքում.
1) անշարժ գույքի դեպքում՝ եթե

ա. այն հիմնավորված է, ապահովում է որոշակի խնդրի արդյունավետ լուծում, չի խաթարում պետական մարմինների ու կազմակերպությունների բնականոն գործունեությունը. կամ

 բ. պետական գույքը վաճառվում է ներդրումային ծրագրերի իրականացման և պետական ու համայնքային բյուջեների մուտքերի ավելացման նպատակով, կամ

 դ. պետական գույքի վաճառքը նախատեսված է պետական գույքի կառավարման եռամյա ծրագրով,

2) պետական շարժական գույքի դեպքում (բացառությամբ՝ տրանսպորտային միջոցների)՝ եթե օպտիմալացման արդյունքում պետական մարմնի կամ կազմակերպության առաջարկությամբ օպտիմալացման արդյունքում վաճառքի ներկայացվող գույքն ունի  70 տոկոսից ավելի մաշվածք, իսկ տրանսպորտային միջոցների համար` 50 տոկոսից ավելի մաշվածք (բացառությամբ այն դեպքերի, երբ վաճառելու նպատակով գույքը հանձնվում է լիազոր մարմին):

Պետական գույքի վաճառքի մասին իրավական ակտերով (Հայաս­տանի Հանրապե­տության կառավարության որոշում կամ լիազոր մարմնի ղեկավարի հրա­ման) նախատեսված լինելու դեպքում՝ պետական գույքի վաճառքը կարող է իրականացվել էլեկտրոնային համակարգի միջո­ցով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվա­կանի մարտի 26-ի N 395-Ն որոշման։
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակա­ռուց­վածքների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել՝
1) պետական սեփականություն հանդիսացող գույքի վաճառքի համար հավանական գնորդների կողմից ներկայացվող գործարար (ներդրումային) ծրագրի օրինակելի ձևը,

2) պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված), պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող շարժական գույքի պահառության կարգը։

Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 882-Ն որոշումը։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

..................... – ի N ..... - Ն որոշման

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ (ԱՄՐԱՑՎԱԾ), ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ (ՎԱՃԱՌՔ) ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն կարգով կարգավորվում են պետական կառավարման համակարգի մարմինների (այսուհետ՝ պետական մարմին) տիրապետմանը և օգ­տագործմանը հանձնված (ամրացված), պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ կազմակերպություն), պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ ընկերություն) և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքը (այսուհետ՝ պետական գույք) հրապարակային սակարկություններով (մրցույթ կամ աճուրդ (նաև էլեկտրոնային)) կամ ուղղակի եղանակով օտարելու (վաճառելու) (այսուհետ՝ վաճառք) հետ կապված հարաբերությունները։
Սույն կարգը չի տարածվում «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված գույքի վաճառքի հետ կապված հարաբերությունների վրա:
Պետական գույքի վաճառքն իրականացվում է աճուրդով (այդ թվում` էլեկտրոնային) կամ մրցույթով կամ ուղղակի վաճառքի եղանակով` սույն կարգին համապատասխան ընդունված իրավական ակտի հիման վրա, ընդ որում.
1) պետական անշարժ գույքն վաճառվում է ուղղակի եղանակով գործարար (ներդրումային) ծրագիր ներկայացրած նախօրոք հայտնի գնորդին և տվյալ  գույքի  վարձակալին, եթե գույքի վաճառքի մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ.

2)  հրապարակային սակարկություններով վաճառման ներկայացնելիս՝

ա. ընտրվում է մրցույթով վաճառքի եղանակը, եթե գնորդը գույքի սեփականության իրավունքը ձեռք բերելու հետ մեկտեղ  գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով գործարար ծրագրին համապատասխան պետք է ստանձնի որոշակի պարտավորություններ.

բ. ընտրվում է աճուրդով վաճառքի եղանակը, եթե գնորդից չի պահանջվում կատարել որևէ պարտավորություն,

3) շարժական գույքն ուղղակի եղանակով ներկայացվում է վաճառքի, եթե գույքի վաճառքի մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ։

Շարժական, ինչպես նաև պետական անշարժ գույքի վերանորոգման և ապամոնտաժման արդյունքում պիտանի համարվող գույքի վաճառքից ստացված դրամական միջոցներն օգտագործվում են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքով սահմանված կարգով, եթե վաճառքի մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:
Պետական մարմնի, կազմակերպության, ընկերության կամ հիմնադրամի լրիվ մաշված (օգտագործման համար ոչ պիտանի) գույքի դուրսգրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված կարգով:
ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
Վաճառքի ենթակա պետական գույքի գնահատումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող և վաճառվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայականմեթոդով գնահատման կարգը հաստատելու մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով, «Գույ­քի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից՝ իր կանոնադրությամբ սահմանված գործառույթների շրջանակներում կամ որա­կավորում ունեցող անկախ գնահատողի կողմից:
Պետական գույքի գնահատման համար պետական մարմնի, կազմակերպության, ընկերության կամ հիմնադրամի կողմից ներկայացվում են.
1) անշարժ գույքի դեպքում՝ Կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից տրվող անշարժ գույքի, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի տարածագնահատման գոտիականության գործակցի, հողամասի 1 քառ. մետրի կադաստրային արժեքի վերաբերյալ տեղեկանքը, անշարժ գույքի զբաղեցրած հողատարածքը Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված չլինելու վերաբերյալ համապատասխան համայնքի կողմից տրված տեղեկանքը, ինչպես նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի պատճենը)։

2) շարժական գույքի դեպքում՝ անվանումը, գույքի տեսակը, արտադրման տարեթիվը, տեղեկանք՝ տեխնիկական վիճակի վերաբերյալ, ինչպես նաև՝ առկայության դեպքում՝ տեխնիկական անձնագրի պատճենը, իսկ տրանսպորտային միջոցի դեպքում՝ տեխնիկական անձնագրի պատճենը, տեղեկանք՝ տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի վերաբերյալ, գրություն կամ տեղեկանք տրանսպորտային միջոցը գրավի կամ արգելանքի առարկա չհանդիսանալու մասին։

III. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

Պետական մարմիններին ամրացված, կազմակերպություններին, ընկերություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշմամբ հաստատված շենքերի ու շինությունների տարածագնահատման գոտիականության 1-ին, 2-րդ և 3-րդ գոտիներում գտնվող` յուրաքանչյուր միավոր 10 մլն դրամից ավելի գնահատված արժեքով անշարժ գույքի, նույն որոշմամբ հաստատված, շենքերի ու շինությունների տարածագնահատման գոտիականության 4-16-րդ գոտիներում գտնվող՝ յուրաքանչյուր միավոր 50 մլն դրամից ավելի գնահատված արժեքով անշարժ գույքի, ինչպես նաև յուրաքանչյուր միավոր 50 մլն դրամից ավելի գնահատված արժեքով շարժական, պետական անշարժ և շարժական գույքի վերանորոգման ու ապամոնտաժման արդյունքում պիտանի համարվող գույքի վաճառքի մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակա­ռուց­վածքների նախարարի ներկայացմամբ, կազմակերպություններին, ընկերություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքի դեպքում՝ կազմակերպության, ընկերության և հիմնադրամի վերադաս պետական մարմնի համաձայնությամբ, բացառությամբ եթե՝
1) տվյալ գույքը փաստացի չի օգտագործվում,

2) օգտագործվում է կանոնադրական գործառույթներին ոչ համապատասխան,

3) լիազոր մարմնի կողմից անշարժ գույքի օգտագործման վիճակի մշտադիտարկման (մոնիթորինգի) ուսումնասիրման արդյունքում առաջարկվել է ներկայացնել վաճառքի,

4) Հայաստանի Հանրապետության կառավարությունը տվյալ անշարժ գույքի վաճառքի կազմակերպման ճանապարհով նպատակ ունի լուծել որոշակի սոցիալ-տնտեսական խնդիրներ։

Պետական մարմիններին ամրացված, կազմակերպություններին, ընկերություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշմամբ հաստատված շենքերի ու շինությունների տարածագնահատման գոտիականության 1-ին, 2-րդ և 3-րդ գոտիներում գտնվող՝ յուրաքանչյուր միավոր մինչև 10 մլն դրամ գնահատված արժեքով անշարժ գույքի, նույն որոշմամբ հաստատված, շենքերի ու շինությունների տարածագնահատման գոտիականության 4-16-րդ գոտիներում գտնվող՝ յուրաքանչյուր միավոր մինչև 50 մլն դրամ գնահատված արժեքով անշարժ գույքի, ինչպես նաև՝ յուրաքանչյուր միավոր մինչև 50 մլն դրամ գնահատված արժեքով շարժական ու պետական անշարժ և շարժական գույքի վերանորոգման ու ապամոնտաժման արդյունքում պիտանի համարվող գույքի վաճառքի մասին որոշումն ընդունվում է պետական գույքի կառավարման մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) ղեկավարի հրամանով, կազմակերպություններին, ընկերություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքի դեպքում՝ կազմակերպության, ընկերության և հիմնադրամի վերադաս պետական մարմնի համաձայնությամբ, բացառությամբ եթե՝
1) տվյալ գույքը փաստացի չի օգտագործվում,

2) օգտագործվում է կանոնադրական գործառույթներին ոչ համապատասխան,

3) լիազոր մարմնի կողմից անշարժ գույքի օգտագործման վիճակի մշտադիտարկման (մոնիթորինգի) ուսումնասիրման արդյունքում առաջարկվել է ներկայացնել վաճառքի։

Ընդ որում, շարժական, ինչպես նաև պետական անշարժ և շարժական գույքի վերանորոգման և ապամոնտաժման արդյունքում պիտանի համարվող գույքի (միավորի) վաճառքն իրականացվում է աճուրդով` սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված կարգով։

Սույն կարգի 8-րդ և 9-րդ կետում նշված իրավական ակտերըպետք է ներառեն տեղեկություններ`
1) հիմնական միջոցի գնահատման տարեթվի և ամսաթվի մասին,

2) վաճառքի ձևի, վաճառքի գնի, այդ թվում` որպես գույքի մեկ միավոր կամ որպես գույքի առանձին տարրեր վաճառելու մասին,

3) հիմնական միջոցն աճուրդով (կամ մրցույթով) վաճառքի ներկայացնելու ժամանակ` չվաճառվելու դեպքում հաջորդ աճուրդի (աճուրդների) կամ մրցույթի (մրցույթների) կազմակերպման նպատակահարմարության և յուրաքանչյուր հերթական աճուրդում (կամ մրցույթում) գույքը չվաճառվելու դեպքում հաջորդ աճուրդի (կամ մրցույթի) ժամանակ մեկնարկային (վաճառքի նվազագույն) գնի իջեցման չափի մասին (որը չի կարող նվազեցվել վերջին կազմակերպված աճուրդի (կամ մրցույթի) մեկնարկային (վաճառքի նվազագույն) գնի մինչև 20 տոկոս),

4) հիմնական միջոցն ուղղակի վաճառքի ներկայացնելու ժամանակ` գնորդի անունը կամ անվանումը, վաճառքի գնի, վճարման կարգի, վճարման ժամկետների և գործարար (ներդրումային) ծրագրի առկայության մասին,

5) այլ տվյալների մասին:

Սույն կարգի 8-րդ և 9-րդ կետերում նշված դեպքերում գույքի վաճառքի նպատակով աճուրդը և մրցույթը կազմակերպում ու անցկացնում է լիազոր մարմինը, սույն որոշման 1-ին կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով հաստատված կարգերով:
Սույն կարգի 11-րդ կետում նշված դեպքում իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում վաճառվող գույքին համապատասխան՝ պետական մարմինը, կազմակերպությունը, ընկերությունը կամ հիմնադրամը լիազոր մարմին են ներկայացնում`
1) վաճառքի ենթակա գույքի ցանկը, որտեղ պետք է նշված լինի յուրաքանչյուր գույքի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, ձեռքբերման (շահագործման հանձնման) տարեթիվը, սկզբնական և հաշվեկշռային արժեքները` արտահայտված դրամով,

2) տեղեկություններ վաճառվող գույքի տեխնիկական վիճակի, ինչպես նաև դրանց հետ աճուրդի (մրցույթի) մասնակիցներին ծանոթացնելու օրերի, ժամերի և վայրի մասին,

3) այլ տեղեկություններ` պետական մարմնի, կազմակերպության, ընկերության կամ հիմնադրամի հայեցողությամբ:

Գույքն ուղղակի եղանակով վաճառքի ներկայացվելու դեպքում գույքի (բացառությամբ հողամասի) վաճառքի գինը սահմանվում է սույն կարգի 6-րդ կետով սահմանված կարգով գնահատված արժեքի 100 տոկոսի չափով, եթե գույքի վաճառքի մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:
Գույքն աճուրդով կամ մրցույթով վաճառքի ներկայացվելու դեպքում գույքի (բացառությամբ հողամասի) առաջին աճուրդով վաճառքի մեկնարկային կամ առաջին մրցույթով վաճառքի նվազագույն գինը սահմանվում է սույն կարգի 6-րդ կետով սահմանված կարգով գնահատված արժեքի 100 տոկոսի չափով, եթե գույքի վաճառքի մասին իրավական ակտով այլ բան (ավելի ցածր գին) նախատեսված չէ:
Աճուրդով (մրցույթով) չվաճառված գույքի մեկնարկային (վաճառքի նվազագույն) գինը յուրաքանչյուր հաջորդ աճուրդի (մրցույթի) ժամանակ (եթե այդպիսին նախատեսվում է գույքի վաճառքի մասին իրավական ակտով) նվազեցվում է վերջին աճուրդի (մրցույթի) մեկնարկային գնի մինչև 20 տոկոսի չափով, եթե գույքի վաճառքի մասին իրավական ակտով ավելի փոքր չափ չի սահմանվել:
Գույքի աճուրդով (մրցույթով) վաճառքը չի կարող շարունակվել գույքի վաճառքի մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից 6 ամսվանից ավելի:
Աճուրդի (կամ մրցույթի) գույքի վաճառքի մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 15 օրվա ընթացքում լիազոր մարմինն իր պաշտոնական և www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքերում հրապարակում է գույքի աճուրդով (կամ մրցույթով) վաճառքի մասին հայտարարությունը, ընդ որում, աճուրդն անցկացվում է հայտարարության հրապարակմանը հաջորդող 15-րդ օրվանից, իսկ մրցույթը` 30-րդ օրվանից ոչ շուտ:
Պետական մարմիններին ամրացված վաճառքի ենթակա շահագործման համար պիտանի շարժական գույքը՝ սույն կարգի պահանջների համապատասխան վաճառքն ամբողջությամբ կազմակերպելու (գնահատում, աճուրդի կազմակերպում) և իրականացնելու համար տեղափոխվում է լիազոր մարմնի կողմից նախատեսված տարածք՝ գույքի պահառությունը կազմակերպելու նպատակով։ Իսկ այն տրանսպորտային միջոցները, որոնք շահագործման համար ոչ պիտանի և ենթակա են տեղափոխման հատուկ միջոցների՝ քարշակի օգտագործմամբ, դրանց պահառությունն իրականացնում է գույքն օգտագործող պետական մարմինը՝ սույն որոշման պահանջներին համապատասխան մինչև գույքի վաճառքի գործընթացի ավարտը։
Աճուրդին (մրցույթին) մասնակցելու համար մասնակցի կողմից վճարվում է`
1) նախավճար` մեկնարկային (վաճառքի նվազագույն) գնի 5 տոկոսի չափով, որը հաղթող մասնակցի համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս, չի վերադարձվում և փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, եթե հաղթող մասնակիցը հրաժարվում է հետագա վճարումները կատարելուց, իսկ չհաղթող մասնակցին վերադարձվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում,

2) մասնակցության վճար, որը գույքի գնի մեջ չի ներառվում, անկախ աճուրդի (մրցույթի) արդյունքներից` չի վերադարձվում և օգտագործվում է աճուրդի (մրցույթի) կազմակերպման նպատակով:

Գույքը չվաճառվելու դեպքում այն ներկայացվում է նոր աճուրդի (մրցույթի), եթե գույքի վաճառքի մասին իրավական ակտով նման բան նախատեսված է, որի ժամանակ գույքի մեկնարկային (վաճառքի նվազագույն) գինը նվազում է գույքի վաճառքի մասին իրավական ակտով հրապարակված և (կամ) գույքի աճուրդով (մրցույթով) վաճառքի մասին հայտարարությամբ սահմանված չափով, իսկ այդպիսի չափ սահմանված չլինելու դեպքում` վերջին աճուրդի (մրցույթի) մեկնարկային (վաճառքի նվազագույն) գնի մինչև 20 տոկոսի չափով:
Սույն կարգի 17-րդ կետով սահմանված ժամկետում գույքն աճուրդով կամ մրցույթով չվաճառվելու դեպքում, մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով սահմանված ժամկետը լրանալը, գույքի հավանական գնորդները կարող են դիմել լիազոր մարմին` տվյալ գույքը վաճառելու մասին իրավական ակտի համաձայն կազմակերպված վերջին աճուրդի կամ մրցույթի համար սահմանված պայմաններով գույքը ձեռք բերելու համար: Ընդ որում, մրցույթի համար ներդրումային պայմաններ սահմանված լինելու դեպքում` գնորդը գործարար (ներդրումային) ծրագրից բացի, պետք է ներկայացնի ներդրումների վերաբերյալ հստակ հիմնավորված թվային առաջարկություն: Հավանական գնորդը պետք է ներկայացնի՝
1) իրավաբանական անձանց համար՝ պետական գրանցման վկայականի պատճենը, գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը, կանոնադրությունը, անհրաժեշտության դեպքում՝ նաև գույք ձեռք բերելու մասին ընկերության ընդհանուր ժողովի որոշումը.

2) ֆիզիկական անձանց համար՝ նույնականացման քարտի պատճենը կամ անձնագրի պատճենը` հաշվառման էջով.

3) գործարար (ներդրումային) ծրագիր (մրցույթի դեպքում).

4) գրավոր առաջարկություն գույքը ձեռք բերելու վերաբերյալ:

Լիազոր մարմինը, սույն կարգի 21-րդ կետում նշված պայմաններով գույքի վաճառքի վերաբերյալ հայտարարությունն իր պաշտոնական կայքում տեղադրելուց հետո, եթե ստացել է մեկ դիմում, իսկ մրցույթի դեպքում՝ նաև գործարար (ներդրումային) ծրագիր, ապա դիմումն ստանալուց հետո յոթերորդ աշխատանքային օրը կայացնում է որոշում այն ընդունելու կամ մերժելու մասին և մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է հավանական գնորդին: Ընդ որում, դիմումն ընդունելու դեպքում՝ հավանական գնորդին ներկայացնում է ուղղակի ձևով գույքը վաճառելու վերաբերյալ գրավոր առաջարկություն:
Եթե սույն կարգի 22-րդ կետով նախատեսված դիմումն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում նույն գույքի գնման համար ստացվել են մեկից ավելի դիմումներ, ապա լիազոր մարմինը սույն որոշման 1-ին կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով հաստատված կարգերով կազմակերպում է տվյալ գույքի աճուրդը կամ մրցույթը:
Դիմումատուի կողմից սույն կարգի 21-րդ կետով նախատեսված փաստաթղթերը թերություններով ներկայացվելու դեպքում լիազոր մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան գրությամբ դրա մասին տեղեկացնում է դիմումատուին, որը գրությունն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում պետք է շտկի փաստաթղթերում առկա թերությունները:
Սույն կարգի 22-րդ և 23-րդ կետերի համաձայն ներկայացված դիմումը մերժվում է, եթե՝
1) չեն ներկայացվել կամ թերի են ներկայացվել սույն կարգի 21-րդ կետով նախատեսված փաստաթղթերը.

2) սույն կարգի 24-րդ կետով սահմանված ժամկետում չեն շտկվել ներկայացված փաստաթղթերում առկա թերությունները:

Սույն կարգի 25-րդ կետով նախատեսված հիմքերով դիմումների մերժման դեպքում գործընթացը շարունակվում է սույն կարգի 21-25-րդ կետերով սահմանված պայմաններով:
 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

..................... – ի N ..... - Ն որոշման

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ (ՎԱՃԱՌՔԻ)

Սույն կարգով կարգավորվում է պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություն) սեփականությունը հանդիսացող գույքը հրապարակային սակարկություններով (մրցույթ կամ աճուրդ (նաև էլեկտրոնային) կամ ուղղակի եղանակով օտարվելու (վաճառելու) (այսուհետ՝ վաճառք) հետ կապված հարաբերությունները։
Կազմակերպության սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի վաճառքն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։
Կազմակերպության սեփականությունը հանդիսացող (վաճառքի) ենթակա հիմնական միջոցի (միջոցների) (բացառությամբ անշարժ գույքի) գնահատված արժեքը (արժեքների գումարը) 1 մլն դրամից փոքր լինելու դեպքում հիմնական միջոցի (միջոցների) վաճառքի մասին որոշումն ընդունում է կազմակերպության ղեկավարը` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Կազմակերպության ղեկավարի որոշմամբ վաճառվող գույքի գնահատված արժեքը (արժեքների գումարը) յուրաքանչյուր տարի չի կարող գերազանցել 1 մլն դրամը:

Եթե կազմակերպության սեփականությունը հանդիսացող` վաճառման ենթակա հիմնական միջոցի (միջոցների) (բացառությամբ անշարժ գույքի) գնահատված արժեքը (արժեքների գումարը) կազմում է 1-5 մլն դրամ, ապա վաճառքի մասին որոշումն ընդունում է կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինը:
Կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի որոշմամբ վաճառվող գույքի գնահատված արժեքը (արժեքների գումարը) յուրաքանչյուր տարի յուրաքանչյուր կազմակերպության համար չի կարող գերազանցել 5 մլն դրամը:

Եթե կազմակերպության սեփականությունը հանդիսացող` վաճառման ենթակա հիմնական միջոցի (միջոցների) (բացառությամբ անշարժ գույքի) գնահատված արժեքը (արժեքների գումարը) կազմում է 5-15 մլն դրամ, ապա վաճառքի մասին որոշումն ընդունում է կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ու պետական գույքի կառավարման մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) եզրակացությամբ:
Եթե կազմակերպությունը «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի համաձայնությունն ստանալուց հետո դիմում է լիազոր մարմնին իր սեփականությունը հանդիսացող գույքն վաճառելու համար, ապա Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակա­ռուց­վածքների նախարարին ներկայացմամբ՝ յուրաքանչյուր միավոր 50 մլն դրամից ավելի գնահատված արժեքով շարժական գույքի վաճառքի մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Իսկ 15-50 մլն դրամ գնահատված արժեքով շարժական գույքի վաճառքի մասին որոշումն ընդունվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանով` կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի համաձայնությամբ:
Սույն կարգի 2-6-րդ կետերում նշված յուրաքանչյուր որոշում պետք է ներառի հետևալ տեղեկությունները՝
1) հիմնական միջոցի գնահատման տարեթվի և ամսաթվի մասին,

2) վաճառքի ձևի, վաճառքի գնի, այդ թվում` որպես գույքի մեկ միավոր կամ որպես գույքի առանձին տարրեր վաճառելու մասին,

3) հիմնական միջոցն աճուրդով (մրցույթով) վաճառքի ներկայացնելու ժամանակ` չվաճառվելու դեպքում հաջորդ աճուրդի (աճուրդների) կամ մրցույթի (մրցույթների) կազմակերպման նպատակահարմարության և յուրաքանչյուր հերթական աճուրդում (մրցույթում) գույքը չվաճառվելու դեպքում հաջորդ աճուրդի (մրցույթի) ժամանակ մեկնարկային (վաճառքի նվազագույն) գնի իջեցման չափի մասին (որը չի կարող նվազեցվել վերջին կազմակերպված աճուրդի (մրցույթի) մեկնարկային (վաճառքի նվազագույն) գնի մինչև 20 տոկոս),

4) հիմնական միջոցն ուղղակի վաճառքի ներկայացնելու ժամանակ` գնորդի անունը կամ անվանումը, վաճառքի գնի, վճարման կարգի, վճարման ժամկետների և գործարար (ներդրումային) ծրագրի առկայության մասին,

5) այլ տվյալների մասին:

Սույն կարգի 2-6-րդ կետերում նշված դեպքերում գույքի վաճառքի նպատակով աճուրդը կամ մրցույթը կազմակերպում ու անցկացնում է լիազոր մարմինը, սույն որոշման 1-ին կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով հաստատված կարգերով։

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2020 թվականի

.....................   ..... – ի N ..... - Ն որոշման

 Կ Ա Ր Գ

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ (ԱՄՐԱՑՎԱԾ), ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ (ՎԱՃԱՌՔԻ) ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն կարգով կարգավորվում են պետական կառավարման համակարգի մարմինների (այսուհետ՝ պետական մարմին) տիրապետմանը ու օգտագործմանը հանձնված (ամրացված), պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ կազմակերպություն), պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ ընկերություն), հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող և կազմակերպություններին սեփականություն հադիսացող գույքի (այսուհետև` պետական գույք) մրցույթային եղանակով վաճառքի հետ կապված հարաբերությունները։
Պետական գույքի վաճառքի մրցույթը կազմակերպում և անցկացնում է պետական գույքի կառավարման մարմինը (այսուհետ` կազմակերպիչ)։
Պետական գույքի վաճառքի իրավական ակտով կարող են սահմանվել նաև`
1) մրցույթի հաղթողին որոշելու պայմանների գնահատման կշռային գործակիցներ,

2) որ մրցույթն անցկացվի մասնակիցների նախնական որակավորմամբ:

Կազմակերպիչն ապահովում է մրցույթի անցկացման մասին ծանուցման հրապարակումը իր պաշտոնական և www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքերում, ինչպես նաև սահմանում է մրցույթի մասնակցության վճարի չափը և այն հրապարակում մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցման մեջ:

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
5. Եթե պետական գույքի վաճառքի մասին իրավական ակտով մրցութային հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) չի ստեղծվել, ապա այն ստեղծում է կազմակերպիչը, որն իր գործունեությունն իրականացնում է սույն կարգին համապատասխան: Հանձնաժողովը պետք է կազմված լինի առնվազն 6 անդամից, որի կազմում ընդգրկվում են կազմակերպչի (հանձնաժողովի նախագահ, երկու անդամ), համա­պատասխան պետական մարմնի (երեք անդամ) ներկայացուցիչներ (ընդ որում՝ կազ­մակերպությանը, ընկերությանը կամ հիմնադրամին անհատույց օգտագործման իրա­վունքով ամրացված կազմակերպության սեփականություն հանդիսացող գույքի դեպքում՝ մեկ ներկայացուցիչը պետք է լինի կազմա­կեր­պությունից կամ ընկերությունից կամ հիմնադրամից) և հանձնաժողովի քարտուղար, որը հանձնաժողովի անդամ չէ:
Հանձնաժողովը պետական գույքի վաճառքի մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցման տեքստը և ներկայացնում հրապարակման։ Հրապարակային ծանուցմամբ սահմանված ժամկետում մրցութային հանձնաժողովն ընդունում է մրցույթի մասնակցության հայտերը, կազմակերպում և անցկացնում է գույքի վաճառքի մրցույթը, ինչպես նաև որոշում մրցույթի հաղթողին:
Հանձնաժողովի նիստն իրավազոր է հանձնաժողովի անդամների 2/3-ի մասնակցության դեպքում, իսկ հանձնաժողովի անդամների 2/3-ից պակաս լինելու դեպքում նշանակվում է նոր նիստ, ընդ որում, քննարկվում են հրապարակային ծանուցմամբ սահմանված ժամկետում և կարգով ներկայացված հայտերը (նոր հայտեր չեն ընդունվում): Հանձնաժողովը նոր նիստի օրվա և ժամի մասին պատշաճ տեղեկացնում է բոլոր հայտատուներին:
Մրցութային հանձնաժողովն որոշումներ է ընդունում ձայների մեծամասնությամբ։
Եթե պետական գույքի վաճառքի մասին իրավական ակտով մրցութային պայմանների գնահատման համար կշռային գործակիցներ սահմանված չեն, ապա հանձնաժողովը կարող է սահմանել կշռային գործակիցներ և դրանք հայտարարել մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ:
Մրցույթի մասնակցության նախավճարի չափը սահմանվում է պետական գույքի վաճառքի մասին իրավական ակտով սահմանված նվազագույն վաճառքի գնի 5 տոկոսի չափով:
Հանձնաժողովն իրավասու է մրցույթի արդյունավետ իրականացման նպատակով մրցույթը նախապատրաստելու և կազմակերպելու համար ընդգրկել մասնագիտացված կազմակերպություն (կազմակերպություններ):

III. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ

Մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցումը պետք է հրապարակվի մրցույթի հայտերի ընդունման վերջին օրվանից առնվազն 30 օր առաջ, լիազոր մարմնի պաշտոնական www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային, եթե պետական գույքը մրցույթով վաճառելու մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:
Մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`
1)   մրցույթի անցկացման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը.

2) մրցույթի կազմակերպչի անվանումը.

3) մրցույթի կազմակերպման վայրը (հասցեն).

4) մրցույթի հաղթողին որոշելու կարգը.

 5) մրցույթով վաճառվող գույքի անվանումը, մրցույթի պայմանները և դրանց գնահատման կշռային գործակիցները (այդպիսիք սահմանված լինելու դեպքում).

6) մրցույթի մասնակցության հայտին կից անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, մասնավորապես`

ա. գրավոր առաջարկ մրցույթի պայմանների վերաբերյալ.

բ. մրցույթի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերի պատճենները.

գ. իրավաբանական անձանց համար՝ գրանցման և հիմնադիր փաստաթղթերի պատճենները, իսկ քաղաքացիների համար՝ նույնականացման քարտի կամ անձնա­գրի պատճենը.

դ. հայտատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահ­ման­ված կարգով տրված լիազորագիրը (եթե մրցույթին ներկայանում է լիազորված անձը).

ե. գործարար (ներդրումային) ծրագիրը.

զ. իրավաբանական անձանց համար նաև գրավոր հավաստում այն մասին, որ Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ դիմողի (հայտատուի) կանոնադրությամբ տվյալ գույքը տվյալ ձևով գնելու համար պետական համապատասխան մարմինների կամ ներքին մարմինների (խորհուրդ, ընդհանուր ժողով) համաձայնություն չի պահանջվում, կամ, որ պահանջվող համաձայնություններն ստացված են (կցելով այդ համաձայնագրերը),

7) մրցույթի հայտերի ընդունման և բացման ժամկետները, ինչպես նաև մրցույ­թի հայտերի ամփոփման նիստերի օրերը և ժամերը,

8) մրցույթի կարգին ծանոթանալու և դրա պատճենը տրամադրելու կարգը,

9) մրցույթի մասնակցության նախավճարի չափը, ինչպես նաև նա­խավճարի վճարման կարգը և ժամկետները, մրցույթի հաղթող չճանաչվելու դեպքում՝ նախավճարի հետ վերադարձման կարգը.

10) ծածկագրերը և դրանք կիրառելու կարգը (պետական գույքը մրցույթով վաճառելու մասին իրավական ակտով նախատեսված լինելու դեպքում).

11) վաճառքի մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ կարող են հրապարակվել լրացուցիչ տեղեկություններ.

Մրցույթի մասնակցելու հայտերի ըն­դուն­­ման վերջնաժամկետը պետք է սահմանվի մրցույթի անցկացման օրվան նախոր­դող երրորդ աշխատանքային օրվա ժամը 18։00-ն։
Մրցույթի պայմանների փոփոխման դեպքում հանձնաժողովը պարտավոր է մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ անհապաղ կատարել համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ այն միջոցով, որով հրապարակվել է մրցույթի մասին հրապարակային ծանուցումը: Հրապարակային ծանուցման մեջ թույլատրվում է կատարել փոփոխություններ և (կամ) լրացումներ, եթե դրանցով չեն փոփոխվում մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված էական պայմանները:
Մրցույթի էական պայմանների փոփոխման դեպքում անհրաժեշտ է հրապարակել մրցույթի անցկացման մասին նոր հրապարակային ծանուցում՝ նախկին ծանուցումը հայտարարելով չեղյալ: 

ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Մրցույթի մասնակցության հայտերը ներկայացվում են մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցման մեջ նշված հայտերի ընդունման ժամկետում:
Մրցույթի մասնակցության հայտերը՝ մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին, ներկայացվում են սոսնձված և ստորագրված ծրարով՝ անձամբ կամ փոստով: Փոստով ուղարկված հայտերը (ծրարները) ներկայացնելու ժամկետ է համարվում ծրարի` պետական գույքի կառավարման մարմին մուտքագրման օրը և ժամը:
Սույն կարգի 17-րդ և 18-րդ կետերի պահանջներին չհամապատասխանող հայտերն առանց ծրարը բացելու վերադարձվում են հայտը ներկայացնողին:
Մրցույթի հայտատուները՝ մինչև մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնական ժամկետի ավարտը կարող են փոփոխել կամ հետ վերցնել հայտը: Մրցույթի հայտի փոփոխությունը կատարվում է հայտերը ներկայացնելու կարգով՝ ծրարի վրա ավելացնելով «Փոփոխում» բառը:
Մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնական ժամկետի ավարտից հետո ներկայացված հայտի փոփոխության կամ վերադարձման մասին դիմումները ենթակա չեն քննարկման:

Մրցույթի հայտը գրանցվում է հատուկ գրանցամատյանում՝ հայտատուին տալով ստացական մրցույթի մասնակցության հայտն ընդունելու մասին:
Մրցույթի հայտատուները հրապարակային ծանուցմամբ սահմանված կարգով, չափով ու ժամկետներում վճարում են մրցույթի մասնակցության նախավճարը` լիազոր մարմնի անվամբ բացված մրցույթի մասնակցության նախավճարի դրամային հաշվին:
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի վճարված նախավճարն ընդգրկվում է մասնակցի առաջարկած` գույքի վաճառքի գնի մեջ: Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի (կամ նրա լիազոր ներկայացուցչի) կողմից մրցույթի արդյունքների արձանագրությունը չստորագրվելու, հետագա վճարումները չկատարվելու և (կամ) պայմանագիր չկնքվելու դեպքերում նախավճարը չի վերադարձվում, և մրցույթը համարվում է չկայացած, իսկ վճարված նախավճարը լիազոր մարմնի կող­­մից փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համա­պա­տասխան հաշվին։
Մրցույթում հաղթող չճանաչված մասնակիցների, ինչպես նաև մասնակցի կարգավիճակ չստացած հայտատուների մրցույթի մասնակցության նախավճարը,մրցութային հանձնաժողովի կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա, վերադարձվում է հայտատուներին։

ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
Մրցույթի մասնակցության հայտերը բացվում են մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ նշված վայրում, սահմանված օրը և ժամին՝ մրցույթի մասնակցության հայտերի բացման նիստում:
Մրցույթի հայտատուները և նրանց լիազոր ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի մասնակցության հայտերի բացման, ինչպես նաև մրցութային առաջարկների քննարկման նիստերին և ծանոթանալ նիստերի արձանագրություններին:
Եթե հայտատուների կողմից եղել է առաջարկություն, ապա ծրարները կարող են զննվել հանձնաժողովի անդամների, մրցույթի հայտատուի կամ նրա լիազոր ներկայացուցչի կողմից:
Մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանվում է մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ: Մրցութային առաջարկները պետք է արտահայտված լինեն թվային ցուցանիշներով և փոքր չլինեն պետական գույքի վաճառքի մասին իրավական ակտով սահմանված նվազագույն արժեքներից:
Հանձնաժողովը մրցույթի հայտերի բացման նիստում բացում է մրցույթի մասնակցության համար ներկայացված փակ ծրարները և հրապարակում`
1) մրցույթի հայտ ներկայացրած յուրաքանչյուր անձի ծածկանունը (նախատեսված լինելու դեպքում) և անունը, ազգանունը (անվանումը),

2) մրցույթի մասնակցության հայտերի համապատասխանությունը հրապարակային ծանուցմամբ մրցույթի համար սահմանված պայմաններին,

3) ամփոփ տվյալներ մրցույթի մասնակցության հայտերում փոփոխություն կատարելու մասին:

Այն հայտատուներին, որոնց հայտերը համապատասխանում են մրցույթի համար սահմանված պայմաններին, տրվում է մրցույթի մասնակցի կարգավիճակ:
Եթե հայտերի գնահատման արդյունքում մասնակցի հայտում արձանագրվում են անհամապատասխանություններ՝ մրցույթի համար սահմանված պայմանների նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ անհամապատասխանությունները վերաբերում են գնային առաջարկին կամ գործարար (ներդրումային) ծրագրով առաջարկվող հաշվելի ցուցանիշներին, ապա հանձնաժողովը մեկ աշխատանքային օրով կասեցնում է նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը նույն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով ծանուցում է մասնակցին՝ առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը: Մասնակցին ուղարկվող ծանուցման մեջ մանրամասն նկարագրվում են հայտնաբերված անհամապատասխանությունները: Եթե մասնակիցը սահմանված ժամկետում շտկում է արձանագրված անհամապատասխանությունը, ապա նրա հայտը գնահատվում է բավարար: Հակառակ դեպքում տվյալ մասնակցի հայտը գնահատվում է անբավարար և մերժվում է։
Եթե մրցութային պայմանների գնահատման համար սահմանված են կշռային գործակիցներ, ապա մրցույթի յուրաքանչյուր մասնակցի համար հաշվարկվում է բոլոր պայմանների միավորների հանրագումարը` ըստ կշռային գործակիցների: Հանձնաժողովի կողմից մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, ով ստացել է հաշվարկված հանրագումարի ամենաբարձր միավորը:
Մրցութային պայմանների գնահատման համար կշռային գործակիցներ սահմանված չլինելու դեպքում մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, ում առաջարկն առավելագույնս է բավարարում մրցութային պայմանները:

33. Հանձնաժողովի անդամները ներկայացված առաջարկությունների վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով իրավունք ունեն դիմելու մրցույթի մասնակիցներին կամ նրանց լիազոր ներկայացուցիչներին:
34. Հանձնաժողովը մրցույթի արդյունքների ամփոփում է առավելագույն 5 օրյա ժամկետում և կազմում է մրցույթի արդյունքների մասին արձանագրություն:
35. Հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքը ներկայացվում է գրավոր, որը կցվում է արձանագրությանը և համարվում է դրա անբաժանելի մասը:
36. Հանձնաժողովի գործունեությունը համարվում է դադարած` մրցույթի վերջնական արդյունքներն ամփոփվելուց և դրա մասին արձանագրություն կազմվելուց հետո:

ՉԿԱՅԱՑԱԾ ԿԱՄ ԱՆՎԱՎԵՐ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ
Մրցույթը համարվում է չկայացած, եթե՝
1) մրցույթի մասնակցության համար ոչ մի հայտ չի ներկայացվել,

2) մրցույթի հայտատուներից ոչ մեկը մրցույթի մասնակցի կարգավիճակ չի ստացել,

3) մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի կամ նրա լիազոր ներկայացուցչի կողմից մրցույթի արդյունքների արձանագրությունը չի ստորագրվել կամ հետագա վճարումները չի կատարվել կամ պայմանագիր չի կնքվել,

4) արտակարգ իրավիճակի պատճառով անհնար է դառնում մրցույթով նախատեսված աշխատանքների կատարումը։

Մրցույթի մասնակցության համար միայն մեկ հայտ ներկայացնելը հիմք չի հանդիսանում մրցույթը չկայացած համարելու համար:
Մրցույթն անվավեր կարող է ճանաչվել դատական կարգով:
Դատական կարգով մրցույթն անվավեր ճանաչելը հանգեցնում է մրցույթի արդյունքների հիման վրա կնքված պայմանագրի անվավերությանը:
Եթե մրցույթը համարվում է չկայացած՝ հաղթող մասնակցի կողմից վճարում­ները սահմանված ժամկետում չկատարվելու կամ արձանագրությունը չստորագրվելու պատճառով, ապա այդ դեպքում գույքի վաճառքի մրցույթը կազմակերպվում է նույն պայմաններով՝ առանց մեկնարկային գնի նվազման։

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2020 թվականի  .....................   ..... – ի
N ..... - Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ (ԱՄՐԱՑՎԱԾ), ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ (ՎԱՃԱՌՔԻ) ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն կարգով կարգավորվում են պետական կառավարման համակարգի մարմինների (այսուհետ՝ պետական մարմին) տիրապետմանը ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի, պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ կազմակերպություն), պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ ընկերություն), հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող և կազմակերպությունների սեփականություն հանդիսացող գույքի (այսուհետև` պետական գույք) վաճառքի աճուրդի կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները:
Պետական գույքի աճուրդով վաճառքը կատարվում է այն դեպքում, երբ գնորդից չի պահանջվում որևէ պայմանի կատարում:
Պետական գույքի աճուրդով վաճառքի դեպքում, բացի մեկնարկային գնից, այլ գնային սահմանափակումներ չեն կիրառվում:
Պետական գույքի աճուրդով վաճառքի դեպքում իրավական ակտով սահմանվում են վաճառվող գույքի մեկնարկային գինը և աճուրդի իրականացման ժամկետները:
Պետական գույքի աճուրդով վաճառքն իրավական ակտով սահմանված ժամկետում (այդ թվում էլեկտրոնային) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգին համապատասխան կազմակերպում և անցկացնում է պետական գույքի կառավարման մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ ՊՈԱԿ) տնօրենի հրամանով ստեղծված աճուրդի հանձնաժողովը (այսուհետ` կազմակերպիչ):

ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ
6. Կազմակերպիչը պետք է կազմված լինի առնվազն 6 անձից, որի կազմում ընդգրկվում են ՊՈԱԿ-ի (հանձնաժողովի նախագահ, հանձնաժողովի քարտու­ղար, երկու անդամ), պետական մարմնի (մեկ անդամ), կազմակերպության կառավարումն իրականացնող պետական կառավարման լիազորված մարմնի, կազմա­կերպության, ընկերության և հիմնադրամի (մեկ անդամ) ներկայացուցիչներ:
Պետական գույքի աճուրդ կազմակերպելու վերաբերյալ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո կազմակերպիչը 5 աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է գույքի վաճառքի աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցման տեքստը, որը հրապարակում իր կայքում կամ ներկայաց­նում է լիազոր մարմնին` հրապարակելու համար:
Սույն կարգի 7-րդ կետում նշված աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ սահմանված ժամկետում կազմակերպիչն ընդունում է աճուրդի մասնակցության հայտերը, կազմում և անցկացնում է գույքի վաճառքի աճուրդը, ինչպես նաև որոշում գույքի վաճառքի աճուրդի հաղթողին:
Կազմակերպչի գործունեությունն իրավազոր է կազմակերպչի անդամների թվի 2/3-ի մասնակցության դեպքում: Աճուրդի անցկացմանը մասնակցող կազմակերպչի գործունեությունն իրավազոր չլինելու դեպքում դրա մասին ծանուցվում են աճուրդի մասնակցության հայտ ներկայացրած բոլոր անձինք՝ հրապարակային ծանուցմամբ սահմանված ժամկետներում:
Կազմակերպիչն իրավասու է գույքի վաճառքի աճուրդի արդյունավետ իրականացման նպատակով գույքի վաճառքի աճուրդը նախապատրաստելու և կազմակերպելու համար ընդգրկել մասնագիտացված կազմակերպություն(ներ)։
Կազմակերպչի գործունեությունը համարվում է դադարած՝ աճուրդի վերջնական արդյունքներն ամփոփվելուց և դրա մասին արձանագրությունը լիազոր մարմնի ղեկավարի հաստատմանը ներկայացվելուց հետո:

III. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ

Պետական գույքի վաճառքի աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցումը պետք է հրապարակվի աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ լիազոր մարմնի պաշտոնական և www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքերում:
Պետական գույքի վաճառքի աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցումը պետք է ներառի հետևյալ տեղեկությունները՝
1) աճուրդի անցկացման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը,

2) աճուրդի կազմակերպչի անվանումը,

3) աճուրդի կազմակերպման վայրը (հասցեն),

4) աճուրդը չկայանալու դեպքում՝ վաճառքի մեկնարկային գնի նվազման չափը,

5) աճուրդի ձևը և անցկացման կարգը,

6) աճուրդով վաճառվող գույքի անվանումը, գույքի որակական և քանակական պայմանները (անշարժ գույքի դեպքում՝ հասցեն (գտնվելու վայրը), մա­կերեսը և այլն),

7) աճուրդի պայմանները, այդ թվում` լոտի(երի) անվանումը(ները), լոտի նկատ­մամբ սահմանափակումները, եթե լոտն առարկա է, ապա նրա ֆիզիկական վիճակը (մաշվածությունը) և (կամ) արտադրման տարեթիվը, լոտի մեկնարկային գինը, լոտի իրավունք լինելու դեպքում` այդ իրավունքի գործողության ժամկետը, ինչպես նաև էական այլ պայմաններ,

8) աճուրդի մասնակցության հայտին կից անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, մասնավորապես՝

ա. նախավճարի վճարումը հաստատող անդորրագիրը,

բ. մասնակցության վճարումը հաստատող անդորրագիրը,

գ. իրավաբանական անձանց համար` գրանցման համարը, իսկ քաղաքա­ցի­նե­րի համար՝ նույնականացման քարտի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ անձ­նագրի և սոցիալական քարտի համարը,

դ. հայտատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահ­ման­ված կարգով տրված լիազորագիր (եթե աճուրդին ներկայանում է լիազորված անձը),

9) աճուրդում հաղթողին որոշելու կարգը,

10) կազմակերպչի կողմից սահմանված նախավճարի չափը, ինչպես նաև վճար­ման կարգը և ժամկետները,

11) լոտն ուսումնասիրելու ամսաթիվը, ժամանակը և վայրը,

12) ընդհանուր աճուրդի դեպքում` լոտերի վաճառքի հերթականությունը,

13) աճուրդի կանոնակարգին ծանոթանալու վայրը և կանոնակարգի պատճենը տրամադրելու կարգը,

14) աճուրդի մասնակցության նախավճարի չափը «(մասնակցության նախա­վճարի չափը չի կարող գերազանցել աճուրդում վաճառվող ամենաբարձր մեկնարկային գին ունեցող լոտի գնի հինգ տոկոսը), ինչպես նաև նա­խա­վճարի վճարման կարգը և ժամկետները, աճուրդում հաղթող չճանաչվելու դեպ­քում նախավճարի վերադարձման կարգը:

Աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ կարող են պա­հանջվել լրացուցիչ փաստաթղթեր։
Պետական գույքի վաճառքի աճուրդի մասնակցության հայտերի ընդունումը դադարում է գույքի վաճառքի աճուրդի սկզբից երկու ժամ առաջ։
Պետական գույքի վաճառքի աճուրդի պայմանների փոփոխման դեպքում կազմակերպիչն օրենքով սահմանված կարգով պարտավոր է աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ անհապաղ կատարել համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ այն ձևով, ինչպես կատարվել է գույքի վաճառքի աճուրդի մասին հրապարակային ծանուցումը: Թույլատրվում է հրապարակային ծանուցման փոփոխությամբ կատարել լրացում, եթե դրանով չեն փոփոխվում աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված էական պայմանները: Գույքի վաճառքի աճուրդի էական պայմանների փոփոխման դեպքում անհրաժեշտ է կատարել նոր հրապարակային ծանուցում` նախկին ծանուցումը չեղյալ հայտարարելով:

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ
Պետական գույքի վաճառքի աճուրդի մասնակցության հայտերը ներկայաց­վում են գույքի աճուրդի անցկացման մասին հրապարակային ծա­նուցման մեջ նշված հայտերի ընդունման վայրում և ժամկետում:
Պետական գույքի վաճառքի աճուրդի մասնակցության հայտերը` աճուրդի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերով, ներկայացվում են անձամբ կամ փոստով` պատվիրված նամակով:
Սույն կարգի 15-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից հետո ստաց­ված հայտերը չեն քննարկվում։
Պետական գույքի վաճառքի աճուրդի հայտատուները հրապարակային ծա­նուց­մամբ սահմանված կարգով, չափով ու ժամկետներում վճարում են գույքի վաճառքի աճուրդի մասնակցության նախավճար՝ այդ նպատակով լիազոր մարմնի անվամբ բացված համապատասխան հաշվին։
Պետական գույքի վաճառքի աճուրդին մասնակցության իրավունք ձեռք բերած սուբյեկտները գնում են մասնակցի տոմս, որում նշված համարով հանդես են գալիս աճուրդում:
Պետական գույքի վաճառքի աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար կարող են վաճառվել դիտորդի տոմսեր:
Մասնակցի և դիտորդի տոմսերի վճարի մեծությունը սահմանվում է ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով։
Պետական գույքի վաճառքի աճուրդի մասնակցի տոմսերի վաճառքը դադա­րեցվում է գույքի վաճառքի աճուրդի սկզբից երկու ժամ առաջ, իսկ դիտորդի տոմսերի վաճառքը շարունակվում է ընդհուպ մինչև գույքի վաճառքի աճուրդի սկսվելը:
Պետական գույքի վաճառքի աճուրդին կարող են մասնակցել հայտ ներկայացնողները կամ նրանց կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահ­մանված կարգով լիազորված անձինք:
Պետական գույքի վաճառքի աճուրդում հաղթող ճանաչված հայտատուի վճարած նախավճարը ներառվում է մասնակցի կողմից առաջարկված գնման գնի մեջ:
Աճուրդում հաղթող ճանաչված անձն արձանա­գրու­թյունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում պարտավոր է վճարել լոտի(երի) գինը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշ­վին։
Աճուրդի արդյունքների ամփոփման մասին արձանագրությունն ստորա­գրելուց հետո կազմակերպիչը գույքի աճուրդում հաղթող ճանաչված անձին տրամադրում է լոտի գնի վճարման հանձնարարագիր, որով սահմանված ժամկե­տում կատարում է վճարում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համա­պատասխան հաշվին ու վճարման անդորրագիրը ներկայացնում կազմա­կերպ­չին։
Սույն կարգի 27-րդ և 28-րդ կետերով սահմանված ժամկետներում վճարում­ները չկատարելու դեպքում հաղթող ճանաչված անձի կողմից վճարված նախավճարը չի վերադարձվում` աճուրդը համարվում է չկայացած, իսկ վճարված նախավճարը լիազոր մարմնի կողմից փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվին: Ընդ որում՝ եթե աճուրդը համարվում է չկայացած՝ հաղ­թող մասնակցի կողմից վճարումները սահմանված ժամկետում չկատարվելու կամ աճուր­դային արձանագրությունը չստորագրվելու պատճառով, ապա այդ դեպքերում հա­ջորդ աճուրդը կազմակերպվում է նույն պայմաններով՝ առանց մեկնարկային գնի նվազ­ման։
Կազմակերպիչն աճուրդը կայանալուց կամ չկայացած հայտարարվելու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկություն է տրամադրում լիազոր մարմին` չհաղթած մասնակիցների վճարած նախավճարները վերջիններիս բանկային հաշ­վեհամարներին փոխանցելու համար:

ԳՈՒՅՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
Աճուրդն անցկացնում է աճուրդավարը, որը հրապարակում է վաճառվող գույքը բնութագրող ցուցանիշները, գույքի մեկնարկային գինը, աճուրդային քայլի չափը, որը սահմանվում է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով։
Աճուրդի մասնակիցը բարձրացնում է իր տոմսին համապատասխանող համարը, որով տալիս է իր համաձայնությունը հայտարարված գնով գույքը ձեռք բերելու մասին:
Յուրաքանչյուր գնորդ կարող էգինն ավելացնել մեկ կամ մեկից ավելի քայլերով կամ քայլի չափից ոչ պակաս գումարով:
Աճուրդավարն աճուրդը շարունակում է այնքան ժամանակ, քանի դեռ չի մնացել առավելագույն գին առաջարկած մեկ թեկնածու, որից հետո աճուրդը դադարեցվում է:
Հայտարարված գնով գույքը ձեռք բերելու համաձայնություն չլինելու դեպքում աճուրդավարը կրկնում է մեկնարկային գինը: Գույքը մեկնարկային գնով 3 անգամ առաջարկելիս գնորդների բացակայության դեպքում աճուրդը համարվում է չկայացած և դադարեցվում է:
Գույքի առավելագույն արժեքն առաջարկած թեկնածուն աճուրդավարի կողմից առաջարկված գինը 3-րդ անգամ հայտարարելուց հետո ճանաչվում է աճուրդի հաղթող և պարտավոր է մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել մասնակցի տոմսն ու վճարել իր առաջարկած գնի 5 տոկոսի չափով գումար (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարման միջոցներով), որը սահմանված ժամկետում հետագա վճարումների չկատարման դեպքում չի վերադարձվում և փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` վաճառքի հատուկ հաշվին: Գնորդը վճարումները կարող է կատարել նաև լիազորված անձի միջոցով:
Վճարման դեպքում` աճուրդի հաղթողի առաջարկած գնի 5 տոկոսի չափով գումարը և մասնակցության վճարը հաշվարկվում են հաղթողի (գնորդի) կողմից վճարման ենթակա գումարի մեջ և աճուրդի կազմակերպչի կողմից փոխանցվում համապատասխան հաշվին:
Եթե աճուրդում հաղթողը չի կատարում սույն կարգի 36-րդ կետի պահանջները, ապա նրա մուծած մասնակցության վճարը չի վերադարձվում և աճուրդը համարվում չկայացած, վաճառքի նպատակով հաջորդ աճուրդը կազմակերպվում է նույն պայմաններով, առանց մեկնարկային գնի նվազման։
Կազմակերպիչը մեկօրյա ժամկետում աճուրդի արդյունքների ամփոփման մասին կազմում է արձանագրություն: Կազմակերպչի անդամի հատուկ կարծիք լինելու դեպքում՝ այն ներկայացվում է գրավոր, որը կցվում է արձանագրությանը և համար­վում է դրա անբաժանելի մասը:
Կազմակերպիչը գույքի արդյունքների մասին կազմված արձանագրությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է լիազոր մարմին:

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԱՃՈՒՐԴԸ ՉԿԱՅԱՑԱԾ ԿԱՄ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼԸ
Պետական գույքի աճուրդը համարվում է չկայացած, եթե`
1) աճուրդի հաղթողը կամ նրա լիազոր ներկայացուցիչը սահմանված ժամկետում չի ստորագրել աճուրդի արդյունքների արձանագրությունը կամ չի կատարել վճարումը կամ հրաժարվել է գույքը ձեռք բերելուց կամ չի կնքել պայմանագիրը.

2) աճուրդին չի ներկայացել ոչ մի գնորդ.

3) արտակարգ իրավիճակի պատճառով անհնար է դառնում աճուրդով նախատեսված աշխատանքների կատարումը։

Աճուրդն անվավեր կարող է ճանաչվել դատական կարգով: Դատական կարգով աճուրդն անվավեր ճանաչելը հանգեցնում է աճուրդի արդյունքների հիման վրա կնքված պայմանագրի անվավերությանը:
Աճուրդն անվավեր ճանաչելու դեպքում նոր աճուրդը կազմակերպվում և անցկացվում է սույն կարգով սահմանված ընթացակարգով:

VII. ԱՃՈՒՐԴԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

Կազմակերպիչը կազմում է գույքի աճուրդով վաճառքի մասին արձանագրությունը, որն աճուրդի անցկացումից հետո ստորագրվում է գնորդի և վաճառողի կողմից:
Աճուրդում հաղթող ճանաչված մասնակցին տրվում է վճարման հանձնարարագիր` երկու օրինակից, որոնցից մեկը մնում է կազմակերպչի մոտ: Վճարման հանձնարարագրում նշվում են գնորդի կողմից մուծման ենթակա գումարի չափը, մուծման վերջին ժամկետը:
Աճուրդի արդյունքների վերաբերյալ որոշումն իրավաբանական ուժ է ստանում լիազոր մարմնի ղեկավարի կողմից հաստատվելուց հետո և հիմք է ծառայում գույքի նոր սեփականատիրոջ հետ վաճառքի պայմանագիր կնքելու համար:
Աճուրդի հաղթողը պարտավոր է 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը:
Գույքի գնորդը պարտավոր է 45 օրվա ընթացքում լիազոր մարմնի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր: Գույքի սեփականության իրավունքը համարվում է փոխանցված` պայմանագրի գրանցման պահից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ (ՎԱՃԱՌՔԻ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 882-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը և նպատակը
Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է ՀՀ Ազգային ժողովի 14.02.2019թ. N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի 6-րդ բաժնի 6.6.-րդ կետի 2-րդ պարբերության կատարումն ապահովելու, որը կնպաստի պետական գույքի վաճառքի գործընթացի արդյունավետության բարձրացմանը։

1.1 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Գործող որոշմամբ (ՀՀ կառավարության 2003 թվականի N 882-Ն որոշում) կանոնակարգված է պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման գործընթացը։ Հաշվի առնելով, որ պետական գույքի վաճառքի գործընթացում բաց է մնացել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող, ինչպես նաև առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի վաճառքի գործընթացը, ինչպես նաև գործող որոշումը բազմիցս անգամ ենթարկվել է փոփոխությունների և լրացումների, կա նաև անհրաժեշտություն ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցնելու։ Այս հանգամանքներից ելնելով պետական գույքի վաճառքի գործընթացը՝ հրապարակային սակարկություններով (մրցույթ կամ աճուրդ (նաև էլեկտրոնային) կամ ուղղակի եղանակով իրականացնելու համար առաջարկվում է  միասնական ընթացա­կար­­գեր։

  Պետական գույքի վաճառքի ընթացակարգի պարզեցման համար նախագծով սահմանվում են գույքի վաճառքի  սկզբունքները, հստակցվում են վաճառքի պայմաններն ու ձևերը։

1.2.Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Ներկայացված նախագծով պետական գույքի վաճառքի (օտարման) կազմակերպման արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկվում է պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը և օգ­տագործմանը հանձնված (ամրացված), պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին, հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող և կազմակերպություններին սեփականություն հադիսացող գույքի վաճառքի գործընթացը՝ հրապարակային սակարկություններով (մրցույթ կամ աճուրդ (նաև էլեկտրոնային) կամ ուղղակի եղանակով իրականացնել մեկ միասնական կանոնա­կար­­գով և մոտեցմամբ, թափանցիկ ու հրապարակային։

Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի ընդունմամբ պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված), պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին, հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող և կազմակերպություններին սեփականություն հադիսացող գույքի վաճառքի գործընթացը կիրականացվի մեկ միասնական կանոնակարգով, ինչը կնպաստի  պետական գույքի վաճառքի գործարքների թափանցիկությունը և պետական գույքի վաճառքի արդյունավետության բարձրացմանը։

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն