Պետություն-մասնավոր հատվածի համագործակցությամբ կայացել է Կապիտալի շուկայի զարգացման ծրագրի իրագործման պլանավորման աշխատաժողով

11 սեպտեմբերի 2020 | | Цитата

Կապիտալի շուկայի զարգացմանն ուղղված արդյունավետ և հետևողական քաղաքականության մշակման նպատակով, պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում, ՀՀ էկոնոմիկայի նախարարության համակարգմամբ, Կենտրոնական բանկի, Ֆինանսների նախարարության, շահագրգիռ այլ գերատեսչությունների և կազմակերպությունների, ոլորտի փորձագետների, ինչպես նաև Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մասնակցությամբ և ջանքերով մշակվել  ու հաստատվել է Կապիտալի շուկայի զարգացման ծրագիրը:

Մեծապես կարևորելով ոլորտի զարգացմամբ հետաքրքրված գերատեսչությունների և մասնագետների ներգրավվածության շարունակականության ապահովումը նշված ծրագրի իրականացման բոլոր փուլերում, ինչպես նաև Հայաստանում կապիտալի շուկայի ոլորտում իրականացվող բարեփոխումների միասնական քաղաքականության կիրառման և ակնկալվող արդյունքների ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը սեպտեմբերի 9-ին կազմակերպել է առցանց աշխատանքային հանդիպում։ Աշխատաժողովին մասնակցել են պետական և մասնավոր հատվածի ավելի քան 70 ներկայացուցիչներ, ովքեր անմիջականորեն ներգրավված են գործընթացում։

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը ողջունել է աշխատաժողովի մասնակիցներին  և մաղթել արդյունավետ աշխատանք։ Իր խոսքում գործընթացը կարևորել և շարունակական համագործակցության պատրաստակամություն է հայտնել Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Յուլյա Ուստյուգովան։ Աշխատաժողովի մասնակիցները շեշտել են հաստատված ծրագրի մշակման և իրագործման կարևորությունը ոլորտում շոշափելի արդյունքներ գրանցելու տեսանկյունից։

Աշխատաժողովի շրջանակներում ներկայացնելով Կապիտալի շուկայի զարգացման ծրագրի առանցքային դրույթները՝ փորձագետներ Ելենա Խաչվանքյանն ու Նարեկ Շարաֆյանն անդրադարձել են մասնակիցների կողմից բարձրացված հարցերին։ Ծավալված կառուցողական քննարկման արդյունքում, ծրագրի իրագործման նպատակով, ձևավորվել են համապատասխան աշխատանքային խմբեր հետևյալ ուղղություններով․

Պետական պարտատոմսեր և դրամական շուկա
Ենթակառուցվածքային ծրագրեր, պետական մասնակցությամբ ընկերություններ, համայնքային թողարկումներ
Պետական աջակցություն մասնավորներին․ կորպորատիվ կառավարման կանոնագիրք
Հաղորդակցություն, տեղեկատվության հասանելիություն, խթանում
Ենթակառուցվածք, այդ թվում՝ քրաուդֆանդինգ և նոր տեխնոլոգիաներ
Օրենսդրական և կարգավորման համակարգ
Այսպիսով, անցում կատարվեց Կապիտալ շուկայի զարգացման ծրագրի իրագործման փուլ, որը բարդ և աշխատատար, միևնույն ժամանակ հույժ կարևոր գործընթաց է և որին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հետամուտ է լինելու։

mineconomy.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն