Հանձնաժողովի նիստում քննարկվել են մեքենաների տեխզննման գործընթացում առկա խնդիրները

10 սեպտեմբերի 2020 | Աշխատանքային | Цитата

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 9-ի նիստում Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հիմնական զեկույցում նշել է, որ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տեխնիկական զննության գործընթացում առկա խնդիրների կարգավորման հրատապությամբ: Առաջարկվում է տեխնիկական զննության կտրոնի տրամադրման պահանջը հանել, վերահսկողությունն իրականացնել էլեկտրոնային շտեմարանի եւ արատորոշման քարտի միջոցով: Տեխնիկական զննության արատորոշման քարտը ներառում է անհրաժեշտ տեղեկատվությունը տրանսպորտային միջոցի, տեխնիկական զննության, ինչպես նաեւ կրկնակի տեխնիկական զննության անցնելու վայրի, օրվա, ժամի, տեխնիկապես հայտնաբերված թերությունների վերաբերյալ: Այն նաեւ տպագրվում եւ տրամադրվում է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը կամ տնօրինողին:

Արատորոշման քարտը լրացվում է էլեկտրոնային եղանակով եւ պահպանվում էլեկտրոնային շտեմարանում, ինչը հնարավորություն է տալիս վերահսկողություն իրականացնել նաեւ էլեկտրոնային եղանակով, առանց տրանսպորտային միջոցը կանգնեցնելու: Միաժամանակ գործող էլեկտրոնային ծրագիրը թույլ է տալիս վերահսկել տեխնիկական զննության փաստացի իրականացումը:

Հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը կարեւորել է օրենսդրական կարգավորումների առաջարկը՝ ներկայացնելով ոլորտում տիրող իրավիճակը եւ խնդիրները: Նա անընդունելի է համարել ձեւական տեխզննումը, որն իրականացվում է այսօր, հաշվի չեն առնվում անվտանգության կանոնները: Պատգամավորը կարեւորել է այն հանգամանքը, որ տեխզննման կտրոնը մեքենայի վրա պարտադիր փակցնելու պահանջը հանվում է:

Պատգամավորներն իրենց հարցադրումներում անդրադարձել են ոլորտում ռիսկերի պատշաճ գնահատմանը, տեխզննում իրականացնող կայանների տեղաբաշխման արդյունավետությանը, ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությանը, գործընթացի իրականացման խոչընդոտներին: Հիմնական եւ հարակից զեկուցողներն այս հարցերի առնչությամբ պարզաբանումներ են ներկայացրել:

Օրենսդրական փաթեթը քննարկումների արդյունքում արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել նաեւ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն