««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքը

10 սեպտեմբերի 2020 | Նախագծեր | Цитата

Նախագծով առաջարկվում է ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-6-Ն ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել 2022 թվականի հունվարի 1, որպեսզի ապահովվի շինության նախագծի՝ էլեկտրոնային տարբերակով ներկայացումը Կադաստրի կոմիտե:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը

 ««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 22-ի ՀՕ-6-Ն օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

   «Հոդված 2. Անցումային դրույթներ

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրամադրված շինարարության թույլտվությունների հիման վրա նոր ստեղծված շինությունների նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար կիրառվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի նորմերը:
Կառավարությունը մինչև 2022 թվականի հունվարի 1-ը սահմանում է 2022 թվականի հունվարի 1-ից հետո տրամադրված շինարարության թույլտվությունները, շինության նախագծերը, շինարարության ավարտի ակտերը և շինության շահագործման թույլտվությունները տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Կադաստրի կոմիտե էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգը: Սույն մասում նշված փաստաթղթերը նոր ստեղծվող կամ նոր ստեղծված շինությունների նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար համարվում են ներկայացված դրանք տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Կադաստրի կոմիտե էլեկտրոնային եղանակով ներկայացված լինելու դեպքում:»:

   Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը
   Նախագծով առաջարկվում է ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-6-Ն ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել 2022 թվականի հունվարի 1, որպեսզի ապահովվի շինության նախագծի՝ էլեկտրոնային տարբերակով ներկայացումը Կադաստրի կոմիտե:

   Նախագծով սահմանվում է, որ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը ՀՀ կառավարությունը սահմանում է 2022 թվականի հունվարի 1-ից հետո տրամադրված շինարարության թույլտվությունները, շինության նախագծերը, շինարարության ավարտի ակտերը և շինության շահագործման թույլտվությունները տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Կադաստրի կոմիտե էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգը: Այս պահանջը ուղղված է շինության ավարտական ակտից հետո առանց իրավական հիմքի շինության ձևափոխումների (ինքնակամ կառույցների) իրականացումը կանխելուն: Բացի այդ՝ քաղաքաշինական փաստաթղթերը կենտրոնացված թվայնացված տարբերակով պահպանվում են միայն Կադաստրի կոմիտեի արխիվում, ինչն ապահովում է այդ փաստաթղթերի ամբողջականությունը, որն էլ իր հերթին ապահովում է պետական կառավարման տարբեր մարմինների կողմից իրենց գործառույթների ճիշտ իրականացումն ու կազմակերպումը: Ավելին՝ նշված փաստաթղթերի՝ էլեկտրոնային եղանակով ներկայացման պահանջն ուղղված է ավարտական ակտից մինչև սեփականության իրավունքի գրանցումը ընկած ժամանակահատվածի համար գույքահարկի գանձումը ապահովելուն:

Առկա իրավիճակը
 2020 թվականի հունվարի 22-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-6-Ն ՀՀ օրենքը, որով նախատեսվում է Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասից հանել «սահմանված կարգով հաստատված շինության նախագիծը» բառերը՝ հիմքում ունենալով այն հանգամանքը, որ շինության ավարտական ակտը իրավունքի պետական գրանցման ներկայացնելու փուլում նախագծային փաստաթղթերի անհրաժեշտությունը բացակայում է։ Օրենքը ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանվել է 2021 թվականի հունվարի 1-ը: Ժամկետի սահմանումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ նախագծային փաստաթղթերը պետք է էլեկտրոնային եղանակով ներկայացվեն Կադաստրի կոմիտե: Այդուհանդերձ, մինչև 2021 թվականի հունվարի 1-ը հնարավոր չէ ապահովել էլեկտրոնային հարթակի գործարկումը, փոխգործելիությունը՝ տեխնիկական դժվարություններից ելնելով, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել օրենքը ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգել մինչև 2022 թվականի հունվարի 1-ը:  

Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը
   Նախագծի ընդունմամբ հնարավորություն է տրվելու 2022 թվականի հունվարի 1-ից էլեկտրոնային հարթակի գործարկմամբ փոխգործելիության ապահովմամբ   տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Կադաստրի կոմիտե էլեկտրոնային եղանակով ներկայացնելու տրամադրված շինարարության թույլտվությունները, շինության նախագծերը, շինարարության ավարտի ակտերը և շինության շահագործման թույլտվությունները:

Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը
   Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:

Նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը
   «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 6-րդ մասի պահանջներ:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն