«Բանկերի և բանկային գործունեության մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին», ինչպես նաև «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծեր

10 սեպտեմբերի 2020 | Ֆինանսներ և բանկեր, Նախագծեր | Цитата

Նախագծերով առաջարկվում է «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին», ինչպես նաև «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքներում ուժը կորցրած ճանաչել դրույթները, որոնք վերաբերում են ֆինանսական կազմակերպությունների կողմից գործարար վարվելակերպի կանոնների պահանջների՝ խախտման փաստը հաստատվելու դեպքերում վերջիններիս տուժանքի ենթարկելու կարգավորումներին։ Ինչպես նաև, «Բանկային ավանդների ներգրավման մասին», «Սպառողական կրեդիտավորման մասին» և «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքների համապատասխան հոդվածներում «իրավունքներ» բառը լրացնել «սույն օրենքով նախատեսված իրավունքներ» բառերով, որի արդյունքում կհստակեցվի այն իրավունքների շրջանակը, որոնց չապահովման համար կազմակերպությունը կենթարկվի իրավական որոշակիությունից բխող տուժանքի։ Առաջարկվող նախագծերի ընդունման պարագայում կապահովվի բանկի, վարկային կազմակերպության, կրեդիտավորողի և այլոց համար նախատեսվող տուժանքի օրենքով հստակ սահմանված չափորոշիչներից բխելու և թույլ տված խախտմանը համաչափ լինելու հանգամանքը, ինչպես նաև կնպաստ դատարանների անհարկի ծանրաբեռնվածության նվազմանը:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն