
Ս. թ. սեպտեմբերի 10-ին ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանի գլխավորությամբ կայացել է Արցախի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տնտեսվարող սուբյեկտների հավաստագրաման հանձնաժողովի նիստը:
Քննարկվել է «Ինստիգեյթ Սիսթեմս», «Բրինգի Թեք» ՍՊԸ-ի և «Ջիգսավ» ԱԿ թվով 3 տնտեսվարող սուբյեկտների հարկային արտոնությունների հավաստագրերի հայտերը: Հանձնաժողովը ուսումնասիրել է ներկայացվածդիմումներն ու դրանց կից փաստաթղթերը և տվել է դրական եզրակացություն:
Նշենք, որ ընթացիկ տարում հարկային արտոնություն էին ստացել ևս 7 ՏՏ ոլորտի տնտեսավարող սուբյեկտներ:
Տրված հավաստագրի հիմքով, նշված ընկերությունների համար սահմանվում են հետևյալ հարկային արտոնությունները.
ընկերության աշխատողներին վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկվում է 5 տոկոս դրույքաչափով,
ընկերությունը լրիվությամբ ազատվում է տեղեկատվական տեխնոլոգիաների իրացումից առաջացած շահութահարկի վճարումից:
Հարկային արտոնությունները, համաձայն օրենքի, գործելու են մինչև 2029 թվականի հունվարի 1-ը:
ԱՀ կառավարությունը շարունակելու է հետամուտ լինել ՏՏ ոլորտի հետագա զարգացմանը և շարունակական աճի խթանմանը:
armei.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться