• Armenianeconomy.com

Գյուղտնտեսավարողները միշտ էլ կարող են հույսները դնել պետության աջակցության վրա

14 սեպտեմբերի 2020 | Արցախ | Цитата

Արցախի գյուղատնտեսության բնագավառի պատասխանատուները հանրապետության գյուղատնտեսության ոլորտում աջակցության ծրագրերի նոր փաթեթը ներկայացրել են Շահումյանի շրջանի ղեկավարությանը, գյուղոլորտի պատասխանատուներին, համայնքապետերին և գյուղտնտեսավարողներին: Գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Տիգրան Առստամյանը, Վիլեն Ավետիսյանը և ԳՆ աշխատակազմի ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեսչության պետ Արմեն Ներսիսյանը, ըստ ոլորտների, մանրամասն ներկայացրել են Արցախի գյուղոլորտում նախատեսվող անելիքները և պատասխանել առաջադրված շուրջ չորս տասյակ հարցերին:
Բացման խոսքում Տիգրան Առստամյանը նշել է, որ, ըստ էության, գյուղոլորտում աջակցությունների նոր փաթեթը ենթադրում է ոլորտի համակողմանի զարգացմանը միտված նոր մոտեցում, որի արդյունքներն առաջիկայում շոշափելի կդառնան:
Ինչպես և սպասվում էր, առանձնակի ուշադրության արժանացան անասնաբուծության ոլորտում սպասվող բարեփոխումները, ինչի վկայությունը հիշյալ բնագավառի պատասխանատու Տիգրան Առստամյանին ուղղված ավելի քան երկու տասնյակ հարցերն էին, որոնք վերաբերում էին անասնաբուծական ծագման մթերքների վերամշակմանը, ֆերմաներին արևային էներգիայով ապահովելու հնարավորությանը, կերային մշակաբույսերի սերմերի տրամադրմանը, սպանդանոցների հիմնման հեռանկարին և սպանդի կազմակերպմանը, անասնագլխաքանակի համարակալմանը, կաթի մթերմանը, անասնաբուծության կանոնակարգմանը և գյուղատնտեսական նշանակության կենդանիների հիվանդությունների կանխարգելմանն ու ոլորտի վարկավորմանը: Տ. Առստամյանը նշեց, որ անասնագլխաքանակի համարակալումն անխուսափելի գործընթաց է ու բխում է նաև հենց իրենց՝ անասնատերերի շահերից և անհրաժեշտ բաղադրիչ է՝ օգտվելու համար ոլորտին վերապահվող արտոնություններից:

Այստեղ նույնպես ոգևորությամբ ընդունվեց տեղական հոտի բարելավման համար բարձր մթերատվությամբ աչքի ընկնող անասունների ներկրման որոշումը: Տ. Առստամյանը հավաքվածներին հորդորեց լինել ավելի ակտիվ և նախաձեռնող՝ օգտվելու համար աջակցությունների նոր փաթեթի ընձեռնած հնարավորություններից՝ հաշվի առնելով Շահումյանի շրջանի առանձնահատկությունը, մասնավորապես, անասնաբուծության զարգացման համար բարենպաստ պայմանները:
Վիլեն Ավետիսյանը մանրակրկիտ անդրադարձ կատարեց բուսաբուծության ոլորտի անելիքներին: Ոլորտի պատասխանատուն նշեց, որ շրջանում բարենպաստ պայմաններ կան այգեգործության համար՝ հավելելով, որ այս ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն ունեցող գյուղտնտեսավարողները մշտապես կզգան պետության աջակցությունը: Բուսաբուծության ոլորտի պատասխանատուն նաև ընդգեց. մեր երկրի և, մասնավորապես, գյուղոլորտի ղեկավարի՝ նախարար Աշոտ Բախշիյանի դիրքորոշումն անխախտ է՝ գյուղտնտեսավարողները միշտ էլ կարող են հույսները դնել պետության աջակցության վրա. աշխատող մարդն անմասն չի մնա պետության օժանդակությունից: Ոլորտի պատասխանատուին ուղղված հարցերը վերաբերում էին աշնանացանին, բանջարեղենի մշակման ուղղությամբ սպասվող աջակցությանը, սև ցելին և բուսաբուծության ոլորտի այլ խնդիրներին:
Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեսչության պետ Արմեն Ներսիսյանն անդրադարձավ ոլորտի անելիքներին և նախատեսված բարեփոխումներին: Անհնար է ակնկալել զարգացած գյուղատնտեսություն՝ առանց բարենորոգված ջրային ոլորտի, եզրափակեց Ա. Ներսիսյանը:

minagro.nkr.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Արցախ
• Հարկային արտոնություն են ստացել ՏՏ ոլորտի տնտեսվարող սուբյեկտներ• 3 տարում ամբողջությամբ կավարտենք մայրաքաղաքի՝ բոլոր շենքերի տանիքների կապիտալ վերանորոգումը.Արայիկ Հարությունյան• Արցախում մեղվապահության զարգացման նպատակով նոր ծրագրեր կիրականացվեն• Արցախում ճանապարհաշինական ակտիվ աշխատանքներ են իրականացվում․Արցախի նախագահ• Արցախում տաքսի ծառայություն իրականացնող տնտեսվարողները որպես աջակցություն կստանան 128 հազար դրամ• Նախարարն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն: ԱՀ ԳԳԱՀ-ի առջև օբյեկտիվ պատճառներով տույժ ու տուգանքներ ունեցող գյուղտնտեսավարողների պարտավորությունները կներվեն• Արցախում ցեմենտի գործարան կկառուցվի• Արցախում հուլիսի 1-ից կիջեցվեն հեռախոսակապի ռոումինգ ծառայության եւ եւս 7 ներքին ծառայությունների սակագներ• ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար․ Արցախը 100%-ով ապահովում է իրեն հացահատիկով

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն